2021 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը սկսեցինք՝ այցելելով բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներ, սովորողներին ծանոթացնելու, հետաքրքրելու և ոսկեգործական դպրոցի ուսուցման արդյունքները ցուցադրելու նպատակով: Նախորդ ուսումնական շրջանների ընթացքում, «Ոսկեգործություն» ընտրության սովորողների կողմից պատրաստված ոսկեգործական իրերը՝ կախազարդերը, թևնոցները, մատանիները, մանրաքանդակները ցուցադրելու հետևանքով առաջացավ հետաքրքրություն և ցանկություն «Ոսկեգոծություն» առարկան ընտրելու: Դրա հետևանքով «Ոսկեգոծություն» ընտրության առարկան ընտրեց կրթահամալիրի շուրջ 102 սովորող:
Բոլոր սովորողների հետ ընդհանուր ծանոթությունից հետո սկսեցինք աշխատանքը նախատեսված փուլային ծրագրով: Բոլոր սովորողները անցան առաջին՝ գծանկարային էսքիզավորման, երկրորդ ՝ ծավալային էսքիզի ձևավորման և երրորդ՝ մոդելային մոմով էսքիզի իրագործման փուլերը: Սովորողներից մի մասը թևակոխել են 4-րդ՝ մետաղագործական փուլը, իրենց մասին կանրադառնամ առանձին: Հատուկ ուզում եմ անրադառնալ նաև նրան, որ «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակից մոտ 30%-ը կրկնել են իրենց ընտրությունը՝ փոխադրվելով միջին կամ ավագ դպրոց: Ըստ նախապես կազմած ուսումնական պլանի, 4-րդ՝ մետաղագործական փուլի իրագործումը սկսվում է երկրորդ ուսումնական շրջանի սկզբից: Քանի որ, ուսումնաճանաչողական ցիկլի տևողությունը մեկ ուսումնական տարի է և համապատասխանաբար ավարտվում է մայիսի հաշվետվությամբ՝ «Ոսկեգործություն» ընտրած սովորողների կողմից կատարված աշխատանքների ցուցադրությամբ, ցուցահանդեսով: Դա հենց ոսկեգործական դպրոցի ուսումնական ընթացքի հաշվետվության ձևն է: Ուսումնական ճանապարհի կեսը արդեն իսկ անցել ենք:
Այժմ անրադառնամ երկու նոր ուսումնական ուղություններին, որը սկսել եմ զարգացնել առաջին կրթական շրջանից՝ սեպտեմբերից սկսած։ Խոսքը գնում է ձուլագործական լաբորատորիայում, մասնավորապես՝ աշակերտների կողմից հենց իրենց իսկ պատրաստած իրերի ձուլման ուղիղ մասնակցության մասին:
1. Ձուլագործական
Դրա ուսուցումը և արդյունքները տեսանելի կլինեն երկրորդ ուսումնական շրջանի ավարտին:
2. Դարբնագործական և հաստոցագործական
Այս ուսումնական շրջանում, բոլոր սովորողներին սկսել եմ ծանոթացնել դարբնագործական գործիքնենրին և արդեն առկա, շահագործման համարյա պատրաստ՝ խառատային և գայլիկոնային հաստոցներին: Տրվում է բացատրություններ այդ բոլորի անհրաժեշտության և իրենց շահագործման հետ կապված, տեխնոլոգիաների և վերջնական ստացվող իրերի վերաբերյալ: Երկրորդ ուսումնական շրջանում գործիքակազմի վերջնական լրացման հետևանքով, 2022-2023 ուսումնական տարում,պատրաստ կլինենք առաջարկելու ընտրության նոր առարկա, որը արդեն իսկ կունենա սովորողների շրջանում հետևորդներ:
Վերը նշված բոլոր ուսումնական գործառույթները իրականացվում են բոլոր տարիքի «Ոսկեգործություն» ընտրությունն ընտրած սովորղների հետ: Սակայն որոշ առանձնահատկություններով տարբերվում է ավագ դպրոցի՝ 9-րդ դասարանի սովորողների հետ աշխատանքը, քանի որ կա առանձին նախագիծ, որը նախատեսում է 9-րդ դասարանցի սովորողներին նախամասնագիտական կողմոնորոշում ստեղծելու համար՝ մասնավորապես ոսկեգործության և մետաղագործության դաշտում: Նախագծին և իրականացվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:














