Միջին դպրոց 2020

Այսօր էլ միջին դպրոցի հետ շարունակում ենք մեր նախագծերը:Նկարներից երևում է որ սովորողները բաժանվել են մի քանի խմբի:Դեռևս էսքիզներ իրականացնող 2D և 3D տիրույթներում այնուհետև սովորողները որոնք իրենց էսքիզները իրականացնում են արդեն իսկ տարատեսակ ոսկեգործական մոմի վրա:Մյուս մասը աշխատում են արդեն բուն իրերի վրա որոնք պատրաստված են համաձուլվացքներից (նեյզիլբեր,մելխիոր):Կատարելով հղկման աշխատանքներ ձեռագործ և օգտագործելով ոսկեգործական գործիքնեև(բոռ մեքենաներ,ֆռեզներ և իրենց համար նախատեսված հղկանյութեր):Շատ հատկանշական է որ բոլոր սովորրողների մոտ փոխադարձ կապը և առողջ մրցակցությունը բերում է իր արդյունքները:Հուսով եմ  հետևողական աշխատանքի շնորհիվ ամռանը կունենանք սովորողներ որոնք մեծամասամբ տիրապետում են  ոսկեգործական հմտությունների և իրենց կողմից ստեղծած և մշակած ոսկեգործական որակներ ունեցող ոչ թանկարժեք համաձուլվածքներից ձևավորված արտ-օբյեկտներ:

Մեծ նշանակություն եմ տալիս ուսումնական աշխատանքին այլընտրանքյին  ունակություններով սովորողների հետ:Բացի այն որ թե մարդկային թե մասնագիտական կողմից անձամբ հետաքրքրություն է ներկայացնում նման զբաղվածությունը նաև հասարակական ինտեգրման իմաստով հույժ կարևոր է:Այդ նպատակով մշակված է որոշակի մոտեցումների շղթա ունենք,որը ներ է առնում ոչ միայն ինֆորմատիվ-գիտական,արհեստագործական այլև մանկական հոգեբանական հենք ունեցող կրթական սխեմա: Այդ միջոցառումների կիրառման արդյունքը ակնհայտ է այդ իսկ պատճառով շատ դպրոցահասակների ծնողներ սկսել են հետաքրքրվել մեր ուսուցման որակներով,տեսակով և դրա օրինակն է միջին դպրոցից Գոռի առաջացումը մեր շարքերում:

Ավագ դպրոց 2020

Նույնորակ ուսումնաարտադրական գործընթաց և կրթական ինֆորմատիվ ապահովում առկա է ավագ դպրոցի սովորողների համար ,որպեսզի չկրկնվեմ նախորդ ձևակերպումների հետ կապված կարող եմ նշել հետևյալը ի տարբերություն միջին դպրոցի՝ ավագ դպրոցի սովորողները թե տարիքային թե դասարանային ավելի ավագ 😊 լինելու հանգամանքից ելնելով ստանում են տեխնիկապես ավելի բարդ հանձնարարություններ որոնց կատարման ընթացքւոմ օգտագործում են մաթեմատիկայի,երկրաչափության,ֆիզիկայի և քիմիայի առարկաների ուսումնասիրության հետևանքով ձևվորված այն գիտելիքները ,որոնք ամրապնդվում են տեսկանորեն բուն կոնկրետ ոսկեգործական լաբորատոր-նախագծային գործողությունների ժամանակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: