Մարտ ամսվա հաշվետվություն

3D լաբորատորիայի նախագիծը իրագործման ընթացքի մեջ է: Բացի անհրաժեշտ օժանդակ գույքի պատրաստման համապատասխան պայմանների ձևավորման նպատակի հետապնդում ենք նաև հետևյալ նպատակը՝ ստեղծել ամենահարմարավետ և անվտանգ պայմաններ սովորողների արդյունավետ ուսուցման համար: Դրա համար արդեն ձևավորված ենթալաբորատորիայում կատարվում են տարբեր բնույթի թեստավորման և այլ փորձարարական աշխատանքներ:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Ճեպընթաց դաս կամ «ստուգողական» աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետության այն կրթօջախներից է, որը կարողանում է ստեղծել իր սովորողների և ուսուցիչների համար աննախադեպ զարգացման պայմաններ: Ունենալով կյանքի բազմապիսի փորձ և հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ (սկսած 19 տարեկանից)`որպես մանկավարժ «վառ» զարգացում ապրեցի հենց այս կրթահամալիրում:

Կրթահամալիրը որպես հեղինակային դպրոց ստեղծում է հնարավոր բոլոր հարմարավետ պայմանները մանկավարժի ինքնադրսևորման, ինքնազարգազման համար: Եվ այն մանկավարժը, ով մոտիվացված է, նորարար, լիարժեք հնարավորություն ունի ինքնարտահայտվելու և արդյունքում ունենալու իր երազած հեղինակային դպրոցը: Իհարկե, կարևոր նախապայմաններ կան, դրանք են ներքին կորպորատիվ էթիկայի և կարգուձևի խորը հասկացությունը և համառ նպատակասլացությունը:

Շարունակել կարդալ “Ճեպընթաց դաս կամ «ստուգողական» աշխատանք”
Design a site like this with WordPress.com
Get started