Design a site like this with WordPress.com
Get started

Գյումրի, Ճամփորդության ամփոփում

Աշնանային հավաք, ուսումնական նախագիծ՝ Գյումրիի ակադեմիայում վարպետ-դաս մետաղագործ Արշակ Մանոյանի հետ միասին

Կարեն Մարգարյանի բլոգ

Մինաս Գրիգորյանի բլոգ

Արև Տատինցյանի բլոգ

Արմինե Ավետիսյանի բլոգ

Ճամփորդության համար կարևորը, որ փոխադրամիջոցը լինի վստահելի և որակյալ: Երկաթուղին լավագույն լուծումն էր:

Ժամանելով Օլիմպիա հյուրանոց նախորոք ամրագրված համարներում տեղավորվեցինք և կոտրեցինք քաղցը, քանի որ օրն առջևում էր՝ մեզ սպասում էին Գյումրիի Գեղարվեստի Ակադեմիայում:

Ակադեմիային ծանոթանալ սկսեցինք նկուղային արվեստանոցներից մինչև ձեղնահարկ: Շատ ուսանողների հետ ընկերացնել էինք դեռ ՄՍԿՀ այցի ժամանակ: Իրենք էլ ներկայացրեցին իրենց արվեստանոցները:

Պայմանավորված ժամին սկսվեց վարպետ դասը: Մեր ընկեր Արշակ Մանոյանը իր հետ բերել էր համապատասխան գրականություն և վարպետ դասի համար անհրաժեշտ տարբեր որակի մետաղական, դամասկյան պողպատից պատրաստվածքներ և կիսապատրաստ սվիներ: Նա բացատրություններ տվեց մշակման առանձնահատկությունների վերաբերյալ, միասին կատարեցինք մշակման ցուցադրություն, որին մասնակցեցին Գյումրեցի ուսանողները: Առաջացավ անթաքույց հետաքրքրվածություն նման տեսակով մետաղների մշակման վերաբերյալ: Մեր կողմից Գյումրիի Ակադեմիայի մետաղագործներին նվեր թողնվեց այդ բոլոր նշված նյութերը: Պայմանավորվեցինք մոտակա շրջանում կրկին հանդիպել կատարված աշխատանքները քննարկելու և շարունակելու նպատակով հավանաբար արդեն Երևանում ՄՍԿՀ-ի դարբնագործական-մետաղագործական լաբորատորիայում:

Վարպետ դասի ավարտից հետո դասավորեցինք ոսկեգործական աշխատանքների էքսպոզիցիան: Ի զարման մեզ ամբողջ դասախոսական և ուսանողական կազմը մեծ հետաքրքրությամբ վերաբերվեցին ցուցադրությանը: Այդ իսկ պատճառով Գյումրիի Ակադեմիայի ռեկտոր Վահագն Ղուկասյանը դիմեց խնդրանքով մեկ օր ևս կրկնել ցուցադրությունը և դա լինի երկուշաբթի օրը: Այդ օրը գեղարվեստի տարբեր բաժինների ուսանողների մոտ հաշվետու ցուցադրության և ցուցահանդեսի օր էր: Պետք է ժամանեին դիտման քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչները: Մեր էքսպոզիցիան ներդաշնակ լրացնում էր ցուցասրահի միջավայրը դարձնելով արվեստագիտորեն բազմազան: Այդպես էլ արեցինք:

Համտեսեցինք Գյումրիի ավանդական «Պոնչիկ-Մոնչիկը» և սկսեցինք քաղաքի ուսումնասիրությունը:

Հաջորդ օրը կարևոր այցելություն էր Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Էսթետիական բազմազանություն, թանգարանի ակադեմիականություն:

Օրը շարունակվեց հին Գյումրիի փողոցները վայելելով:

Այնուհետև ընթրիք և հանգիստ:

Կիրակի օրը առավոտյան Յոթ Վերք Եկեղեցում մասնակցեցինք պատարագին:

Այնուհետև հյուրանոց, հանգիստ և սպորտային ժամանց: Օլիմպիա հյուրանոցի հարևանությամբ գտնվում է օլիմպիական ռեզերվի մարզման համար նախատեսված և շատ լավ պահպանված, խնամվող օլիմպիական չափսերի, 28 աստիճան ջրով լողավազան: Ովքեր ցանկություն ունեին, բայց չէին նախատեսել լողազգեստ և գլխարկ՝ ձեռք բերեցին մոտակա խանութներից և սկսվեց: Պարզվեց, որ մեծ մասը լողալ չգիտեն: Բնականաբար որպես ուսուցիչ այդտեղ էլ պետք է հանդես գայի:

Օր երկուշաբթի

Մասնակից եղանք Գյումրիի Ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքների նախադիտմանը: Բոլորիս շատ հետաքրքիր էր, ծանոթացանք նոր ուսանողների հետ: Միասնական քննարկումը, դիտարկումները որպես ոսկեգործներ և փոխադարձ հետաքրքրությունը առաջացրեց նոր նախագիծ երկու արվեստագիտական ճյուղերի համադրությամբ: Այդ մասին կներկայացնեմ ավելի ուշ:

ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիանների, այժմ ուսանող սովորողների մասնակցությամբ և կողմից ստեղծված զարդերը լուրջ հետաքրքրություն առաջացրեցին: Ներկա էին նաև բազմաթիվ հյուրեր:

Ձեռք բերեցինք նոր ընկերներ և նոր փորձառություն, հիմք դրվեց միասնական, շարունակական նախագծերին թե մետաղագործական բնագավառում, թե ոսկեգործական բնագավառում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: