Բաց դասերին այցելած և չայցելած ծնողների համար ստեղծվում է քննարկման և վերլուծության հարթակ ոսկեգործական դպրոցի խնդիրների և ձեռքբերումների արծածման համար:
Բովանդակություն
- Բաց դասերին այցելած ծնողների կարծիքների քննարկում, փոխադարձ վերլուծություն:
- Ուսումնական բլոգի պրեզենտացիա:
- Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվության մասնակցության հրավերք ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Նպատակներ
- 4 տարվա պատմություն ունեցող, աննախադեպ, մանկական ոսկեգործական դպրոցի ձեռքբերումների լուսաբանում:
- «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունների ցուցադրություն, առաջխաղացում, խթանում: