Սասնա Ծռեր Ստեղծագործական հավաքի,քանդակի փառատոնիմասն ՆԱԽԱԳԻԾ

«Սասնա ծռեր» ստեղծագործական փառատոնի մասնակցության նախագիծ ոսկեգործական լաբորատորիայի թիմի կողմից.

 1.Հաշվի առնելով փառատոնի անվանումը և գաղափարական հիմքը՝ ստեղծագործող խմբի վերլուծությունների արդյունքում առաջացավ նորացված բանավոր խոսք՝ կապված «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսի հետ: Դիտարկելով «Սասնա ծռեր» էպոսը որպես Աստվածաշնչի Հին Կտակարանի անալոգիա՝ ծագեց- առաջացավ բանաստեղծական բանավոր խոսք,որը արտահայտել է Արևմտյան և Արևելյան Հայաստանների տարբեր մարզերի բարբառային խոսելաոճը, որի միջոցով էլ ստեղծվեցին նոր և հանդուգն կերպարներ,որոնք լրացնում են «Նոր Կտակարանի» տեսլականը. այն անվանվեց «Դավթապատում»: Ստեղծագործության առաջին գլուխներից վերծանվում են հետևյալ հերոսները.  «Աշող» ՝գերագույն դիտորդը, «Շողեր» ՝ դիտորդի խոսքը խմբագրողը և հասցնողը ( այլաբանորեն Սուրբ ոգին), «Դավիթները» ` որպես բազմակերպար հերոս, «Զվարթները»  և այլն: 

Մայիսի 25 –ից սկսած՝ այսինքն չորրորդ կրթական շրջանից սկսած, ոսկեգործական լաբորատորիայում ընթանում են ինտենսիվ նախապատրաստական և նախագծային աշխատանքներ: Ոսկեգործական լաբորատորիայի թիմով (թիմը բաղկացած է հանրապետության տարբեր ուսումնարան-բուհերի ուսանողներից և ավարտած մասնագետներից, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր մարզերը՝ Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) կատարել ենք քննարկումներ և վերլուծություններ «Սասնա ծռեր» էպոսի և «Դավթապատում» բանավոր խոսքի վերաբերյալ,որի արդյունքում առաջացել են հինգ ֆիզիկական փոքրածավալ արտ-օբյեկտներ:

2.Նախագծի բաղադրիչներ

Ա) Քանդակ քարից (տուֆ)
Բ) Քանդակ գունավոր բետոնից
Գ) Գրաֆիտի. իրականացման վայրը՝ սկզբի հատվածը Արևելյան դպրոցի հյուսիսային մուտքի աջ և ձախ պատերը, շարունակությունը՝ գլխավոր պատկեր Սասնալանջի վերևի հատվածի երկայնքով ձգվող պատին: 

3.Նախագծի իրականացման վայրը

Ա) Սասնալանջում տեղադրվող արձաններ. մոտավոր չափերը, բարձրությունը՝  2-3մ, նյութը՝  գունավոր բետոն:

Բ) Մայր դպրոցի պուրակում տեղադրվող արձաններ. մոտավոր չափերը, բարձրությունը՝ 2.5 մ, նյութը՝ գունավոր բետոն, գործառույթը՝ ծորացող շատրվան: Դպրոցի պուրակ

Գ) Արևելյան դպրոցի հյուսիսային մուտք

4:Գրաֆիտի նախնական էսքիզ

5.Կատարողներ
Երևան
1.Լևոն Հարությունյան – Թերլեմեզյան,ՄՍԿՀ,քանդակագործ,նյութը՝ տուֆ,գունավոր բետոն,երեք էսքիզ
Օգնական՝ Շահեն Հարությունյան – Թերլեմեզյան,քանդակագործ
2.Արմինե Ավետիսյան – Թերլեմեզյան,քանդակագործ,երկու էսքիզ,նյութը՝ գունավոր բետոն
Օգնական Էվրիկ Խուրշուդյան – Մանկավարժական,ռեժիսոր
Գեղարքունիքի մարզ

3.Աշոտ Հարությունյան – Թերլեմեզյան,քանդակագործ, մեկ էսքիզ,նյութը՝ բետոն
Օգնական՝ Տիրուհի Տոնոյան – Ճարտարապետական, գրաֆիկ դիզայներ
Շիրակի մարզ
4.Կառլեն Վարդերեսյան – Գյումրու ԱԱ, գրաֆիտի դիզայներ
5.Մամիկոն Վարդերեսյան – Գյումրու ԱԱ, գրաֆիտի դիզայներ
Օգնական՝ Վարազդատ Մկոյան – Գյումրու ԱԱ
Կոտայքի մարզ
6.Անի Իվանյան – Գեղարվեստի Ակադեմիա,դիզայներ

6.Ժամկետներ

Սկիզբ՝ հունիսի 15:

Ավարտ՝ աշխատանքների յուրահատկությունը հաշվի առնելով ՝ավարտը սեպտեմբերի 1-ին:

7.Հումք,նյութ,նյութածախս

Նախագծում ներառնված բոլոր աշխատանքների վերաբերյալ կատարված է նախահաշվարկ:

8.Կացարան,սնունդ

Գրաֆիտիի աշխատանքի ծավալուն լինելու պատճառով ՝մասնակցելու է ամբողջ թիմը:Աշխատանքներն իրականացվելու են առավոտյան և երեկոյան՝ մինչև ուշ ժամ, որպեսզի խուսափեն արևահարվելուց: Այդ պատճառով՝ կարևոր է Շիրակի  և Գեղարքունիքի մարզերի մասնակիցներին ապահովել կացարանով:

9.Կրթահամալրի սովորողների և ընտանեկան դպրոցների մասնակցություն

Փառատոնի պաշտոնական բացումից անմիջապես հետո տեղի է ունենալու <<գլոբալ Zoom ֆլեշմոբը>>, որի ընթացքում ոսկեգործական ընտրությամբ խմբի  սովորողներին ներկայացվելու է նախագիծը:

10.Սասնա ծռեր փառատոնի աշխարհագրություն

Նախատեսվում է. 

Ա) Հունիսի 15-ից  սկսել քանդակները ստեղծման և կրթահամալիրի նշված վայրերում տեղադրման աշխատանքները: 

Բ) Հուլիսի 10-ից մինչև հուլիսի 20-ը Արատեսում իրականացնել ճամբար-հավաք,մասնավորապես՝ թեմատիկ բետոնե էսքիզների ցուցադրություն քարանձավում:  

Գ) Հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը իրականացնել ճամբար-նախագիծ Սևանի Ժայռ լողափում, որը  կանվանվի <<mskH2>> <<ՋՐԱԾԻՆ>>: Կստեղծվեն տեղի բնական քարերի օգտագործմամբ և հատուկ բետոնից ձուլված թեմատիկ քանդակներ՝ անմիջապես ջրից դուրս եկող:

Դ) Օգոստոսի 15-ից սկսած ավարտական վիճակի հասցնել կրթահամալիրի տարածքի մեծածավալ արձանները՝ պատրաստվելով սեպտեմբերի չորսին նախատեսվող շքերթ-տոնակատարությանը:

11.Կրթահամալիրում,Արատեսում,Ժայռում նախատեսված նախագծերի իրականացման ժամանակ իրագործվելու է սերտ համագործակցություն բոլոր դպրոցների ուսուսչական կազմի,սովորողների, ծնողների և ընտանեկան դպրոցների հետ: Նաև գործելու են ամառային ճամբարներ բոլոր նշված վայրերում: Այդ ամենը կատարվելու է և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ հեռավար կերպով: 

12.Լրացնող նախագծեր

Փառատոնի ավարտին նախատեսվում է ժամանակակից- ազգային-ժողովրդական-ռոք համերգ: Այժմ տեղի են ունենում նախնական ստեղծագործական քննարկումներ և բանակցություն <<Էմպիրեյ>> հանրահայտ ռոք խմբի ղեկավարության և կատարողների հետ: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: