Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր, «Մուտք մանկավարժություն»

  2019թ.-ից  դասավանդում եմ ՄՍԿՀ-ում որպես «Ոսկեգործության» ուսուցիչ: ՄՍԿՀ-ի այս տարվա պատվավոր մրցանակաբաշխության ժամանակ արժանացա մրցանակի «Մուտք մանկավարժություն» անվանակարգում: Շնորհակալություն գնահատման համար:

“Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր

«Մուտք մանկավարժություն»

Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցի գործարկման, ուսումնական ծրագրերի ստեղծման, համագործակցային նախագծերի իրականացման համար:”

Տարիներ առաջ սկսված գործընթացը հասավ իր տրամաբանական առաջին գնահատականին: Ուրախացնողը այն է, որ ստացվեց: Ինչ նպատակներ ունեի սկզբնական փուլում գրեթե բոլորը իրագործվել են:  Հին Վարպետ եմ՝ այնքան հին, որ դեռ հիշում եմ Սարյանի այգում առաջացած իսկական վերնիսաժը: Այնտեղ այցելում էին 90-ականների ծանր առօրյայից շաբաթ կիրակի հանգստացող այն ժամանակ դեռ ոչ սակավաթիվ ինտիլիգենցիայի ներկայացուցիչները, ճարտարագետ վարպետները, կիրառական արվեստում մեծ ձեռքբերումններ ունեցող, տարիքն առած, ինչու ոչ նաև երիտասարդ  հետաքրքրվողները  և արվեստասերները: Այդտեղ սկսվեց իմ կարիերան որպես արծաթագործ: Այն ժամանակ պատրաստում էի շատ մոդայիկ և թանկ գնահատվող ազգային ձեռագիր կրող «ֆիլիգրանե» զարդեր:

 Տարիների ընթացքում կայացա որպես մետաղագետ, նյութագետ, ոսկեգործական մասնագիտական բիզնեսում սեփականատեր, կազմակերպիչ և այլն: Բայց սերը դեպի գեղեցկություն չթուլացավ՝ հակառակը, վարպետացա նաև կյանքում: Տարիների դեգերումները, ապրումները, խնդիրները և հաջողությունները ձևավորեցին անգնահատելի փորձ: Հենց այդ փորձը ինձ թույլ տվեց առանց մասնագիտական-մանկավարժական կրթության հաղթահարել նշաձողը՝ ոլորտի փոփոխության կամ մասնագիտության, քանի որ ՀՊՃՀ-ն ավարտեցի, այնուհետև ասպիրանտուրան ՀՊՃՀ-ի՝ դարձա ճարտարագետ-նյութագետ-մետալուրգ: Մանկավարժությունը ինձ գերեց: Իմ ամբողջ կյանքում որպես ոսկեգործ շփվել եմ թանկարժեք նյութերի, մետաղների և քարերի հետ, բայց իրական թանկարժեքությունը ես գտա իմ նոր մեծ ընտանիքի՝ մանուկների մեջ: Այդ իսկ պատճառով շատ նուրբ, դիլեկատ  խնամքով փորձում եմ իմ կյանքի հմտություններով, ձեռքբերումններով, երազանքններով կիսվել ինձ մոտ հաճախող սովորողների հետ: Կրկին և կրկին վերապրել երջանկության զգացողություն թանկարժեքի և մաքուրի հետ շփվելիս: Այդ ամենը պատասխանատու է: Ցանկացած թանկարժեք բան պահանջում է հատուկ խնամք, հոգատարություն և պատասխանատվություն: Հենց դա է մանկավարժությունը: Իմ կարծիքով հենց դա է մետամանկավարժությունը: Այդ ամենը շատ հետևողական ձեռք է բերում իր գիտական մեթոդի ուրվագծերը: Դժվար է բնազդային գործողությանը տալ գիտական ձևակերպում, բայց կհաղթահարեմ:

Խորին շնորհակալության զգացում եմ ապրում իմ դպրոցի՝ ՄՍԿՀ-ի ամբողջ կոլեկտիվի հանդեպ, հատկապես մեր Տիարի կազմակերպածի հանդեպ: Առանց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հեղինակային դպրոցի՝ որպես բրենդ, դա անհնար կլիներ իրականացնել:

Չեմ դադարի ստեղծագործելուց մանկավարժության ոլորտում: Շատ ու շատ «իդեաներ» ունեմ, որոնք պետք է իրականացնեմ, թե ուղիղ մանկավարժության ոլորտում, թե ուսումնաօժանդակ մշակութային, ուսումնա-արտադրական դաշտում: Շարունակելի…

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s