Նախագծի անվանում՝ «Գագարին տեխնոլոջի»
Տևողություն՝ Շուրջտարյա
Նպատակ՝ Գագարին նախագծի համատեքստում գյուղական դպրոցներում Բլեյանի հեղինակային դպրոցի տեխնոլոգիական, ուսումնա-արտադրական դասավանդման փորձառության և լաբորատորիաների կազմակերպման փորձի ներդրում, դասավանդող ուսուցչական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում տեղերում:
Խնդիրներ՝
- Պիլոտային նախագծի իրագործում Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի դասարաններում
- Տեղաբնակ, համապատասխան մասնագիտացում ունեցող վարպետ-ուսուցչական կազմի վերապատրաստում
- Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի արհեստանոց-արվեստանոցներում հաջողված պիլոտային նախագծի լուսաբանում և տարածում Գագարին նախագծի մյուս գյուղական դպրոցներում
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բլեյանի հեղինակային» դպրոցի փորձառության ցանցային տարածում
Ընթացք՝
- Նախագծային խմբի ուղևորություն գիշերակացով(խմբի անդամների, քանակի և ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ)
- Նախագծային խմբի կողմից ուսումնասիրություն, պլանավորում, նախագծի ձևակերպված տարբերակի ներկայացում
- Նախագծի իրականացման ժամանակացույցի ներկայացում
- Նախագծի իրականացում
