Փետրվարի 20-ին տեղի ունեցավ միջին դպրոցի արտակարգ ունակություններ ունեցող սովորողների առաջին փորձնական խմբային դասը։ Դասի նման կազմակերպումը ավելի արդյունավետ էր: Այդ իսկ պատճառով որոշվեց փետրվարի 25-ից շաբաթական երկու անգամ իրականացնել լրացուցիչ կրթության դաս-պարապմունքներ, որոնք նախատեսված են այն սովորողների համար, ովքեր դրսևորել են առանձնահատուկ, արտակարգ ունակություններ: Ժամանակը ինքն է հուշում և՛ միջոցները, և՛ ճանապարհները։ Դասընթացի անհրաժեշտությունը առաջացավ, երբ սովորողները իրենց ծնողների հետ այցելեցին ոսկերչության դասընթացներին: Ծնողները նկատեցին սովորողների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը ոսկերչության գործունեությամբ: Ընդառաջելով ծնողների խնդրանքին և սովորողների աշխատելու ցանկությանը, ինչպես նաև հաշվի առնելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում ստեղծված հնարավորություններն ու նպաստավոր պայմանները, այսուհետ ոսկերչությամբ հետաքրքրված բոլոր սովորողների համար մեր դռները բաց են: Սիրով սպասում ենք…
On Feb 20 the first pilot group lesson of diff.abled students took place.In the process resultative progress was recorded.Starting on Feb 25 additional classes will be held mostly planned for diff.abled students.Time prompts the next steps itself.Im talking about such kids.A requirement emerged from parents of that kids after they saw certain progress.Fortunately MSKH got the resources to be able to provide such educational qualities to its students.
Translated from Armenian by LOVEDOVE