Նշված օրերին ոսկեգործության դպրոցի ուսուցման ընթացքը կազմակերպվելու է ֆիզիկական միջավայրում: Ներկայացնում եմ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկան հաճախող սովորողների այցելության օրերը և ժամերը:

Մեծամասամբ դպրոցների կազմակերպիչների հետ համաձայնեցված է՝ վերընշված հանդիպման ժամերը:
Նաև այդ հանդիպումների ժամանակ, կազմակերպիչների օժանդակությամբ կստեղծվեն կոնկրետ դասարանների օնլայն խմբեր, հետագայում՝ անհրաժեշտության դեպքում ոսկեգործության դասընթացներ՝ թիմսով վարելու նպատակով:
Ֆիզիկական միջավայրում սովորողների կողմից կատարվելու են հետևյալ աշխատանքները.
- Արդեն իսկ իրագործվող անհատական նախագծերի շարունակում՝ էսքիզների, ծավալային էսքիզների, մոդելային մոմերի օգտագործմամբ:
- Այն սովորողները, որոնք չէին հասցրել թևակոխել 3-րդ (մոդելային մոմով աշխատանք) փուլը, կանցնեն մոդելային մոմի վրա իրենց նախագծի իրականացմանը:
- Վերընշված կետերի հիման վրա կառաջանա նախապայման հետագայում օնլայն դասավանդման անցնելու դեպքում աշխատանքներ իրականացնելու, քանի որ կա արդեն փորձ նախորդ COVID-ի շրջանից աշխատանքների առաքման՝ ըստ սովորողի հասցեի:
- Կատարված բոլոր աշխատանքները պարբերաբար տեղադրվում են սովորողների բլոգներում՝ իրենց մեկնաբանություններով և լուսանկարներով: Նույնը կատարվելու է նոյեմբերի 1-5-ը հանդիպումների ժամանակ:
«Սեբաստացու օրեր»-ին ոսկեգործության դպրոցը նախապատրաստվել է նախօրոք և ներկայացել է «Ոսկե պայտ» նախագծի տեսքով: (Նախագծի հղումը)
Այդ նախագծից մի դրվագ կարող է իրականացվել ավանդական և ծիսական կարգով: Խոսքը գնում է ձեռագործ, դարբնագործ, «հաջողության պայտերի» կռման մասին: Դրանք իրագործվելու են սովորողների մասնակցությամբ, այնուհետև նույն շուքով կազմակերպվելու է Ագարակի ձիերի պայտման ծիսական արարողությունը՝ համապատասխան մասնագետի օգնությամբ: