Մայիսյան հավաքի նախագծերից «Բաց դաս»-ի օրացույց: Երկրորդ շաբաթ:

Բաց դաս

Բոլոր դպրոցների տնօրեններին և համապատասխան դասարանների կազմակերպիչներին «Բաց դաս»-ի կազմակերպման, ծնողների ներկայության ապահովման և դասի բովանդակության վերաբերյալ հղվել են նամակներ: Դրա արդյունքում «Ոսկեգործություն» ընտրության առարկայի հաստատված դասացուցակին համապատասխան ստեղծվել է սույն օրացույցը: Այն դպրոցները, որոնք դեռ օրացույցում ներկայացված չեն, կհամալրվեն ընթացքում:

  1. Հարավային դպրոց – մայիսի 10, ժամը՝ 9:30 – 10:30
  2. Արևելյան դպրոց – մայիսի 11, ժամը՝ 10:00 – 11:00
  3. Արևմտյան դպրոց – մայիսի 12, ժամը՝ 13:00 – 14:00
  4. Հյուսիսային դպրոց – մայիսի 13, ժամը՝ 13:00 – 14:00
  5. Միջին դպրոց
  6. Ավագ դպրոց

Մայիսյան նախագծեր

Բաց դաս

Կլոր սեղան

Համագործակցային աշխատանքների կամզկաերպում և փորձի փոխանակում

Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

 

Նախատեսվում է իրականացնել ոսկեգործական ցուցահանդես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:

Տևողություն՝ Մայիսի 31-ից հունիսի 2

Նպատակներ

  1. Հաշվետու լինել ուսումնական տարվա ավարտին «Ոսկեգործություն» ընտրության առարկայի գործունեության վերաբերյալ:
  2. Դարձնել ավանդույթ հանրապետական ցուցադրական հարթակներում ոսկեգործական դպրոցի սաների ստեղծագործական իրերի ցուցադրությունը և առաջխաղացումը:
  3. Նպաստել ՄՍԿՀ-ի ցանցային զարգացման ռազմավարությանը:
  4. Հանրությանը տեսանելի դարձնել ժողովրդական վարպետ Դավիթ Պետրոսյանի անհատական ձեռքբերումները որպես ոսկեգործ և որպես մանկավարժ: Ոսկեգործությունը որպես հանրակրթական առարկա համատեքստում:

Համագործակցային աշխատանքների կամզկաերպում և փորձի փոխանակում

Քանաքեռում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի խնամակալության տակ գտնվող, ծնողազուրկ և բազմապիսի աջակցության կարիք ունեցող երեխաների խմբի այցելության կազմակերպում ՄՍԿՀ մայիսի 19-ին և 20-ին:

Բովանդակություն

  1. «Զատիկ»-ի սաների էքսկուրսիա-ծանոթացում կրթահամալիրին:
  2. «Ոսկեգործություն» ընտրության առարկայի դասին մասնակցություն կրթահամալիրի սովորողների հետ միասին, ուսումնա-արտադրական փորձի փոխանակում, քննարկում:
  3. Վարպետ դասեր:
  4. Մեդիա ուրբաթին մասնակցություն:

Նպատակներ

  1. Տարբեր համայնքներում գտնվող ոսկեգործության վերաբերյալ հետաքրքրություններ ունեցող սովորողների, երեխաների ուսումնա-արտադրական փորձի փոխանակում:
  2. Միասնական վարեպտ դասերի ընթացքում ստեղծված կամ ավարտին հասցված իրերի միասնական նախապատրաստում սպասվելիք ցուցահանդեսին:
  3. ՄՍԿՀ-ի և այլ կազմակերպությունների, տարբեր գերատեսչությունների միջև կառուցողական և սոցիալական ուղվածություն ունեցող նախագծերի իրագործման փորձառության ձևավորում:

Կլոր սեղան

 Բաց դասերին այցելած և չայցելած ծնողների համար ստեղծվում է քննարկման և վերլուծության հարթակ ոսկեգործական դպրոցի խնդիրների և ձեռքբերումների արծածման համար:

Բովանդակություն

  1. Բաց դասերին այցելած ծնողների կարծիքների քննարկում, փոխադարձ վերլուծություն:
  2. Ուսումնական բլոգի պրեզենտացիա:
  3. Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվության մասնակցության հրավերք ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նպատակներ

  1. 4 տարվա պատմություն ունեցող, աննախադեպ, մանկական ոսկեգործական դպրոցի ձեռքբերումների լուսաբանում:
  2. «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունների ցուցադրություն, առաջխաղացում, խթանում:

Ոսկեգործության ընտրությամբ գործունեություն, «Բաց դաս»

  Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների ծնողներին և այլ հետաքրքրվողներին  հրավիրում ենք մասնակցելու ըստ իրենց դասացուցակի տեղի ունեցող բաց դասերին: Բաց դասերը կիրականանան մայիսի 9-ից 15-ը ընկած շաբաթում: Այժմ իրականացվում է ուղիղ կորդինացումը ըստ գրաֆիկի  դպրոցների կազմակերպիչների հետ:

Բովանդակություն

  1. Բաց դասին ներկա ծնողները կուսումնասիրեն և մասնակից կդառնան իրերի ստեղծման և պատրաստման գործընթացին:
  2. Կդիտեն իրենց իսկ երեխաների ուսումնական առօրյան:
  3. Կծանոթանան ոսկեգործական դպրոցի ձեռքբերումներին: Կդիտեն ՄՍԿՀ-ի մյուս դպրոցների պատանի ոսկեգործների աշխատանքները լաբորատորիայի ցուցասրահում:

Նպատակներ

  1. Թափանցիկ դարձնել ոսկեգործական դպրոցի սովորողների առօրյան և ուսումնական մոտեցումները:
  2. Մասնակից դարձնել տարատարբեր ուղություններով ծնողներին և ընտանիքներին լաբորատորիայի գործընթացներին և կյանքին:
  3. Տեղեկացնել և հրավիրել «Artասահման»-ում մայիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթներում տեղի ունենալիք համագումար քննարկում-կլոր սեղանի վերաբերյալ:

Մասնակիցներ՝

Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողներ և սովորողների ծնողներ, հետաքրքրված անձիք:

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը անցել են արդեն 4-րդ մետաղագործական փուլ: Ապրիլ ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ինչպես նաև ապրիլ ամսվան ձևավորվեց մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեան և սովորողների ծնողները եկան իրենց երեխաների կողմից պատրաստված աշխատանքները դիտելու:

Նաև ինքնաբուխ առաջանում են արտադասարանային շփումներ:

Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ ոսկեգործական լաբորատորիա հյուր եկավ ռուս դիզայներ Ալիսան: Հյուրին ներկայացվեց ոսկեգործական դպրոցի գործառույթները: Ալիսայի այցելությունը համընկավ այդ օրը կազմակերպված ձուլման գործընթացի հետ:

Նոր գործընթաց

Վաղուց նախատեսված գործընթացը ապրիլին սկսեցինք իրագործել: Ձևավորվում է հետաքրքիր ավանդույթ: Սովորողների կողմից արույրից պատրաստված զարդերից իրենց մասնակցությամբ պատրաստվում են ռետինե կաղապարներ: Այնուհետև հենց սովորողների մասնակցությամբ ստացվում են ձուլագործական մոմե մոդելները: Հաջորդ փուլում սովորողների մասնակցությամբ կատարում ենք գիպսային կաղապարաձևում: Այնուհետև միասին իրագործում ձուլման գործընթացը: Խոսքը գնում է սովորողների կողմից պատրաստված իրերի ձուլման մասին իրենց իսկ կողմից բերված արծաթով:

Ձուլված կիսապատրաստվածքը սովորողները սկսում են մշակել հասցնելով փայլեցման փուլին: Ավարտելով հղկման աշխատանքը պատրաստի արծաթյա զարդը, որը ստեղծվել է սովորողի երևակայության և այն գիտելիքների շնորհիվ, որոնք ստացել է ոսկեգործական լաբորատորիաներում՝ սովորողը տանում է իր տուն: Իսկ սկզբնական առաջնային արույրե զարդը մնում է ոսկեգործական դպրոցի ցուցասրահում:

Զոդումը սկսվում է կրստերից

Որոշակի փորձառություն ձեռք բերած սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել և սովորել ոսկեգործական զոդանյութով զոդման գործընթացները: Օգտագործում ենք լաբորատորիայում առկա անվտանգ և ժամանակակաից գազթթվածնային զոդման ամերիկյան ունիվերսալ սարքերը: Աստիճանաբար սովորողների մոտեցման տրամաբանությունը զինվում է նոր հնարքներով: Դա հնարավորություն է տալիս ավելի արհեստավարժ ոսկեգործական արտաքին տեսք ունեցող տարբեր բաղադրիչներից բաղկացած, ավելի բարդ իրերի նախագծում պլանավորել:

Ավագ դպրոցի 9-րդ ավարտական դասարանի «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած սովորողների վերաբերյալ:

Մասնագիտական կողմնորոշման համատեքստում առարկայի վերաբերյալ պատասխանատվություն եմ զգում: Այդ պատճառով մանկավարժական և նախամասնագիտական (արհեստագործական) գործընթացներին հատուկ ու անհատական ուշադրություն եմ ցուցաբերում ավելի վաղ շրջանից: Այդ պատճառով «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների լավագույն ցուցանիշներ դրսևորվում են կրտսեր կամ միջին դպրոցից հաճախած սովորողների մոտ, որոնք այժմ հասել են 9-րդ ավարտական դասարան: Հատկապես կարևորում եմ այն, որ իրենց և իրենց ծնողների ցանկությամբ շարունակելու են իրենց ուսումը կրթահամալիրի քոլեջում «Ոսկերչություն» մասնագիտությամբ: Մասնավորապես կարող եմ նշել երկու անուն՝ Կարեն Մարգարյան և Մինաս Գրիգորյան: Իրենց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առանձին հոդվածով: Իրենց զարգացումների և կողմնորոշման վերաբերյալ կարող եք տեսնել սովորողների բլոգներում:

Մինաս Գրիգորյան

Կարեն Մարգարյան

Էմիլի Տիգրանյան

Ալեն Կոշկարյան

Էլինա Սևանցյան

Աշխատաժամանակ մարտի 28 – ապրիլի 1

Դասաժամերից ազատ աշխատաժամանակը ծախսվում է՝

  1. Լաբորատորիաների մերձակա կանաչապատ տարածքի խնամքի և բարեկարգման համար
  2. Բազմապիսի և բազմաքանակ գործիքասարքավորումների ընթացիկ սպասարկման, մաքրման և պատրաստման համար
  3. Լաբորատորիաների ներսում մաքրման և ախտահանման գործողությունների համար
  4. Նախագծային աշխատանքների նախապատրաստական գործողությունների համար

Ապրիլ ամսվա նախագծեր

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ապրիլ ամսին, ինչպես մինչև այդ սովորողները շարունակելու են իրենց անհատական նախագծերը, իրերը: Տեսնելու և մասնակցելու են իրենց աշխատանքների կաղապարման, ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ, որոնք ավարտել են իրենց նախագիծը և ցանկություն են հայտնել նույն իրը պատրաստել արդեն արծաթից, կսկսեն դա անել իհարկե իրենց ծնողների հետ համաձայնեցնելու դեպքում: Ծնողի կողմից հատկացվելու է համապատասխան իրի համար արծաթ, այնուհետև այն ձուլվելու է սովորողի օգնությամբ, մշակվելու է սովորողի կողմից և վերադառնալու է իրենց ընտանիք՝ ի ցուցադրություն և հուշ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ոսկեգործական դպրոցում ստացած գիտելիքների և փորձառության: Այնուհետև սկսելու են աշխատել նոր, ավելի արհեստավարժ նոր նախագծերի վրա: Իսկ ավելի նոր սովորողները անցնելու են 4-րդ մետաղագործական փուլ: Շարունակվելու են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը:

Շարունակում ենք բարեկարգել դարբնագործական-մեխանիկական լաբորատորիան: Մուտքի անմիջապես աջ հատվածում, լվացարանի հարևանությամբ, տեղադրվելու է դարբնագործական դիզայնով պատրաստված մետաղական սեղան՝ կենցաղային օգտագործման նպատակով: Օգտագործվելու է արդեն առկա էլեկտրազոդման սարքը և արդեն իսկ ձեռքբերված համապատասխան չափի կտրված 30×30մմ կտրվածքով քառակուսի խողովակը:

Նախագիծը իրագործելու համար անհրաժեշտ է՝

  1. էլեկտրոդ N2 և N3 չափսերի – 2 տուփ
  2. Զոդման հարմարանք-անկյունակ, միջին չափսի – 2 հատ
  3. Բալգարկա փոքր – 1 հատ
  4. Համապատասխան չափսի կտրող և հղկող սկավառակներ – 4 հատ
  5. Սև գույնի նիտրո ներկ 1լ, համապատասխան լուծիչով 0.5լ- 1 հատ
  6. Ներկման համար վրձին N5- 2 հատ
  7. Բանվորական ձեռնոց – 2 զույգ

Մարտ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Վերջին ցուցադրությունը դրական մանկավարժական ազդեցություն ունեցավ: Դրա հետևանքով առաջացավ միտք: Ստեղծել հենց իսկ արվեստանոցում մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեա:

Ձևավորվում է ուսումնական ավանդույթ:

Բոլորը նկատել են վաղուց արդեն առկա սվորողների վերին հագուստի և ուսապարկերի համար նախատեսված կախիչները անմիջապես պատի երկայնքով դասավորված: Այդ կախիչների անմիջապես վերևում տեղակայված է իրերի ցուցահարթակը: Սովորողները լաբորատորիա մտնելիս արդեն իսկ ձևավորված սովորության համաձայն վերին հագուստը և ուսապարկերը կախում են կախիչներից: Հենց այդ պահից սկսած իրենք ընդգրկվում են դասապրոցեսին, քանի որ նկատում են հենց իրենց և մյուս սեբաստացի սովորողների կողմից պատրաստված բովանդակալից և աչքի ընկնող ոսկեգործական իրերը: Բացի այն, որ առաջանում է հավելյալ մոտիվացիա նաև ձևավորվեց հետևյալ ավնադույթը: Բոլոր սովորողների մետաղական աշխատանքները , թեկուզ կիսապատրաստ, տեղադրվում են ցուցադրական հարթակի հատուկ պատվանդանների վրա: Ամեն դասի սկզբում ազատվելով խանգարող իրերից, անմիջապես վերցնում են իրենց աշխատանքը և մոտենում դազգահներին: Իսկ դասի ավարտին ընթացիկ աշխատանքը եզրափակում են վերադարձնելով ոսկեգործական իրը հարթակի վրա գտնվող պատվանդանի վրա:

Create your website with WordPress.com
Get started