Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ապրիլ ամսին, ինչպես մինչև այդ սովորողները շարունակելու են իրենց անհատական նախագծերը, իրերը: Տեսնելու և մասնակցելու են իրենց աշխատանքների կաղապարման, ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ, որոնք ավարտել են իրենց նախագիծը և ցանկություն են հայտնել նույն իրը պատրաստել արդեն արծաթից, կսկսեն դա անել իհարկե իրենց ծնողների հետ համաձայնեցնելու դեպքում: Ծնողի կողմից հատկացվելու է համապատասխան իրի համար արծաթ, այնուհետև այն ձուլվելու է սովորողի օգնությամբ, մշակվելու է սովորողի կողմից և վերադառնալու է իրենց ընտանիք՝ ի ցուցադրություն և հուշ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ոսկեգործական դպրոցում ստացած գիտելիքների և փորձառության: Այնուհետև սկսելու են աշխատել նոր, ավելի արհեստավարժ նոր նախագծերի վրա: Իսկ ավելի նոր սովորողները անցնելու են 4-րդ մետաղագործական փուլ: Շարունակվելու են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը:
Շարունակում ենք բարեկարգել դարբնագործական-մեխանիկական լաբորատորիան: Մուտքի անմիջապես աջ հատվածում, լվացարանի հարևանությամբ, տեղադրվելու է դարբնագործական դիզայնով պատրաստված մետաղական սեղան՝ կենցաղային օգտագործման նպատակով: Օգտագործվելու է արդեն առկա էլեկտրազոդման սարքը և արդեն իսկ ձեռքբերված համապատասխան չափի կտրված 30×30մմ կտրվածքով քառակուսի խողովակը:


Նախագիծը իրագործելու համար անհրաժեշտ է՝
- էլեկտրոդ N2 և N3 չափսերի – 2 տուփ
- Զոդման հարմարանք-անկյունակ, միջին չափսի – 2 հատ
- Բալգարկա փոքր – 1 հատ
- Համապատասխան չափսի կտրող և հղկող սկավառակներ – 4 հատ
- Սև գույնի նիտրո ներկ 1լ, համապատասխան լուծիչով 0.5լ- 1 հատ
- Ներկման համար վրձին N5- 2 հատ
- Բանվորական ձեռնոց – 2 զույգ