Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ոսկեգործական դպրոցի ցուցահանդեսը կազմակերպվեց հենց հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ցուցահանդեսի օրը տաղավարի վրա տեղադրված էին ուսումնական տարվա ընթացքում ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած, սովորողների կողմից նախագծած և իրագործած, վերջնական վիճակի հասցրած ոսկեգործական իրերը։ Բոլոր ապարանջանները, կախազարդերը, մատանիները, որոնք ներկայացված են, դրանք հեղինակային են և ստեղծվել են սովորողների երևակայության արդյունքում։ Այնուհետև մոդելավորվել, ձուլվել, հղկվել և փայլացվել են հենց իրենց իսկ ձեռքերով և մեր օգնությամբ։ Իրագործվել է շարունակելի «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը։ Այդ նախագծերում առկա արտ-օբյեկտների կատարելագործման և շարունակության գործընթացները կիրագործվեն 4-րդ ուսումնական շրջանում, ճամբարի ժամանակ։


Ստորև բերված են «ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած բոլոր դպրոցների սովորողների կողմից իրագործված աշխատանքները՝ «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի շրջանակներում:
Անհատապես լուսանկարահանված են ավագ, միջին, հյուսիսային, հարավային, արևելյան դպրոցների տաղավարները:
Ավագ դպրոց


ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑ


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԴՊՐՈՑ


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴՊՐՈՑ

