Բացի գործնական դասերից կարևոր տեղ է գրավում նաև տեսական դասընթացները մասնավորապես կարող եք տեսնել ավագ դպրոցի սովորողների հետ դասընթացը որի ժամանակ հիմնավոր և մանրակրկիտ բացատրություններ են տրվում չափման համակարգերի ,միջոցների և գործիքների վերաբերյալ:մասնավորապես այս դասընթացի ընթացքում ավագ դպրոցի սովորողները մատչելի բացատրություններ ստացան շտանգեն-ցիրկուլի վերաբերյալ : Նաև այդ գործիքով չափումներ կատարելու ձևերի և հնարավորությունների:Հաջորդ դասի ընթացքւմ ստացած տեսական գիտելիքները սկսեցին օգտագործել պրակտիկայում :
Ձմեռային արձակուրդները ավարտվեցին,սկսվեց ուսումնական առորյան և ոսկեգործական ստուդիայում շարունակվում է աշխատանքը և ուսումնառության ընթացքը: Շատ ուրախալի է որ կրթահամալիրի բոլոր դպրոցներից եկող սովորողները զգում են որոշակի կարոտ իրենց դեռ կիսատ թողած պրոեկտների և արվեստանոցում տիրող ստեղծագործական մթնոլորտի նկատմամբ:Այժմ միջին դպրոցի հետ Ուսուցանում ենք նյութի որակների,մակերեսների մշակման աստիճանների տարբերակումը:
Կրտսեր դպրոցների սովորողներից ոմանք անցել են արդեն մետաղագործական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը քանի որ “արտասահմանում” ցուցադրությունից հետո իրենց կողմից կատարված արձանիկները անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ բուն մետաղից: