Design a site like this with WordPress.com
Get started

Աշնանային հավաք, ուսումնական նախագիծ՝ Գյումրիի ակադեմիայում վարպետ-դաս մետաղագործ Արշակ Մանոյանի հետ միասին

Աշնանային հավաքի և «Արվետի փառատոն»-ի համատեքստում ոսկեգործական լաբորատորիայի սովորողների և մեր հյուր, մետաղագործ, բազմաթիվ միջազգային դարբնային մրցույթների դափնեկիր Արշակ Մանոյանի հետ պատրաստվում ենք իրականացնել ճամփորդություն դեպի արվեստների քաղաք՝ Գյումրի, որտեղ Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի մետաղագործական արվեստանոցում կիրականացնենք վարպետ դաս «Դամասկյան պողպատ»-ի ստացման և մշակման վերբարեյալ: Կիրականացնենք ընդլայնված սեմինար-հարցազրույց ժամանակակից մետաղագործական տենդենցների և նոր համաձուլվածքների կիրառական մշակման, իրերի պատրաստման վերաբերյալ: Վարպետ Արշակ Մադոյանի կողմից պատրաստված, գեղարվեստորեն մշակված, «Դամասկյան պողպատ»-ից սվինները տարբեր տեսակների կցուցադրվեն սեմինարի ընթացքում :

Տևողություն՝ Հոկտեմբերի 28-30

Մեկնում՝ Հոկտեմբերի 28, Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան – 7:55, տևողություն 3 ժամ 10 րոպե

Վերադարձ՝ Հոկտեմբերի 30, Գյումրի կայարան, 18:15

Երթուղի՝ Երևան-Գյումրի

Ճամփորդության նպատակը`   Միջկրթական փորձի փոխանակում, վարպետ-դաս, աշխատանքների իրականացում, սեմինար-ցուցադրություն

Կացարան՝ Օլիմպիա հյուրանոց

ֆինանսական հաշվարկ՝՝

  • Կեցությունը՝ Օլիմպիա Հյուրանոց – (2օր x 7000դր=14000դր)x 9 հոգի = 126 000 ՀՀ դրամ, որից 42 000դր կրթահամալիրի միջոցներով
  • Սննդի Կազմակերպումը՝ 45 000 ՀՀ դրամ, մասնակիցների միջոցներով հյուրանոցի խոհանոցում
  • Գնացք- (1300դր x 9 հոգի = 11 700 դր) x 2 ուղությամբ = 23 400 ՀՀ դրամ, մասնակիցների միջոցներով

Ընդհանուր ծախս՝ 181 800 ՀՀ դրամ

Պատասխանատուներ՝ Դավիթ Պետրոսյան, Արմինե Ավետիսյան

Մասնակիցներ՝

  1. Դավիթ Պետրոսյան, ոսկեգործ
  2. Արշակ Մանոյան, դարբնագործ
  3. Արմինե Ավետիսյան, քանդակագործ, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
  4. Արև Տատինցյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
  5. Մինաս Գրիգորյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
  6. Կարեն Մարգարյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
  7. Կարեն Գաբրիելյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
  8. Մարինե Ասատրյան, Ճարտարապետական համալսարան, շրջանավարտ
  9. Հովհաննես Նազարեթյան, ՄՍԿՀ-ի Ավագ դպրոց, 9\1 դասարան

Ծրագիր և աշխատակարգ
Oր առաջին, 28.10

  • 7:55՝ Մեկնում Երևանից` Սասունցի Դավիթ կայարան
  • 11:10-12:30՝ Ժամանում և տեղավորում կացարանում,
  • 12:30-13:30՝ Ծանոթացում տեղանքին՝ նախագծային աշխատանքների պատրաստություն, նախաճաշ
  • 14:00-16:30՝ Սեմինար-վարպետ դաս Գյումրիի Ակադեմիայի դարբնագործական արհեստանոցում
  • 16:30-17:00՝ ընդմիջում
  • 17:00-18:00՝ Ճաշ
  • 18։00-19։00՝ Զբոսանք Գյումրիում
  • 19:00-21:00՝ Հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն, Ընթրիք
  • 21:00 – 22:00՝ Զրույց, զբոսանք
  • 22:00-քուն

Oր երկրորդ, 29.10

  • 08:00-09:30՝ Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
  • 10:00-13:00՝ ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանողների հետ դասացուցակով նախատեսված դաս-սեմինարի իրականացում ընդլայնված ուսանողական կազմով
  • 13։00-14։00՝ Հանգիստ, Ճաշի նախապատրաստում
  • 14:00 – 15:00՝ Ճաշ
  • 15:00-18:00՝ Ոսկեգործական իրերի ցուցադրություն-սեմինար Գյումրիի Ակադեմիայում (Քանի որ օրը շաբաթ է, նախորդ օրը ակադեմիայի պատասխանատու կազմակերպիչների հետ սեմինար ցուցադրության պայմանավորում)
  • 18:00-19:00՝ Ընթրիքի նախապատրաստում
  • 19:00-20:00՝ Ընթրիք
  • 20:00- 21։00՝ Հանգիստ
  • 21։00-22:00՝ Զբոսանք երեկոյան Գյումրիում
  • 22:00՝ քուն

Օր երրորդ, 30.10

  • 08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, վերադարձի նախապատրաստում
  • 10:00՝ Նախաճաշ
  • 11:00-13:00՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցություն
  • 13:00-14:30՝ ճաշ, հանգիստ
  • 14:30-17:30՝ Հայրենագիտական զբոսանք Գյումրիում, տեսարժան վայրերի այցելություն, ուսումնասիրում (տեսարժան վայրերի, թանգարանների ընտրությունը Գյումրիի գործընկերների խորհրդատվությամբ )
  • 17:30-18:00՝ ժամանում Գյումրիի կայարան
  • 18:15՝ մեկնում
  • 21:00-21:30՝ ժամանում Երևան Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: