Design a site like this with WordPress.com
Get started

«Ոսկե Արտավան» նախագիծ-ճամբար

Նախագիծ՝ Ոսկե Արտավան

Տևողություն՝ Հոկտեմբերի 24, 26

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արտավանի դպրոցի աշակերտներ

Նպատակ՝ Սովորողների մոտ ձևավորել նախնական պատկերացում ոսկեգործական իրերի ստացման տեխնոլոգիաների վերաբերյալ

Խնդիրներ՝

  • Ճամբարի ընթացքում ստանալ ոսկեգործական իրերի 2D տարբերակները
  • Ստացված տարբերակները վերածել ծավալային օբյեկտների ծեփոնով
  • Սովորողների հետ իրականացնել ձուլման գործողություններ

Ընթացք՝

Հոկտեմբերի 24

Քանի որ ժամանակը սահմանափակ էր, բայց նյութը ընդարձակ, պայմանավորվեցինք շարունակությունը իրագործել, այնուհետև ավարտի հասցնել հենց Արտավանում: Իրականում միջավայրին անծանոթ մարդուն, սովորողին սկզբում այդքան էլ հեշտ չէ ընդգրկվել գործընթացին: Փոխադարձ մեծ ճիքերի գործադրմամբ առաջին հանդիպումը արդյունավետ էր: Առաջացավ միտք՝ այն ձեռք բերեց բոլորին տեսանելի ձև:

Հոկտեմբերի 26

Սկզբում տեսական բացատրություն էր Արտավանից ժամանած միջին և ավագ դպրոցի սովորողների կողմից ձևավորված ոսկեգործական իրի ծավալային պատկերի վերաբերյալ և թե ինչպես կարող է դառնալ ոսկեգործական իր ապագայում և դիտարկեցինք մեր կողմից իրականացված նախագիծը՝ Քավորի նվերը:

Ձուլագործական լաբորատորիան պատրաստ էր ցուցադրության: Նախապես նախատեսվածից շուտ իրագործվեց որոշ մոդելների ձուլման նախապատրաստում: Հաշվարկը արված էր, որպեսզի 9:30-ից Արտավանից ժամանած սովորողները կարողանան ուղիղ իրենց մասնակցությամբ ծանոթանալ ոսկերչական տեխնոլոգիաներին: Բոլոր 13՝ տղաները և աղջիկները, իմ մասնակցությամբ առաջին անգամ մասնակցեցին հալման և ձուլման գործընթացին:

Արդյունք՝

  • Սովորողների մոտ ստեղծվեցին իրենց անհատական ստեղծագործական, ծավալային էսքիզները և ճեպանկարները:
  • Ծանոթացան իրական ոսկերչական տեխնոլոգիաներին`մասնակից եղան պրոցեսների:
  • Հասկանալի դարձավ, որ նույն տեխնոլոգիաիով կարող են իրենք էլ ստեղծել ոսկեգործական իրեր և մոտիվացված է հաջորդ հանդիպումը:
  • Ձևավորվեց ապագա նոր նախագծի առիթը: Խոսքը գնում է Արտավանում ոսկեգործական ճամբարի մասին:
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: