«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ծրագրին համապատասխան բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողները, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել ոսկեգործական ճամբարին, կատարեցին էսքիզներ, որոնց խմբային արդյունքի հիման վրա ընտրվեց ծիսական հարսանիքին նվերը պարգևելու համար ամենահաջողված տարբերակը:
Այնուհետև էսքիզների վերլուծման արդյունքում ստեղծվեց վերջնական էսքիզը, որը իր մեջ պարունակում է հարսնացույի և փեսացույի համար ավանդական, հայկական զարդանախշերով ձևավորված առանձին երկու կախազարդ, որոնք կարող են միանալ միմյանց՝ խորհրդանշելով իրենց նորաստեղծ ընտանիքի խորհուրդը:

Ոսկեգործական լաբորատորիաների գործառույթները չեն սահմանափակվում ավանդական ոսսկեգործությամբ: Ուսուցանվում նաև կիրառվում է թվային ոսկեգործական տեխնոլոգիաների ձեռքբերումները, դրանցից են՝ Rhino, Matrix , ZBrush 3D մոդելավորման ծրագրերը:
«Ոսկեգործություն» ընտրության առարկայի բոլոր սովորողները ունեն հնարավորություն ընտրելու ոսկեգործության մեջ իրենց ավելի հոգեհարազատ ճյուղը՝ ապագայում խորացնելու և մասնագիտապես կողմնորոշվելու նկատառումով:
Այս պարագայում 9-րդ դասարանը ավարտող Կարեն Մարգարյանը կես տարի սովորելով ծրագիրը, մասնագիտանում է ոսկեգործականմ դիզայնի բնագավառում : «Քավորի նվեր» նախագծի վերջնական թղթային էսքիզքի թվայնացումը կատարվել է հենց Կարեն Մարգարյանի կողմից: Այնուհետև դա տպագրվել է 3D պրինտերով:


Էլեկտրոնային պատկերը վերածվեց արծաթյա իրի և այդ իրը արդեն իսկ ավանդական ոսկեգործական տեխնոլոգիաների վերջնական վիճակի է հասցնում 9-րդ դասարանը ավարտող Մինաս Գրիգորյանը:



Եվ կրտսեր դասարաններից «Ոսկեգործական» ճամբարի մասնակիցներ:






Հունիսի 17-ին ընծայվեց «Քավորի նվեր»-ը: Նախագիծը ավարտվեց հաշվետու լինելով նշված գրաֆիկին համապատասխան:


