Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների ծնողներին և այլ հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու ըստ իրենց դասացուցակի տեղի ունեցող բաց դասերին: Բաց դասերը կիրականանան մայիսի 9-ից 15-ը ընկած շաբաթում: Այժմ իրականացվում է ուղիղ կորդինացումը ըստ գրաֆիկի դպրոցների կազմակերպիչների հետ:
Բովանդակություն
- Բաց դասին ներկա ծնողները կուսումնասիրեն և մասնակից կդառնան իրերի ստեղծման և պատրաստման գործընթացին:
- Կդիտեն իրենց իսկ երեխաների ուսումնական առօրյան:
- Կծանոթանան ոսկեգործական դպրոցի ձեռքբերումներին: Կդիտեն ՄՍԿՀ-ի մյուս դպրոցների պատանի ոսկեգործների աշխատանքները լաբորատորիայի ցուցասրահում:
Նպատակներ
- Թափանցիկ դարձնել ոսկեգործական դպրոցի սովորողների առօրյան և ուսումնական մոտեցումները:
- Մասնակից դարձնել տարատարբեր ուղություններով ծնողներին և ընտանիքներին լաբորատորիայի գործընթացներին և կյանքին:
- Տեղեկացնել և հրավիրել «Artասահման»-ում մայիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթներում տեղի ունենալիք համագումար քննարկում-կլոր սեղանի վերաբերյալ:
Մասնակիցներ՝
Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողներ և սովորողների ծնողներ, հետաքրքրված անձիք: