Նախագիծ ոսկեգործական ճամբարի և փառատոնի մասնակցության
Ստացվել է այնպես, որ նախօրոք են առաջացել բոլոր նախապայմանները 3-րդ ուսումնական շրջանից 4-րդ ուսումնական շրջանի անցման: Սովորողներից շատերի մոտ բուռն ցանկություն է շարունակել ուսումնական, արհեստագործական, արհեստագիտական գործունեությունը ոսկեգործական լաբորատորիաներում: Այդ իսկ պատճառով բոլորը նշում եմ միասին:
Գործող նախագծերից առաջին փուլի ավարտը տեղի կունենա ցուցահանդես-հաշվետվություն-ամփոփում տեսքով հունիսի 1-ին, իմ կողմից դասավանդվող բոլոր դպրոցների սովորողների մեծ մասի աշխատանքների ավարտուն ցուցադրությամբ «Արտասահմանի» տարածքում:
Նույն կամ նմանատիպ աշխատանքների շարունակությունը իրականացնելու ենք «ճամբարի» ժամանակ:
Որպես փառատոնի մասնակցության գործունեություն
Գործունեությունը ծավալելու ենք լաբորատորիաների ներսում, քանի որ գործիք-սարգավորումով կահավորված են: Եվ իրականացնելու ենք շուտով ձեռք բերվող հեղուկ սիլիկոնի միջոցով մանրաքանդակներից կաղապարների պատրաստում: Որը թույլ կտա 4-րդ ուսումնական շրջանի ընթացքում ունենալ ավարտուն ձուլման համար նախատեսված մանրաքանդակներ:
Ինչ վերաբերվում է 3-րդ ուսումնական շրջանի ավարտին, մանկավարժական առումով իմ աշխատանքին՝ դա երևում է բոլոր դպրոցներից իմ սովորողների կողմից իրենց բլոգները դրված հոդվածներով, որոնց հղումները ուղղում եմ կից:
Նաև կցում եմ իմ բլոգից վերջին հոդվածների այն հղումները, որոնք ուղիղ կապված են վերոնշյալ բոլոր կետերի հետ և կազմում են տրամաբանական հիմքը իմ հաշվետվության և ամփոփման, որը ակնառու կերևա արդեն իսկ նշած ցուցահանդեսի ժամանակ: