Բլոգում տեղադրված տարեկան հաշվետվության,ամառային ճամբարի նախագծին և Սասնա Ծռեր Քանդակի Փառատոնի համատեքստում առաջարկված և իրագործվող նախագծերի վերաբերյա՝ նախապես հայտարարված Global Zoom ակցիան տեղի ունեցավ այսօր։Ակցիային մասնակցեցին բոլոր դպրոցների ոսկեգործական ընտրությամբ սովորողները որոնք և որոնց ծնողներին նախապես տեղեկացվել էր։Հեռավար հանդիպումը ցուցադրվեց նաև Ֆեյսբուքյան խմբի ուղիղ եթերում ,որին մասնակցում էին հեռավար դասերի ընթացքում մասնակից սովորողների մեծ մասը։
Ընթացքում ազդարարվեց հետևյալի մասին Վիգեն Ավետիսի նախաձեռնությամբ Քանդակի Դպրոցի կողմից իրագործվող քանդակագործության հավաքի,ժամկետների բովանդակության և ազատ մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։Ողջունվեց ոչ միայն սովորողների անձնական ըստ համապատասխան կարգի ֆիզիկական մասնակցությունը այլ նաև իրենց կողմից կազմակերպված Ընտանեկան Դպրոցների մասնակցության փաստը։
Տեղեկացվեց նաև,որ արդեն իսկ գործում է սահմանաափակ խմբերի համար նախատեսված ըստ պատշաճ կարգի կազմակերպված ֆիզիկական ներկայությունը ոսկեգործական,ստեղծագործական,աշխատանքային ճամբարին։Բարձրաձայնվեց նաև Սասնա Ծռեր Քանդակի Փառատոնի Ժամանակ Թատերական Բեմադրության դերակատարների ոսկեգործական իրերով զարդահարդարման նախագծի մասին։Որին կարող են միանալ ցանկացած ֆորմատով։
Հայտարարվեց նաև բոլոր սովորողներին որոնք #հակաթագավարակ ֆլեշմոբի ժամանակ դարձել էին առաքման մասնակից և առաքման արդյունքում ոսկոգործական մոմե աշխատանքներով մասնակցել են հեռավար դասերին կարող են ստուգատեսին մասնակից դառնան,հասցնեն իրենց աշխատանքները ավարտին,թողնեն ի պահ լաբորատորիայում որպեսզի կատարվի բրոնզե ձուլում։ Այս գործողության տրամաբանական շարունակություն ենք ապահովում նախորդ ուստարվա ընթացքում իրագործած նախագծի արդյունքներին։ինչպես նաև տեղեկացվե ,ոսկեգործական դասընթացներ ընտրողներին 2020-2021 ուսումնական տարվա համար նոր տեխնոլոգիական շարունակություն ունենալու վերաբերյալ։