Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.
- Ձուլագործական-պիրոքիմիական լաբորատորիա
Նախորդ ուսումնական շրջանից սկսված երկու նախագիծ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում հասցվելու է ավատին:
ա) «Պիրոքիմիական ոսկեգործություն»
Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին:
բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:
2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան լաբորատորիա
Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման համար:
ա) «Պայտ» նախագիծ
Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:
բ) «Հայոց սվին» նախագիծ
Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:
Մեխանիկական լաբորատորիայի զարգացումների և նպատակների վերաբերյալ
Հայտնի է, որ լաբորատորիա տեղափոխվեց անսարք վիճակում գտնվող խառատային հաստոցը: Այժմ այն գտնվում է 95%-ով սարքին վիճակում: Հաջորդ քայլը մեխանիկական լաբորատորիայի համալրումն է ֆրեզերային և գայլիկոնային ուսումնական հաստոցներով: Նպատակն է՝ նման ուսումնական հաստոցների առկայության դեպքում հեշտանում և արագանում է ոսկեգործական մյուս լաբորատորիաների զարգացման համար անհրաժեշտ գործիքասարքավորումների առաջացման պրոցեսը: Տարբեր սարքերի ֆիզիկական առկայությունը կրտսերից ավագ «Ոսկեգործություն» ընտրությամբ սերնդի սովորողների մոտ առաջացնում է աշխույժ հետաքրքրություն: Բացի այդ հնարավորություն է ընձեռնվում անձամբ, սովորողների ներկայությամբ և իրենց կողմից կատարել հաստոցների վրա աշխատանքներ: Դա առաջացնում է նախնական ճարտարագիտական գիտելիքներ և մեծացնում է նյութի մեխանիկայի և ֆիզիկայի վերաբերյալ սովորողների մոտիվացիան որպես փորձարար: Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում, ուսումնական տարվա ավարտին փորձելու ենք բոլոր մեխանիակկան հաստոցները վերազինել, ըստ հնարավորության համալրել թվային կառավարող սարքով, որը արդեն իսկ դասվում է ինովացիոն հաստոցների դասին:
3. Ոսկեգործական լաբորատորիա
Ունենք ձևավորված փորձ և շարունակական նախագծեր: Դրանք են՝ «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու: Նախագծերը վերաբերվում են բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողներին, ինչպես նաև նոր ներգրավված քոլեջի ուսանողներին:
Նախագծային աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով՝
1.Էսքիզավորում
Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների՝շախմատաքարի կամ ոսկեգործական իրի պատկերում թղթի վրա:
2.Մոդելի պատրաստում
Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:
3. Ձուլում
Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:
4. Սարգահատում-հղկում
Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝ անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…
5. Էմալապատում
Ոսկեգործական էմալների օգտագործում՝ իրերին վերջնական տեսք տալու համար
Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում: