Ընտանեկան դպրոցի ակնառու արտահայտում տեղի է ունենում, երբ ոսկեգործական ընտրությամբ սովորողը ոգեշնչված իր աշխատանքներով և այն ուշադիր արհեստավարժ վերաբերմունքով, որը որ ապահովում է մեր ՄՍԿՀ-ի ուսուցչական կազմով սկսում է փոխանցել իր ոգեշնչումը իր ընտանիքին: Դարձնելով նույնպես Սեբաստացի: Ի դեմս հյուսիսային պարտեզ-դպրոցի աշակերտ Սարո, Սերո Կարագյուլլյանների: Իրենց հայրիկը՝ Սեպուհը ոսկերիչ է: Տեսնելով իր որդիների հեռավար դասերը սկսեց նույն ոճով տանը զբաղվել ընտանեկան դպրությամբ:
Այնուհետև այցելեցին ամբողջ ընտանիքով ոսկեգործական լաբորատորիա: Ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված իրերը, կատարվեց քննարկում պահպանելով հակահամաճարագային պատշաճ կարգը:
Նույն ոգեշնչմամբ առաջնորդվելով հյուսիսային պարտեզ-դպրոցի սովորող Կատրին Ղարիբյանը տանը կազմակերպեց ընտանեկան բեմականացում, ցուցադրություն իր կրթսեր եղբոր և քույրիկի հետ միասին, որտեղ երևաց իր կողմից պատրաստված մոմե արձանիկը:
Եվ դրանից հետո ընթարձակված ընտանեկան կազմով, որտեղ ներկա էր կրթսեր երեխաները, ծնողները և պապիկը այցելեցին ոսկեգործական լաբորատորիա ստեղծագործական-տեխնոլոգիական քննարկում, դիտարկում իրականացնելու: Ընտանեկան դպրոցի հաջորդ մասնակիցը նույնպես հյուսիսի սովորողներից է Ռոբերտ Գևորգյանը: Հեռավար խորհրդատվություններից հետո տեղի ունեցավ մի քանի այցելություն իր հայրիկի ՝ Տիգրանի հետ: Բացի էսթետիկական քննարկումից նաև ցուցադրություն և չափագրում: Քանի որ ոսկեգործական չափսերի արձանիկը պահանջում էր կատարման համար հավելյալ հումք, այն հատկացվեց, որպեսզի իրը դառնա լիարժեք: