2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

 

Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.

  1. Ձուլագործական-պիրոքիմիական լաբորատորիա

ա) «Պիրոքիմիական ոսկեգործություն»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան լաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

3. Ոսկեգործական լաբորատորիա

Ունենք ձևավորված փորձ և շարունակական նախագծեր: Դրանք են՝ «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու: Նախագծերը վերաբերվում են բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողներին, ինչպես նաև նոր ներգրավված  քոլեջի ուսանողներին:

   Նախագծային աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների՝շախմատաքարի կամ ոսկեգործական իրի պատկերում թղթի վրա:

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր  կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

5. Էմալապատում

  Ոսկեգործական էմալների օգտագործում՝ իրերին վերջնական տեսք տալու համար

 Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Օգտագործվում է պետական չափորոշիչներին համապատասխան ձևավորված ոսկեգործական ուսումնական մոդուլները: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում:

«Ոսկե Սևան» ճամբարի ամփոփում

Նախագիծը՝ Ոսկեգործական ուսումնական ճամբար «Ոսկե Սևան»․ օգոստոսի 19-21

Օգոստոսի 19-21-ը Ոսկեգործական լաբորատորիաների խումբը իրականացրեց եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի բնապահպանական վրանային ճամբար՝ Վաղաշեն:

Ճամփորդության երկրորդ օրը Ոսկեգործական լաբորատորիաները անցկացրեցին սեմինար-ներկայացում, որի ժամանակ ցուցադրվեցին Ոսկեգործական լաբորատորիաների որոշ աշխատանքներ, որոնց հեղինակները ներկա էին և հենց իրենք էլ ներկայացրեցին իրենց աշխատանքները: Սեմինարին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի և Վայք համայնքի ճամբարականները, ինչպես նաև Վայք համայնքի փոխքաղաքապետ Ս․ Հովսեփյանը և Իրավաբանական բաժնի պետ Հ․ Ավագյանը:

Վերջին կանգառը եղավ Ծակ քարում, որտեղ էլ հրաժեշտ տվեցինք մեր Վայք համայնքի ընկերներին:

Ոսկեգործական ուսումնական ճամբար «Ոսկե Սևան»․ օգոստոսի 19-21

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղից 1.5կմ դեպի հրվ. ՝ Սևանա լճի ափամերձ հատված

Պատասխանատուներ՝ Դավիթ Պետրոսյան, Արմինե Ավետիսյան
Մարզիկ՝ Վայք ք. մարզադպրոցի մարզիչ Տիրան Ազիզյան

Ոսկեգործական լաբորատորիաների ճամբարականներ՝

Մեկնում՝ օգոստոսի 19, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, 08։00
Վերադարձ՝ օգոստոսի 21, Հյուսիսային դպրոց-պարտեզ մինչև 18:00

Վայք համայնքի ճամբարականներ՝

Մեկնում՝օգոստոսի 19, Վայք ք. հրապարակ, 08։30-ին
Վերադարձ՝ օգոստոսի 21, Վայք ք. հրապարակ մինչև 18:00

Երթուղու նկարագրություն Երևանից
Երևան- Հրազդան- Գավառ-Վաղաշեն ( կանգառներով՝ 2 ժամ 46 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով։

կանգառ

Երթուղու նկարագրություն Վայքից
Վայք- Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Մարտունի- Վաղաշեն (կանգառներով՝ 2 ժամ 30 րոպե) Վերադարձը` նույն երթուղով։

կանգառ 

Օրբելյանների քարվանատուն 

Ճամբարի ուղղությունները՝

Նպատակ

  • Բնապահպանական-արշավախմբայի եռօրյա վրանային ճամբարի կազմակերպում Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում՝ Վայք համայնքի և սեբաստացի սովորողների հետ
  • լող, վրանային պայմաններում ապրելու հմտությունների ձեռքբերում, ճամբարային հմտությունների ձեռքբերում՝ ինքնասպասարկում, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում, ազգային երգերի ուսուցում, Սևանի բնապահպանական խնդիրների մասին քննարկում, զրույցներ:
  • Սեմինար Վայք համայնքի ճամբարականների հետ, կապված ոսկեգործության պատմության և ոսկեգործության մասնագիտությունների վերաբերյալ: Ծանոթացում ՄՍԿՀ-ում գործող ոսկեգործական լաբորատորիաների գործառույթներին, ցուցադրություն:

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

  1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
  2. Ջուր` անհատական շշով
  3. Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
  4. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
  5. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց, լողի ռետինե գլխարկ, ակնոց
  6. Քնապարկ
  7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  8. Անձրևապաշտպան բաճկոն
  9. Լապտեր, եթե ունեք ապա power bank
  10. Արևապաշտպան գլխարկ, ակնոց, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  11. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ
  12. Դեղատուփ

Ծրագրում`

  • Լող հանրային լողափում
  • Բնապահպանական աշխատանքներ
  • Ազգային ավանդական խաղեր
  • Սեմինար
  • Ինքնասպասարկում
  • Ընթերցանություն
  • Մարմնամարզություն
  • Խարույկ

Օր I

Օգոստոսի 19

08։00-Սբ. Երրորդություն եկեղեցի, ուսումնական ժամերգություն
08:20-մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Հայրենագիտական կանգառներ, ընդմիջում
13:00-Ժամանում Վաղաշենի վրանային արշավախմբային ճամբար
13:30- Հերթափոխի ընդունում իրերի տեղավորում, միասնական պարերգեր
15։00-Լող
16։30-Ճաշ
17:00- Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
18։00- ընթերցանություն, քննարկում
19։30-Ընթրիք
20։00-21։00- Խարույկի շուրջ օրվա քննարկումներ
21։30-22։00-Քնի նախապատրաստական աշխատանքներ
22:00- Քուն

Օր II

Օգոստոսի 20

08։30-09։00-Վեր կաց, հիգիենայի ժամ
09։00-Մարզական պարապմունք
09։30-Նախաճաշ
10։00- Մարզական խաղեր
12։00- Միջավայրի խնամք
13:00-ընթերցումներ, հանգիստ, ինքնակազմակերպում
14։00- Ճաշ
15։00- Լող
17։00- Բակային խաղեր
18:00- Ոսկեգործական սեմինար-հարցազրույց
19:30-Ընթրիք
20։00-21։00 Խարույկի նախապատրաստական աշխատանքներ, ֆիլմերի, գրքերի քննարկում, օրվա ամփոփում

Օր III

Օգոստոսի 21

8։30-9։00-Վեր կաց, հիգիենայի ժամ, իրերի հավաքում
9։00-Մարզական պարապմունք
9։30-Նախաճաշ
10։00-միջավայրի խնամք
11:30-Լող
13:00- Մեկնում
13:30- Կանգառ Վանեվան վանական համալիրում , բրդուճային ընդմիջում
Մինչև 18։00 ժամանում 

Վարորդ՝

Վայք՝ Մխիթար Ազատյան, հեռ. 077662257, JAC 453CQ61

Երևան՝

Մասնակիցներ` Վայք համայնք

  1. Էմմի Հովհաննիսյան — 9-րդ դաս
  2. Գոհար Հովհաննիսյան — 11-րդ դաս
  3. Անահիտ Ղազարյան — 9-րդ դաս
  4. Անի Մնացականյան — 11-րդ դաս
  5. Մարիամ Ավագյան — 11-րդ դաս
  6. Գաբրիելա Ավագյան — 6-րդ դաս
  7. Յանեկ Ասլանյան — 9-րդ դաս
  8. Մարի Ասլանյան — 5-րդ դաս
  9. Մարիամ Թորոսյան — 5-րդ դաս
  10. Արայիկ Թորոսյան — 9-րդ դաս
  11. Իզաբելա Պողոսյան — 8-րդ դաս
  12. Սամվել Ստեփանյան — 5-րդ դաս
  13. Անգելինա Ստեփանյան — 7-րդ դաս
  14. Սերինե Ստեփանյան (ծնող)
  15. Մարի Մարտիրոսյան — 5-րդ դաս
  16. Միգել Հովակիմյան — 9-րդ դաս
  17. Գոռ Ասատրյան — 11-րդ դաս
  18. Հովիկ Մաթևոսյան — 11-րդ դաս
  19. Օնիկ Բայաթյան — 11-րդ դաս

Ոսկեգործական լաբորատորիաներ

  1. Դավիթ Պետրոսյան, ոսկեգործական լաբորատորիաների ղեկավար
  2. Արմինե Ավետիսյան, ուսուցչի օգնական
  3. Մարինե Ասատրյան, շրջանավարտ
  4. Արև Տանտիցյան, շրջանավարտ
  5. Էլինա Սևանցյան, շրջանավարտ
  6. Էմմի Գյուրջյան, ճարտարապետական համալսարան
  7. Մինաս Գրիգորյան, ՄՍԿՀ-ի քոլեջ
  8. Կարեն Մարգարյան , ՄՍԿՀ-ի քոլեջ

Արվեստի փառատոնի համատեքստում «Պողպատի վերածնունդ» նախագծի ավարտական փուլ՝ հունիսի 27-29-ը միջակայքում

Բլոգում տեղադրված նախորդ թողարկման մեջ ներկայացրեցինք «Պողպատի վերածնունդ» նախագծի և «Պողպատի ջարդ» ֆլեշմոբի համատեքստում իրականացված աշխատանքը: Այնտեղ նշված էր, որ աշխատանքի ավարտական մասը դեռ պետք է իրականացվի: Խոսքը գնում է մետաղական քանդակի վերջնական տեսքի բերման վերաբերյալ: Այն իրականացվելու է նմանակելով Արա Ալեքյանի մետաղական քանդակների այրման գործողությունը: Հունիսի 28-ին և 29-ին նախագծին մասնակցող բոլոր սովորողների ներկայությամբ և մասնակցությամբ կիրագործվի մետաղական քանդակների թերթային փաթեթավորումը, այնուհետև Գեղարվեստի տարածքի անվտանգ հատվածում, հավանաբար երեկոյան ժամին կկատարվի ծիսական այրում, որի արդյունքում մետաղական քանդակը ձեռք կբերի իր վերջնական տեսքը: Այնուհետև կտեղափոխվի ARTաՍահմանի ցուցահարթակ հունիսի 30-ին փառատոնային ամփոփիչ ցուցադրությանը մասնակցելու նպատակով:

Մասնակիցներ՝

  • Քնարիկ Ներսիսյան Հյուսիսային  դպրոց-պարտեզի և Գեղարվեստի դպրոցի   ղեկավար
  • Հայկ Մկրտչյան 11-րդ դասարան 
  • Արմեն Հաջյան 11-րդ դասարան   
  • Կարեն Գևորգյան 10-րդ դասարան 
  • Մինաս Գրիգորյան 9-րդ դասարան 
  • Կարեն Մարգարյան 9-րդ դասարան 
  • Էլինա Սևանցյան 9-րդ դասարան 
  • Էմիլի Տիգրանյան 9-րդ դասարան
  • Արմինե Ավետիսյան ուսուցչի օգնական

«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում

Նախագիծը սկսվեց «Պողպատի ջարդ» ֆլեշմոբով: «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողները սկսեցին համալրել ոսկեգործական մեխանիկական լաբորատորիան տարբեր պողպատյա ջարդոններով:

Ֆլեշմոբը ավարտին մոտեցավ և սովորողները արդեն անցել էին մետաղական արձանիկի գոյացման գործողություններին, իրենց իսկ կողմից բերված պողպատյա ջարդոնները օգտագործելով: Ամեն մեկը իր ունակությունների և ստեղծագործական թռիչքի սահմաններում իր համար ամենանախընտրելի աշխատանքն էր կատարում:

Սկսեց երևալ քանդակի ուրվագիծը: Քանի որ նախնական էսքիզ չունեինք և չէր էլ կարող լիներ, որովհետև այս ամենի նպատակն էր պողպատյա աղբից ազատվելը և հումքի վերածննդի ապահովումը: Ուստի որպես ջարդոն, անպիտան երկաթի կտորների ձևը և տեսքը անհնար էր կանխատեսել, որի հիման վրա անհնար էր նախօրոք պատկերացնել ստեղծագործության վերջնական տեսքը: Կարևոր է, որ ունեինք նպատակ նվազագույնս միջամտել պողպատյա դետալների տեսքի փոփոխությանը, որպեսզի ապագայում կայացող ստեղծագործության ինքնարժեքը չբարձրանա: Միակ միջամտությունը դա էլեկտրաեռակցումն էր և գազթթվածնային եռակցման կիրառումն էր ամբողջական իրը ստանալու համար:

Ստացվեց այնպես, որ ունեցած երկաթյա ջարդոնից սկսեց ուրվագծվել Էյնշտեյնին նման կոնտուռներով ստեղծագործական իր: Նմանակումը ավելի հստակ երևաց, երբ համացանցից գտանք ցուցադրված լուսանկարները:

Ներկայացնում ենք պողպատյա քանդակի համարյա վերջնական տեսքը: Թե ինչով է այն անավարտ, դա գիտեն միայն հեղինակները))

Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ

Ոսկեգործական լաբորատորիաները հյուրընկալեցին Գյումրիի Գեղարվեստի Ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 8 հոգուց բաղկացած ուսանողների և ասպիրանտների խումբը: Լաբորատորիաների տեխնիկապես հագեցած և էսթետիկապես բազմազան ստեղծագործ միջավայրում գյումրեցի մեր ընկերները իրագործեցին իրենց անհատական նախագծերը որպես մետաղագործներ:

https://www.facebook.com/dove.petrosyan/videos/581962283342158

https://www.facebook.com/100018074738649/videos/1033658070872190/

Բոլորի հետ անհատական աշխատանք է կատարվել իրենց կողմից ստեղծվող ծավալայաին արտ օբյեկտների վերաբերյալ:

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ծրագրին համապատասխան բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողները, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել ոսկեգործական ճամբարին, կատարեցին էսքիզներ, որոնց խմբային արդյունքի հիման վրա ընտրվեց ծիսական հարսանիքին նվերը պարգևելու համար ամենահաջողված տարբերակը:

Այնուհետև էսքիզների վերլուծման արդյունքում ստեղծվեց վերջնական էսքիզը, որը իր մեջ պարունակում է հարսնացույի և փեսացույի համար ավանդական, հայկական զարդանախշերով ձևավորված առանձին երկու կախազարդ, որոնք կարող են միանալ միմյանց՝ խորհրդանշելով իրենց նորաստեղծ ընտանիքի խորհուրդը:

Ոսկեգործական լաբորատորիաների գործառույթները չեն սահմանափակվում ավանդական ոսսկեգործությամբ: Ուսուցանվում նաև կիրառվում է թվային ոսկեգործական տեխնոլոգիաների ձեռքբերումները, դրանցից են՝ Rhino, Matrix , ZBrush 3D մոդելավորման ծրագրերը:

«Ոսկեգործություն» ընտրության առարկայի բոլոր սովորողները ունեն հնարավորություն ընտրելու ոսկեգործության մեջ իրենց ավելի հոգեհարազատ ճյուղը՝ ապագայում խորացնելու և մասնագիտապես կողմնորոշվելու նկատառումով:

Այս պարագայում 9-րդ դասարանը ավարտող Կարեն Մարգարյանը կես տարի սովորելով ծրագիրը, մասնագիտանում է ոսկեգործականմ դիզայնի բնագավառում : «Քավորի նվեր» նախագծի վերջնական  թղթային էսքիզքի թվայնացումը կատարվել է հենց Կարեն Մարգարյանի կողմից: Այնուհետև դա տպագրվել է 3D պրինտերով:

Կարեն Մարգարյանի բլոգ

Էլեկտրոնային պատկերը վերածվեց արծաթյա իրի և այդ իրը արդեն իսկ ավանդական ոսկեգործական տեխնոլոգիաների վերջնական վիճակի է հասցնում 9-րդ դասարանը ավարտող Մինաս Գրիգորյանը:

Եվ կրտսեր դասարաններից «Ոսկեգործական» ճամբարի մասնակիցներ:

Մհեր Պետրոսյան

Արթուր Գրիգորյան

Ալեքս Գասպարյան

Լինա Գյոզալյան

Նարե Մելքոնյան

Հունիսի 17-ին ընծայվեց «Քավորի նվեր»-ը: Նախագիծը ավարտվեց հաշվետու լինելով նշված գրաֆիկին համապատասխան:

Արվեստի փառատոն, նախագիծ «Պողպատի վերածնունդ», #IRONRENAISSANCE (#ԱՅՌՈՆՌԵՆԵՍԱՆՍ)

«Արվեստի փառատոն»-ի համատեքստում ոսկեգործական լաբորատորիաների կողմից՝ մասնավորապես մետաղագործական լաբորիատորիան ներկայացնելու է ժամանակակից քանդակի նմուշներ: Կախված մասնակիցների ստեղծագործական մտքի թռիչքից իրագործվելու են ոչ պիտանի երկաթյա ջարդոնից, կտորներից զոդված և հատուկ մշակում անցած պողպատյա քանդակներ:

Անվանումը` «Պողպատի վերածնունդ» 

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլ ցանկացողներ 

Իրականացման տևողությունը՝ հունիսի 17-30 

Միջավայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ոսկեգործության արվեստանոց 

Նպատակը՝ «Արվեստի փառատոն»-ի շրջանակում պատրաստել պողպատյա քանդակներ, որոնք կարող են իրենց տեղը գտնել կրթահամալիրի թե՛ պուրակներում,  թե՛  կրթահամալիրի մասնաշենքերում։ 

Խնդիրները՝ «Թափոնների վերամշակման» նախագիծը  կնպաստի քաղաքային տարածքներից, նկուղներից, տանիքներից, ավտոտնակներից երկաթյա թափոնի վերացմանը, որը նոր կյանք կստանա՝ «ՌԵՆԵՍԱՆՍ» կապրի ժամանակակից քանդակի տեսքով: Այդ նպատակով նախագծի շրջանակում իրագործվելու է «Պողպատի ջարդ» ֆլեշմոբը, դրանով կլուծվի «Պողպատի վերածնունդ» նախագծի  հումքի խնդիրը: 

-Իրականացման ընթացքը՝ հունիսի 17-30-ը 

 «Պողպատի ջարդ» ֆլեշմոբ 

Ֆլեշմոբը կազդարարվի կրթահամալիրի բոլոր դպրոցներով և դպրոցներից դուրս: 

Մասնակիցների ներկայությունը լաբորիատորիաներում փոփոխվող գրաֆիկով և հերթափոխով․ 9:00 – 19:00 երկուշաբթիից կիրակի, ներառյալ՝ մինչև ակտիվ շրջանի ավարտը: 

Ցանկացած սովորող, հատկապես պատանի ոսկեգործները, իրենց բակերից, տներից, նկուղներից, տանիքներից, ավտոտնակներից՝ ծնողների միջնորդությամբ, բարեկամների և հարազատների նմանատիպ տարածքներից կբերեն մետաղագործական լաբորիատորիա տարբեր չափի, ձևի և վիճակի պողպատյա ջարդոններ, որոնք և համապատասխան մշակումից և քանդակային կոմպոզիցիան  որոշելուց  հետո կդառնան ապագա քանդակների հումքը: 

Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր չափի, ձևի և վիճակի պողպատյա ջարդոններ։ 

Արդյունքներ` նոր քանդակներ։ 

Կրթահամալիրի «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած բոլոր դպրոցներից ցանկություն հայտնած սովորողներից ստեղծված խումբ․ 

Ավագ դպրոց

Հայկ Մկրտչյան 11-րդ դասարան 

Մարկ Միկաիլ 11-րդ դասարան 

Արմեն Հաջյան 11-րդ դասարան 

Էդգար Ստեփանյան 10-րդ դասարան 

Կարեն Գևորգյան 10-րդ դասարան 

Մինաս Գրիգորյան 9-րդ դասարան 

Կարեն Մարգարյան 9-րդ դասարան 

Էլինա Սևանցյան 9-րդ դասարան 

Էմիլի Տիգրանյան 9-րդ դասարան 

Միջին դպրոց

Էրիկ Օհանյան 6-րդ դասարան 

Առնակ Վերմիշյան 6-րդ դասարան 

Մարիա Քուրքչյան 6-րդ դասարան 

Արևելյան դպրոց

Էլինա Հովսեփյան

Վիկտորիա Առուստամյան

Ալեքս Առաքելյան

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում իրագործվեցին «Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում», «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագծերը:

«Բաց դաս» նախագծի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիաներ եկան Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ծնողները, ըստ իրենց դասաժամերի:

Ծնողները մասնակցեցին դասապրոցեսին, ծանոթացան լաբորատորիաների գործառույթների հետ և իրենք իսկ իրենց երեխաների աշխատանքները լուսաբանեցին համացանցում:

«Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում» նախագծի ժամանակ հյուրընկալվեցին Զատիկ ԵԱԿ-ում օթևանող երեխաները: Զատիկի սաները ՄՍԿՀ-ի «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների հետ միասին մասնակցեցին ոսկեգործական իրերի մշակման և պատրաստման գործողություններին:

Ինչպես նաև մայիսի 18-ին ARTասահմանում ոսկեգործական լաբորատորիաները ներկայացրեցին 9-րդ դասարանցիների աշխատանքները ցուցադրության ժամանակ:

Եվ վերջապես «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագիծը վերափոխվեց և դարձավ «Հարսանիք թանագարանում» նախագիծ: Թանագարանում տեղի ունեցավ ոսկեգործական առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվությունը, որտեղ ներկայացվեցին «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների աշխատանքները: Ներկայացված անվանական իրերին կցված էր «անձնագիր», որտեղ հնարավոր ճշտությամբ նշված էին հեղինակները, անվանումը, դպրոցը, տարիքը:

Create your website with WordPress.com
Get started