Նախագծի անվանում՝ «Մետամորֆոզ-Վերափոխում»
Տևողություն՝ Շուրջտարյա
Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝ Հայաստանի վարպետ մրցանակի դափնեկիր «Մետամորֆոզ-Վերափոխում» ոսկեգործական կոմպոզիցիայի՝ մատանու, բովանդակային շարունակություն, հավաքածուի ստեղծում:
Խնդիրներ՝
- Հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերին վերաբերվող
- Տարբեր ոսկեգործական, նաև 3D տեխնոլոգիաների համադրություն ձեռքի աշխատանքի հետ
- Ստեղծվելիք հավաքուծուի ներկրթահամալիրային և արտագնա ցուցադրության, ցուցահանդեսի կազմակերպում
- Դրամայնացման փորձառության ձևավորում
Ընթացք՝
Սովորողների կողմից կստեղծվեն համապատասխան դիզայնով և բովանդակությամբ ոսկեգործական իրեր իրենց ուսումնական մոդուլների ուսումնասիրության և փորձի ձեռքբերման հետևանքով:
Արդյունք՝
Արդյունքում սովորողների և ուսանողների կողմից պատրաստված հայկական բնութագիր ունեցող կոմպոզիցիաները կդառնան կիրառական արվեստի տարածման և դրա արդյունքների հնարավոր դրամայնացման օրինակ: