Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ոսկեգործական դպրոցի ցուցահանդեսը կազմակերպվեց հենց հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ցուցահանդեսի օրը տաղավարի վրա տեղադրված էին ուսումնական տարվա ընթացքում ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած, սովորողների կողմից նախագծած և իրագործած, վերջնական վիճակի հասցրած ոսկեգործական իրերը։ Բոլոր ապարանջանները, կախազարդերը, մատանիները, որոնք ներկայացված են, դրանք հեղինակային են և ստեղծվել են սովորողների երևակայության արդյունքում։ Այնուհետև մոդելավորվել, ձուլվել, հղկվել և փայլացվել են հենց իրենց իսկ ձեռքերով և մեր օգնությամբ։ Իրագործվել է շարունակելի «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը։ Այդ նախագծերում առկա արտ-օբյեկտների կատարելագործման և շարունակության գործընթացները կիրագործվեն 4-րդ ուսումնական շրջանում, ճամբարի ժամանակ։

