4-րդ կրթական շրջանը սկսված է: Դրան համապատասխան նախորդ ամառը տեղի ունեցած փորձը հաշվի առնելով այս տարի էլ կարելի է ասել ինքնաբուխ ամառային ճամբարը արդեն գործում է: Դա նշանակում է, որ մինչև այսօր այն սովորողները որոնք մասնավոր մոտիվացմամբ ցանկություն ունեին գալու և իրենց աշխատանքները շարունակելու ֆիզիկական մթնոլորտում՝ գալիս են: Բացի այդ կան սովորողներ կրթսերներից, մասնավորապես Ռոբերտ Գևորգյանը իր հոր`Տիգրանի հետ, հյուսիսային դպրոցից: Սարո, Սերո Կարագուլլյանները իրենց հայրիկի`Սեպուհի հետ, նույնպես հյուսիսային դպրոցից հաճախում են ոսկեգործական ամառային ճամբար: Իհարկե անվտանգության պատշաճ կարգը պահպանելով: Նաև միջին և ավագ դպրոցից: Ճամբարին մասնակից են նաև կրթահամալիրի ուսուցչական կազմից պարուսուց Սիդոռան Անաստասիան, քանդակի դպրոցի ուսուցիչ և հաստիքով իմ օգնական Հարությունյան Լևոնը: Եվ ամենակարևորը ընտանեկան դպրոցից բացի ճամբարին մասնակցում են այլ համաքաղաքացիներ, ուսանողներ, որոնք անուններն են`
- Արմինե Ավետիսյան Թերլեմեզյան քանդակ ծնված 2001թ ք. Երևան
- Աշոտ Հարությունյան Թերլեմեզյան քանդակ ծնված 2001թ ք. Սևան
- Էվրիկ Խուրշուդյան Մանկավարժական ռեժիսյուռա ծնված 1997թ ք. Երևան
- Տիրուհի Տոնոյան Հումանիտար քոլեջ տուրիզմ ծնված 2001թ ք. Երևան
- Զարուհի Թովմասյան Թերլեմեզյան կեռամիկա ծնված 2001թ. ք. Երևան
- Անի Իվանյան Թերլեմեզյան դիզայն ծնված 2001թ. ք. Չարենցավան
- Մերի Լոռեցյան ԵՊՀ փիլիսոփայություն ծնված 2000թ. ք. Երևան
- Կառլեն Վարդերեսյան նկարիչ ծնված 1994թ. ք. Գյումրի
- Մամիկոն Վարդեսեսյան նկարիչ ծնված 1992թ. ք. Գյումրի
Խոսքը գնում էր մինչև այժմ գործունեության վերաբերյալ:
Այսօր՝ 17.06.2020 սկիզբ դրվեց ամառային ճամբարի նորացմանը: Ոսկեգործական ընտրությամբ սովորողներին անհատապես զանգի միջոցով տեղեկացվեց վաղը տեղի ունեղոց ակցիայի վերաբերյալ: 18.06ին հինգշաբթի օրը ժամը 11:00ին տեղի կունենա «Գլոբալ ZOOM» ակցիան, որը կուղեկցվի Ֆբ խմբից ուղիղ եթերով: Նպատակը այն է որ բոլոր սովորողները, որոնց հետ անցկացվում էր դասընթացներ հեռավար տեղեկացավեն Սասնա ծռեր փառատոնի մասնակցելու հնարավորության վերաբերյալ:
Մյուս նպատակը կայանում է նրանում, որպեսզի կազմակերպվի ստուգատես-ցուցադրություն իրենց կողմից հեռավար դասընթացների ընթացքում ստեղծված արտ օբյեկտների:
Սասնա ծռեր փառատոնին մասնակցելու թմային նախագծի մեջ նշված է ամառային ճամբարի իրագործման վերաբերյալ ԱՐԱՏԵՍՈՒՄ և Սևանում ԺԱՅՌՈՒՄ: Եվ այդ բոլորի մասնակցության հնարավորությունը ընտանեկան դպրոցների և ցանկացած հետաքրքրված մարդկանց ապահովման:
Ոսկեգործական մասով ամառային ճամբարի ժամանակ Սասնա ծռեր քանդակի փառատոնին մասնակից լինելու նպատակով արդեն իսկ կատարվում են նախագծային, հաշվարկային աշխատանքներ կրթահամալիրում կազմակերպվող բեմական հանդեսի կերպարների համար նախատեսված զարդերի ստեղծման և արտադրման նպատակով: Իրագործման ժամանակ զարդերի պատրաստման ընթացքին մասնակցելու են բոլոր այն մասնակիցները որոնք նշվեցին նախորդ խոսքում: Էսթետիկական մասը դիզայնի հետ կապված համադրությունները կերպարներին՝ Ծովինար 1, Ծովինար 2, Սանասար, Բաղդասար, Դավիթ, Դեղձուն-Ծամ… Դավիթ Սասունցի իրենց հագուստին համապատասխան կատարվում են թաթերական նախագծին համապատասխան