
«Ոսկե պայտ» նախագիծը ամենամյա է և իրականացվելու է մեխանիկական արվեստանոց-գեղարվեստական դարբնոց լաբորատորիաներում: Նախագծին մասնակցելու են «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա:
Նպատակը՝
- Պատկերացում և փորձառություն ձևավորել ավանդական դարբնագործական ձեռքի աշխատանքի վերաբերյալ:
- Սովորողներին ծանոթացնել մետաղ մշակող հաստոցներին և սովորեցնել դրանց հետ աշխատել: Խոսքը գնում է խառատային, ֆրեզերային, գայլիկոնային, զոդող հաստոցների մասին:
- 3.Այս լաբորատորիայի զարգացման հետևանքով ստեղծել հնարավորություն նոր գործիքներ և սարքեր ինքնուրույն պատրաստելու:
Խնդիրները՝
- Զարգացնել ստեղծագործական երևակայությունը և մետաղագիտության՝ մետաղների և համաձուլվածքների մշակման վերաբերյալ ստեղծել նախնական գիտելիքներ:
- Զարգացնել տեխնոլոգիական մշակումները տարբերելու գիտելիքներ: Խոսքը գնում է համաձուլվածքների մշակման մասին՝ կտրման և\կամ դեֆորմացիայի միջոցով իրի պատրաստման վերաբերյալ:
- Ծանոթացնել և սովորեցնել արդյունաբերական կամ կենցաղային իր ստանալու համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունների անհրաժեշտությունը:
- Ծանոթացնել և սովորեցնել մետաղագործական իր ստանալու համար անհրաժեշտ նախնական գծագրի և տեխնոլոգիական շղթայի կապը:
- Սովորեցնել պատրաստել ձեռագործ դարբնագործական պայտ:
- Սովորեցնել կոփել, հղկել և սրել կտրող գործիքը(սվին):
- Սովորեցնել Ուսումնական խառատային հաստոցի վրա հղկել կլոր կտրվածքով իրեր՝ տարբեր համաձուլվածքների պատրաստվածքներից:
- Սովորեցնել ֆրեզերային հաստոցի վրա մշակել բարդ կտրվածքով իրեր:
- Սովորեցնել աշխատել էլեկտրազոդման սարքով:
Գործունեություն
Փուլ 1
Դարբնագործական
- Իրագործել վարպետ դասեր՝ պայտի պատրաստման տեխնոլոգիայի ցուցադրմամբ՝ սովորողների անմիջական մասնակցությամբ: Նկարահանել և հրապարակել բլոգներում:
- Հրավիրել վաստակավոր սվինագործ մասնագետի՝ վարպես դաս իրականացնելու նպատակով՝ դամասկյան պողպատից սվին պատրաստելու համար: Տպավորությունների վերաբերյալ իրենց բլոգներում հրապարակել ավանդապատումներ:
Հաստոցագործական
- Խառատային հաստոցի վրա ցուցադրել կլոր կտրվածքով դետալի ստացման ձևերը: Սովորողների հետ իրագործել գծագրեր, ծանոթացնել ընտրված համաձուլվածքներին, որոնցից և հղկել պատրաստվածքը: Այդ բոլոր գործողությունները փուլերով նկարահանել և տեղադրել սովորողների բլոգների մեջ`համապատասխան մեկնաբանություններով:
- Ֆրեզերային հաստոցների վրա մշակել նախնական գծագրերին համապատասխան բարդ կտրվածքով կիսապատրաստվածքներ: Անհատական աշխատանքները նկարահանել և տեղադրել բլոգներում:
Փուլ 2
Դարբնագործական
- Սովորողների կողմից պատրաստված պայտերը ծիսական և գեղարվեստորեն ներկայացնել ագարակում, հրավիրել մասնագետ, որը ցուցադրական կպայտի ագարակում գտնվող ձիերին:
- Սովորողների կողմից պատրաստված «Դամասկյան» պողպատից սվինները ավարտուն վիճակում՝ ինկրուստացված թանկարժեք նյութերով ցուցադրության ներկայացնել Մոսկվայում տեղի ունեցող՝ «Դանակներ և սվիններ» ամենամյա ցուցահանդեսին, որպես կրթահամալիրի սովորողների կողմից պատրաստված իրեր:
Հաստոցագործական
- Խառատային, ֆրեզերային հաստոցների օգտագործմամբ և էլեկտրազոդող սարքի միջոցով կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները , որոնք հնարավոր է կատարել ձուլագործական լաբորատորիայի առաջնամասում դրված հին բրուտագործական պտուտակները ձևափոխելու համար: Դրանք պետք է օգտագործվեն որպես քարերի հղկման սարքեր:
Փուլ 3
Նախորդ փուլերում նկարագրված գործողությունների խրոնոլոգիական, վավերագրական կարճամետրաժ ֆիլմի նկարահանում: Նկարահանմանը կմասնակցեն և կաջակցեն կրթահամալիրի կոլեգաները և սովորողները,այնուհետև տարեվերջում կցուցադրվի կրթահամալիրի համապատասխան հարթակում և կառաջարկվի հանրային ԶԼՄ-ներին, որպես ուսումնական արտադրական նախագծի իրագործման օրինակ:
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ մասնագետներ՝
- Ճարտարագետ-նախագծի կազմակերպիչ՝ Դավիթ Պետրոսյան
- Հաստոցագործ՝ Նորայր Խաչատրյան
- Դարբնագործ՝ Գեղամ Մուրադյան

Վարպետները ծանոթանում են լաբորատորիաին:
Leave a Reply