Բլոգում տեղադրված նախորդ թողարկման մեջ ներկայացրեցինք «Պողպատի վերածնունդ» նախագծի և «Պողպատի ջարդ» ֆլեշմոբի համատեքստում իրականացված աշխատանքը: Այնտեղ նշված էր, որ աշխատանքի ավարտական մասը դեռ պետք է իրականացվի: Խոսքը գնում է մետաղական քանդակի վերջնական տեսքի բերման վերաբերյալ: Այն իրականացվելու է նմանակելով Արա Ալեքյանի մետաղական քանդակների այրման գործողությունը: Հունիսի 28-ին և 29-ին նախագծին մասնակցող բոլոր սովորողների ներկայությամբ և մասնակցությամբ կիրագործվի մետաղական քանդակների թերթային փաթեթավորումը, այնուհետև Գեղարվեստի տարածքի անվտանգ հատվածում, հավանաբար երեկոյան ժամին կկատարվի ծիսական այրում, որի արդյունքում մետաղական քանդակը ձեռք կբերի իր վերջնական տեսքը: Այնուհետև կտեղափոխվի ARTաՍահմանի ցուցահարթակ հունիսի 30-ին փառատոնային ամփոփիչ ցուցադրությանը մասնակցելու նպատակով:
Մասնակիցներ՝
- Քնարիկ Ներսիսյան Հյուսիսային դպրոց-պարտեզի և Գեղարվեստի դպրոցի ղեկավար
- Հայկ Մկրտչյան 11-րդ դասարան
- Արմեն Հաջյան 11-րդ դասարան
- Կարեն Գևորգյան 10-րդ դասարան
- Մինաս Գրիգորյան 9-րդ դասարան
- Կարեն Մարգարյան 9-րդ դասարան
- Էլինա Սևանցյան 9-րդ դասարան
- Էմիլի Տիգրանյան 9-րդ դասարան
- Արմինե Ավետիսյան ուսուցչի օգնական