Design a site like this with WordPress.com
Get started

Ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ դիտարկում-առաջարկ «Ոսկեգործություն» ընտրություն առարկայի համատեքստում

Շատ դրական եմ վերաբերվում ատեստավորման գաղափարին: Մասնավորապես լավ առիթ է եկամուտը ավելացնելու: Սակայն բնական հարցեր են առաջանում իմ մասնավոր դեպքում, որոնք կձևակերպեմ և առաջարկ կանեմ:

4-րդ տարին է ինչ կրթահամալիրում գործում է «Ոսկեգործության դպրոցը»: Կյանքը ապացուցեց որ Տիար Բլեյանի կողմից ստեղծած հեղինակային դպրոցը աշխատունակ է: Բազմապիսի, առաջին հայացքից որպես հանրակրթական առարկա անհնարին թվացող առարկաները և մասնագիտությունները դարձան կրթահամալիրի հեղինակային ուսուցման համատեքստում արժանի բաղադրիչներ: Մասնավորապես խոսքը կգնա իմ դասավանդման ընտրությամբ առարկայի մասին:

Առաջարկը կայանում է հետևյալում՝

Իմ կողմից կատարվել է մոնիտորինգ նմանատիպ առարկայի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Ուսումնարան կամ դպրոց, որտեղ 8 տարեկանից սկսած սովորողներին դասավանդվում է «Ոսկեգործություն» առարկա՝ ես չեմ գտել: Մեթոդի աշխատունակության վերաբերյալ խոսում է ուսումնական բլոգը, ընդգրկված սովորողների քանակը, արդեն ավանդական դարձող սովորողների պատրաստված իրերի հաշվետվություն-ցուցահանդեսների կազմակերպումը և ոսկեգործության համատեքստում անընդհատ ավելացող ուսումնա-արտադրական տարբերակների պնակը:

Առաջարկում եմ «Ոսկեգործություն» առարկան պատշաճ ձևով ներկայացնել ԿԳՍՄ նախարարությանը , որպեսզի ընդգրկվի ՀՀ-ում որպես առանձին հանրակրթական առարկա: Դա նաև հնարավորություն կստեղծի կրթահամալիրի ուսումնա-արտադրական բազայի հիման վրա ոսկեգործական լաբորատորիաներում պատրաստել համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչներ և իրենց միջոցով կրթահամալիրի ցանցային մարտավարությանը համապատասխան գործառույթներ իրականացնել:

Հիմա անրադառնամ հարցին:

« Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ում ընդհանուր դրույթների կետ 10-ում ասվում է՝

10. «Նախնական զինվորական պատրաստվածություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև դասվարների ատեստավորումն իրականացվում է բանավոր կամ գրավոր ընթացակարգով՝ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Նշված է, որ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը մասնագիտական մանկավարժական ԲՈՒՀ-ում կկատարի ատեստավորումը:

Հարց: Դա ո՞ր ԲՈՒՀ-ն է և արդյո՞ք «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները ատեստավորող մասնագետները օբյեկտիվ կատեստավորեն ուսուցչի, ով դասավանդում է առարկա, որը մինչ այդ երբևիցէ և ոչ մի տեղ հանրակրթական առարկա չի եղել և որը ձևավորվել է իմ կողմից կատարված աշխատանքների արդյունքում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: