Շարունակվում եմ դասընթացները շուրջտարյա նախագծերի համատեքստում:
2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր
Բոլոր դպրոցներից հաճախող սովորողները հիմնականում թևակոխել են 3-րդ մոդելավորման փուլը: Սկսել են առաջանալ նոր առարկայան հարցեր և խնդիրներ: Մասնավորապես տարբեր տեխնոլոգիաների համադրության, տարբեր նյութերի օգտագործման և ոչ ավանդական ոսկեգործական նյութերի կիրառման վերաբերյալ:



Ոսկեգործական լաբորատորիայի հյուրն էր Հայկական հատուկ օլիմպիդայի տնօրեն Արտակ Ստեփանյանը: Պատշաճ կարգով ներկայացվեցին երեք ենթալաբորատորիաներըը, ծանոթացրեցինք ուսումնական ընթացքի հետ, ցուցադրեցինք ոսկեգործական լաբորատորիայի ցուցասրահում տեղադրված «Էզ» ցուցահանդեսին մասնակցած ՄՍԿՀ-ի սովորողների աշխատանքները:






Մի քանի սովորողի մոտ սկսել են արտահայտվել մասնագիտական ընտրության նախանշաններ: Դա ավելի խթանելու և ամրապնդելու նպատակով իրենց կողմից մոդելավորված իրերը արդեն ձուլվում են արծաթով: Ձևավորվում է հետաքրքիր ավանդույթ, սովորողները իրենց ծնողների հետ քննարկում են ապագայում իրենց կողմից ձևավորվող այն իրը, որը պետք է ընծայեն իրենց հարազատին: Նման մի քանի փորձառություն արդեն ունենք: Իրենց ընտանիքի կողմից հատկացված արծաթով պատրաստված իրենց անհատական աշխատանքը վերադարձել է ընտանիք, պարգևել ուրախություն և ցույց տվել «Ոսկեգործություն» ընտրության առարկայի ընտրելու առավելությունը:
Էդուարդ Մարդանյանի բլոգ

Հեղինակային դպրոցի ցանցայնացման ճանապարհին
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ուղևորություն Գագարին նախագծի կողմից սպասարկվող Սևանի ավազանի գյուղերը: Տիար Աշոտ Բլեյանի գլխավորությամբ խումբը այցելեց գյուղական դպրոցներ, որտեղ ծանոթացանք և ուսումնասիրեցինք դպրոցների հնարավորությունները ուսումնա-արտադրական նախագծեր իրականացնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու և համալրելու համար:




Հղում լաբորանտ Արմինե Ավետիսյանի բլոգից դասապրոցեսների և մրցույթի վերաբերյալ


Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Հայաստանի վարպետ» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցի ես: Իմ խոստման համապատասխան մրցանակը պետք է տեղադրվեր հենց ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայում: Այդ պատճառով քոլեջի ուսանողներից բաղկացած երկրպագուների թիմը անհամբերությամբ սպասում էր լաբորատորիայում:


Բոլոր դպրոցներից հաճախող սովորողների հետ կատարեցինք քննարկումներ, պատասխանեցինք հարցերին մրցույթի վերաբերյալ, քանի որ բոլորը ակտիվ մասնակցում էին քվեարկությանը իրենց ընտանիքների հետ միասին:

