
Արվեստանոցը գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի կազմում։ Հասցեն՝ Րաֆֆու 69/1։
Նորամուտին մասնակցել, հետևել կարող եք ՖԲ հղումով։
Սկիզբը՝ ժամը 12։30։
Հետևողը, մասնակիցը իր հարցերը կարող է ուղղել առցանց հանդիպման էջում։
Ֆիզիկական միջավայրում մասնակիցները՝ քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիս, ՌԴ նկարիչների միության անդամ գրաֆիկ, մանրանկարիչ Լյուսի Լիսովսկայա, ՀՊՃՀ դոցենտ տ.գ.թ. Հարություն Ֆահրադյան, էլեկտրոնային ոսկեգործության առաջատար մասնագետ։
Ներկայացնում է արվեստանոցի ղեկավար Դավիթ Պետրոսյանը։
Ծրագրում՝
- Արվեստանոցի նորացված միջավայրը։
- Լյուսի Լիսովսկայայի գծանկարների «АФРО» հավաքածուն. քննարկում արվեստագիտության թեմայով։
- Հարություն Ֆահրադյան. ցուցադրություն-վարպետ պարապմունք «Ռինոցերոզ», «Մատրիքս» և «Զեթ բրաշ» եռածավալ ծրագրեր։
- Դավիթ Պետրոսյան. մասնագիտական զարգացման հետագիծ։
- Արվեստանոցի գործունեությունը 2020թ. գարնանային ընտանեկան դպրոցներում.
Հյուսիսային դպրոցի սովորողներ Կատրին Ղարիբյանի, Սարո, Սերո Ղարագուլյանների ընտանեկան դպրոցը։