












Աշնանային արձակուրդի ընթացքում նախագծային դպրոցական ընթացքին համահունչ իրականացվեց <<Ըմբշամարտի Մեդալ>> ոսկեգործական նախագիծը :Երկու շաբաթ տևողությամբ միջին և ավագ դպրոցների սովորողների հետ միասին նախագծած և իրագործած մեդալները հասցվեցին իրենց տրամաբանական ավարտին:Նոյեմբերի երկուսից երեքը տեղի ունեցող պատանեկան ըմբշամարտի եզրափակիչը տեղի ունեցավ այսոր Այգեստան գյուղում և իրենց իսկ հրավերքով Մ. Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործություն ընտրությամբ սովորողները իմ գլխավորությամբ մեկնեցինք եզրափակիչում հաղթաց ըմբշամարտիկներին մրցանակները հանձնելու:
Պատրաստվել էր շուրջ քսաներկու բրոնզե,տասնմեկ արծաթե և տասնմեկ ոսկե մեդալների:Մեդալների համար պայքարի արդյունքում հաղթանակած ըմշամարտիկներին ՄՍԿՀ ի կողմից հայտնվեց շնորհավորանք և պարգևատրվեցին իրենց իսկ հասակակիցների կողմից պատրաստված մեդալներով:
Ուղևորությունը սկսվեց ոսկեգործական լավորատորիայում զրույցից,և ժամը տասնմեկին ուղևորվեցինք Այգեստան:Վերադարձի ընթացքւմ հագեցած տպավորություններով կանգառ ունեցանք Արարատյան դաշտավայրում համտեսելով խաղողը,վայելելով Արարատի հիասքանչ, վեհաշուք կեցվածքը և16:00 ին գտնվում էինք արդեն նորից մեր լաբորատորիայում իրագործեցինք փոքրիկ ժողով որի ընթացքում բոլորը կիսվեցին իրենց տպավորություններով և ինչու ոչ ուրախացան հաջողություններով:



