ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետվություն (Քաղաքացիական)

Սեպտեմբերից դեկտեմբեր ուսումնական կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները ներկայացված են սովորողների բլոգներում։ Բլոգների լինկերը, որոնք առկա էին սովորողների մոտ` Ներկայացնում եմ։ Նշեմ, որ ոչ միանշանակ ուսումնական տարում կատարվել են աշխատանքներ թե հեռավար թե դասարաններում։ “Covid” համաճարակի հետ կապված և պատերազմի հետ կապված բարդությունները և իմ բացակայությունը փորձեցինք լրացնել ինձ փոխարինող Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի մասնակցությամբ: Իրենց հետ կապի առկայության դեպքում կատարում էի քննարկումներ և ուղորդումներ։ Այժմ ամենը փորձում եմ վերադարձնել իմ պատկերացրած հունի մեջ։ Դրված հղումները  վերաբերվում են կրտսեր,միջին, ավագ դպրոցների այն աշակերտներին, որոնք բազմաթիվ հորդորներից հետո թարմացրեցին իրենց բլոգները ընտրության առարկայով` ոսկեգործությամբ։ Առկա են մեծ մասի մոտ “Ստեղծագործական շախմատ” նախագծի մոմե արձանիկները։ Նաև միջին և ավագ դպրոցի “կոմպոզիցիա” նախագծի սահմաններում առկա են մոմե արտօբյեկտները։ Հետևաբար պատրաստ են ձուլման և հետագա ոսկեգործական մշակման։ Ուսումնական ընթացքի շարունակելիությունը ապահոված է։

Հաշվետվություն (Պատերազմական)

Սեպտեմբերի 27-ից զորակոչվելով որպես սպա` դիվիզիոնային կառավարման դասակի հրամանատար, խոսքը հրետանու մասին է։ Բացի իմ ուղիղ պարտականություններից անում էինք ամեն ինչ։ Այն ամենը ինչ կնպաստեր արդյունավետ աշխատանքին` մարտական խնդրի լուծմանը։ Ընթացքում տեսա թերացումներ` գիշերային տեսանելիության բացակայության և թշնամու հայտնաբերման և չեզոքացման դաշտում։ Սփյուռքահայ իմ մտերիմների միջոցով, որոնք իրենց միջոցներով գնեցին և այդ բարդ օրերին կարողացան տեղ հասցնել ռազմաճակատ հատուկ սարքեր, հատուկ հանդերձանք և պրոֆեսիոնալ ռազմական ԱԹՍ։  Ինչի համար եմ պատմում սրա մասին։ Շատ պարզ։ Խոսքը ինքնուսուցման մասին է։բացի այն որ ես կարճ ժամանակում ծանսթաղա և սովորեցի օգտվել այդ ամենից։ Նաև ստեղծեցի փոքր հետախուզական ջոկ, որը զբաղվում էր առավելապես գիշերային ժամերին դիվիզիոնի գիշերային անվտանգությամբ(վատ փորձը առկա էր, դիվերսիոն խմբի ներթափանցման  նկատմամաբ անպաշտպան լինելը)։ Նաև լինելով կառավարման դասակի հրամանատար։ Հրետանիում կառավարումը դա թնդանոթների կրակի ուղորդումն է դեպի թշնամի։ Հետախուզական ջոկը թափանցում էր թշնամու մոտիկ թիկունք, որը անտեսանելի էր դիտակետից և ԱԹՍ-ի միջոցով լավ քողարկված նշանակետերը հայտնաբերում, տվյալները հաղորդում և մի քանի համազարկի միջոցով ոչնչացնում թշնամուն, որի արդյունքում  դիվիզիոնը չունեցավ գեթ մեկ զոհ։ Դա ապահովվեց մի երկու բանի արդյունքում` ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ և ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ։

Ինչը հենց սովորեցնում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում` մեր սիրելի սովորողներին։

Design a site like this with WordPress.com
Get started