Հունվարյան ոսկեգործական ճամբարի նախագիծ

Հարգելի մարդիկ, տեղեկացնում եմ, որ հունվարի 3-ից ոսկեգործական դպրոցը վերսկսում է իր աշխատանքները, մասնավորապես պատրաստ եմ ընդունել բոլոր սովորողներին և ցանկացողներին ժամը՝ 10:00-14:00-ը: Ցանկալի է նախորոք հեռախոսակապով պայմանավորվել:

 Ոսկեգործական ճամբարը սկսելու է գործել հունվարի 10-ից մինչը՝ 30-ը: Ճամբարին մասնակցելու են «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած բոլոր սովորողները՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցներից: Անվանական ցուցակը կկցեմ ըստ դպրոցների կազմակերպիչների հետ պայմանավորվածության:

Իրագործվող աշխատանքներ

1.Սովորողների կողմից պատրաստված մոմե մոդելները(իրենց նախագծերը) հասցնելու ենք ավարտական վիճակի:

2. Սովորողների օգնությամբ և իրենց մասնակցությամբ իրերի մոդելները ձուլվելու են:

3. Սկսվելու է աշխատանք մետաղական մոդելների վրա (4-րդ փուլ):

Նպատակ

Երկրորդ ուսումնական շրջանի ավարտին հաշվետություն-ցուցահանդես իրականացնել բոլոր դպրոցների սովորողների նախագծերով:

Անհրաժեշտ պայմաններ

1. Լիցքավորել գազ – 2 բալոն

2. Լիցքավորել թթվածին – 2 բալոն

3. Գնել թթվածնային ռեդուկտոր – 1 հատ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2021 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը սկսեցինք՝ այցելելով բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներ,  սովորողներին ծանոթացնելու, հետաքրքրելու և ոսկեգործական դպրոցի ուսուցման արդյունքները ցուցադրելու նպատակով: Նախորդ ուսումնական շրջանների ընթացքում, «Ոսկեգործություն» ընտրության սովորողների կողմից պատրաստված ոսկեգործական իրերը՝ կախազարդերը, թևնոցները, մատանիները, մանրաքանդակները ցուցադրելու հետևանքով առաջացավ  հետաքրքրություն և ցանկություն «Ոսկեգոծություն» առարկան ընտրելու: Դրա հետևանքով «Ոսկեգոծություն» ընտրության առարկան ընտրեց կրթահամալիրի շուրջ 102 սովորող:

Բոլոր սովորողների հետ ընդհանուր ծանոթությունից հետո սկսեցինք աշխատանքը նախատեսված փուլային ծրագրով: Բոլոր սովորողները անցան առաջին՝  գծանկարային էսքիզավորման, երկրորդ ՝ ծավալային էսքիզի ձևավորման և  երրորդ՝ մոդելային մոմով էսքիզի իրագործման փուլերը: Սովորողներից մի մասը թևակոխել են 4-րդ՝ մետաղագործական փուլը, իրենց մասին կանրադառնամ առանձին: Հատուկ ուզում եմ անրադառնալ նաև նրան, որ «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակից մոտ 30%-ը կրկնել են իրենց ընտրությունը՝ փոխադրվելով միջին կամ ավագ դպրոց:  Ըստ նախապես կազմած ուսումնական պլանի, 4-րդ՝ մետաղագործական փուլի իրագործումը սկսվում է երկրորդ ուսումնական շրջանի սկզբից:  Քանի որ, ուսումնաճանաչողական ցիկլի տևողությունը մեկ ուսումնական տարի է և համապատասխանաբար ավարտվում է մայիսի հաշվետվությամբ՝ «Ոսկեգործություն» ընտրած սովորողների կողմից կատարված աշխատանքների ցուցադրությամբ, ցուցահանդեսով: Դա հենց ոսկեգործական դպրոցի ուսումնական ընթացքի հաշվետվության ձևն է: Ուսումնական ճանապարհի կեսը արդեն իսկ անցել ենք:

Այժմ անրադառնամ երկու նոր ուսումնական ուղություններին, որը սկսել եմ զարգացնել առաջին կրթական շրջանից՝ սեպտեմբերից սկսած։ Խոսքը գնում է ձուլագործական լաբորատորիայում, մասնավորապես՝ աշակերտների կողմից հենց իրենց իսկ պատրաստած իրերի ձուլման ուղիղ մասնակցության մասին:

1. Ձուլագործական

Դրա ուսուցումը և արդյունքները տեսանելի կլինեն երկրորդ ուսումնական շրջանի ավարտին:

2. Դարբնագործական և հաստոցագործական

Այս ուսումնական շրջանում, բոլոր սովորողներին սկսել եմ ծանոթացնել դարբնագործական գործիքնենրին և արդեն առկա, շահագործման համարյա պատրաստ՝ խառատային և գայլիկոնային հաստոցներին: Տրվում է բացատրություններ այդ բոլորի անհրաժեշտության և իրենց շահագործման հետ կապված, տեխնոլոգիաների և վերջնական ստացվող իրերի վերաբերյալ: Երկրորդ ուսումնական շրջանում գործիքակազմի վերջնական լրացման հետևանքով, 2022-2023 ուսումնական տարում,պատրաստ կլինենք առաջարկելու ընտրության նոր առարկա, որը արդեն իսկ կունենա սովորողների շրջանում հետևորդներ:

Վերը նշված բոլոր ուսումնական գործառույթները իրականացվում են բոլոր տարիքի «Ոսկեգործություն» ընտրությունն ընտրած սովորղների հետ: Սակայն որոշ առանձնահատկություններով տարբերվում է ավագ դպրոցի՝ 9-րդ դասարանի սովորողների հետ աշխատանքը, քանի որ կա առանձին նախագիծ, որը նախատեսում է 9-րդ դասարանցի սովորողներին նախամասնագիտական կողմոնորոշում ստեղծելու համար՝ մասնավորապես ոսկեգործության և մետաղագործության դաշտում: Նախագծին և իրականացվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ

Ոսկեգործական դպրոցի ուսումնական ծրագրի արագացված տարբերակը նախատեսված է 9-րդ դասարանի սովորողների համար: Բոլոր փուլերը անցկացվում են ավելի արագ, քանի որ մասնավորեցվում է ուղիղ թանկարժեք մետաղի հետ աշխատանքի անցնելու անհարժեշտությունը , դրան համապատասխան, այժմ շատ սովորողներ արդեն իսկ փորձառություն են ձեռք բերում՝ բուն արծաթի վրա աշխատանքներ կատարելով: Ծանոթանում են բոլոր հնարավորություններին, որոնք կարող է առաջացնել գիտելիքներ ոսկեգործության վերաբերյալ: Համեմատում են շուկայի կողմից առաջարկվող, աշխատանքի դիմաց վճարվող տարբերակները: Նաև կարևոր տեղ է գրավում այն հնարավորությունը, որ կրթահամլիրի քոլեջը ունի «Ոսկերչություն» առարկան և հնարավոր է քոլեջը ավարտելուց հետո ստանալ պետական հավաստագիր մասնագիտության վերաբերյալ:

Դեկտեմբեր ամվսա հաշվետվություն

Նախագծեր

Բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցների սովորողները շարունակում են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի աշխատանքները: Շատերի մոտ արդեն կան ձևավորված ոսկեգործական օբյեկտներ մոմի տեսքով, որոնք պատրաստ են ձուլման: Իսկ որոշ աշխատանքներ արդեն իսկ ձուլվել են և սովորողները մոմագործական ընթացքից անցել են մետաղագործական ընթացքի:


«Ոսկե պայտ» նախագծին համապատասխան ձեռք բերված հաստոցը աշխատանքային վիաճակի բերվելու գործողություններ է կատարվել՝ հոսանքի միացումներ, անսարքությունների վերականգնումներ: Բոլոր «Ոսկեգործություն» ընտրության սովորողներին ծանոթացվել և ցուցադրվել է լաբորատորիաների հաստոցների աշխատանքը՝ «Ոսկե պայտ» նախագծին սովորողներին նախապատրաստելու նպատակով:

Դեկտեմբեր ամսվա նախագծեր, աշխատակարգ

ՆԱԽԱԳԻԾ

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր հիմնական նախագծերը՝ «Ստեղծագործական շախմատ», «Կինդեռ» հավաքածու, ինչպես նաև նախադրյալներ է ստեղծում իր նոր «Ոսկե Պայտ» նախագծի համար:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախագծերին մասնակցում են կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Ավագ և Միջին դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողները:

Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողների թիմի նախաձեռնություն` կապված Սեբաստացու օրերին մասնակցության հետ

Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրությամբ դասարանը ցանկություն հայտնեց չորեքշաբթի օրվա իրենց դասը շարունակել` մնալով լաբորատորիայում ստեղծագործել և աշխատել, իրենց անհատական նախագծերը հասցնել ավարտին մոտ վիճակի` նվիրելով մխիթար Սեբաստացի կրթահամալիրին` Սեբաստացու օրերի հետ կապված։

Կից ներկայացնում եմ թիմի ակտիվիստների անվանական ցուցակը։

  1. Մարիամ Ներսեսյան
  2. Նատալի Ղալեչյան
  3. Էլինա Հովսեփյան
  4. Մարիամ Սահակյան
  5. Լիա Հովհաննիսյան
  6. Վիկտորիյա Առուստամյան

Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն

Ի ուրախություն ինձ՝որպես ուսուցիչ, այս տարվա «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակի մոտ 35%-ը կրկին ընտրել էին իմ առարկան ՝ կրտսերից տեղափոխվելով միջին կամ միջինից՝ ավագ դպրոցներ: Իրենք կամ շարունակում են իրենց նախորդ ուսումնական տարվա նախագծերը, կամ նոր անհատական նախագծերի վրա են աշխատում և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ոսկեգործության հետ կապված:

Իրենց հետ միասին նորամուտ ունեին մյուս սովորողները, որոնց հետ կատարվում են չափի, ձևի, գույնի, ծավալի վերաբերյալ ծանոթացման աշխատանքներ: Նոր սովորողները աստիճանաբար ընդգրկվում են ոսկեգործական զարգացումներին: Դա երևում է իրենց անհատական բլոգներում: Դրանց հղումները կդրվեն իմ բլոգում՝ առանձին ենթավերնագրի տեսքով: Հատուկ ուզում եմ նշել երկու դրական տենդենց, որոնք ավելի արդյունավետ են դարձնում դասավանդման պրոցեսը: Առաջինը դա համարյա բոլոր ուսումնական օրերին զուգահեռվող դասընթացներն են, երբ դասարանում ներկա են գտնվում միջին-կրտսեր կամ ավագ-կրտսեր դպորցների սովորողներ:  Քանի որ ուսումնական տարածքը բաղկացած է երեք լաբորատորիաներից, առաջանում է յուրահատուկ էկոհամակարգ: Ցանկացած սովորող և\կամ խումբ գտնում է իրեն ամենահարմար անկյունը, ամենահարմար ոսկեգործական ճյուղը և իմ ուշադիր ներկայությամբ իրագործում իր ստեղծագործական երազները:

Բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները շարունակում են, կամ նոր սկսել են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի մասնակցությունը: Որոշ սովորողներ ընտրել են իրենց համար ավելի նախընտրելի անհատական նախագծեր:

Հատուկ ուշադրության արժանացան ավագ դպրոցի այս տարվա 9-րդ դասարանցիները, քանի որ ապագա մասնագիտական կողմնորոշման խնդիր կա: Եվ ոսկեգործությունը մասնագիտությունների այն հավաքածուն է պարունակում, որտեղից կարող են թե տղաները, թե աղջիկները ընտրեն ապագա հավանական մասնագիտությունը: Այդ պատճառով, 9-րդ դասարանի սովորողների հետ ավելի արագացված անցանք բուն մոդելավորման, մետաղագործական փուլերին: Ժամանակի ընթացքում ինձ մոտ հավաքված «խոտանված» արծաթյա իրերի պատրաստվածքները, որոնք ցանկացած դեպքում վնասված են, տրվեցին մշակման 9-րդ դասարանցի ակտիվիստներին: Արդյունքում առաջացավ առողջ ոգևորություն՝ մասնագիտական գործիքներով աշխատանքի հմտություններին ծանոթանալու ակնառու հնարավորություն և դրան համապատասխան զգացումներ:

Ազնիվ մետաղների հետ աշխատանքը յուրահատուկ բերկրանք է առաջացնում ստեղծագործող արհեստավորի մոտ: Զոդման, հղկման, փայլեցման օպերացիաների հետ ծանոթացումը և մասնավորապես ուղիղ, պրակտիկ մասնակցությունը կապ է ստեղծում այն տեսական գիտելիքների և էսթետիկ զարգացումների հետ, որոնք մինչև այդ առաջանում են դասապրոցեսների ընթացքում: Այդ բոլորի տրամաբանական կապը տեսնելով և ավարտուն օբյեկտի առաջանալուն պես, սովորողի մոտ վստահություն է առաջանում թե առարկայի, թե դասավանդման մեթոդիկայի, որը ամենակարևորն է իրենց ուժերի նկատմամբ:

Հոկտեմբեր ամսին ոսկեգործական լաբորատորիա այցելեց արցախցի քանդակագործ-նկարիչ, կրթահամալիրում կազմակերպված փառատոնի մասնակից Առնոլդ Մելիքսեթյանը և իր կողմից կատարված,  դեռ մինչ պատերազմյան շրջանում մեր կողմից ձուլված արձանիկը մշակեց՝ իմ և սովորողների աջակցությամբ:

Նոյեմբերի 1-5-ի հեռավար ուսուցման և «Սեբաստացու օրեր»-ի նախագծեր

Նշված օրերին ոսկեգործության դպրոցի ուսուցման ընթացքը կազմակերպվելու է ֆիզիկական միջավայրում: Ներկայացնում եմ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկան հաճախող սովորողների այցելության օրերը և ժամերը:

Մեծամասամբ դպրոցների կազմակերպիչների հետ համաձայնեցված է՝ վերընշված հանդիպման ժամերը:

Նաև այդ հանդիպումների ժամանակ, կազմակերպիչների օժանդակությամբ կստեղծվեն կոնկրետ դասարանների օնլայն խմբեր, հետագայում՝ անհրաժեշտության դեպքում ոսկեգործության դասընթացներ՝ թիմսով վարելու նպատակով:

Ֆիզիկական միջավայրում սովորողների կողմից կատարվելու են հետևյալ աշխատանքները.

  • Արդեն իսկ իրագործվող անհատական նախագծերի շարունակում՝ էսքիզների, ծավալային էսքիզների, մոդելային մոմերի օգտագործմամբ:
  • Այն սովորողները, որոնք չէին հասցրել թևակոխել 3-րդ (մոդելային մոմով աշխատանք) փուլը, կանցնեն մոդելային մոմի վրա իրենց նախագծի իրականացմանը:
  • Վերընշված կետերի հիման վրա կառաջանա նախապայման հետագայում օնլայն դասավանդման անցնելու դեպքում աշխատանքներ իրականացնելու, քանի որ կա արդեն փորձ նախորդ COVID-ի շրջանից աշխատանքների առաքման՝ ըստ սովորողի հասցեի:
  • Կատարված բոլոր աշխատանքները պարբերաբար տեղադրվում են սովորողների բլոգներում՝ իրենց մեկնաբանություններով և լուսանկարներով: Նույնը կատարվելու է նոյեմբերի 1-5-ը  հանդիպումների ժամանակ:

«Սեբաստացու օրեր»-ին ոսկեգործության դպրոցը նախապատրաստվել է նախօրոք և ներկայացել է «Ոսկե պայտ» նախագծի տեսքով: (Նախագծի հղումը)

  Այդ նախագծից մի դրվագ կարող է իրականացվել ավանդական և ծիսական կարգով: Խոսքը գնում է ձեռագործ, դարբնագործ, «հաջողության պայտերի» կռման մասին: Դրանք իրագործվելու են սովորողների մասնակցությամբ, այնուհետև նույն շուքով կազմակերպվելու է Ագարակի ձիերի պայտման ծիսական արարողությունը՝ համապատասխան մասնագետի օգնությամբ:

 «Ոսկե պայտ» նախագիծ

 «Ոսկե պայտ» նախագիծը ամենամյա է և իրականացվելու է մեխանիկական արվեստանոց-գեղարվեստական դարբնոց լաբորատորիաներում: Նախագծին մասնակցելու են «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած  բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները:

Իրականացման տևողությունը` շուրջտարյա:

Նպատակը՝

  1. Պատկերացում և փորձառություն ձևավորել ավանդական դարբնագործական ձեռքի աշխատանքի վերաբերյալ:
  2. Սովորողներին ծանոթացնել մետաղ մշակող հաստոցներին և սովորեցնել դրանց հետ աշխատել: Խոսքը գնում է խառատային, ֆրեզերային, գայլիկոնային, զոդող հաստոցների մասին:
  3. 3.Այս լաբորատորիայի զարգացման հետևանքով ստեղծել հնարավորություն նոր գործիքներ և սարքեր ինքնուրույն պատրաստելու:

Խնդիրները՝

  1. Զարգացնել ստեղծագործական երևակայությունը և մետաղագիտության՝ մետաղների և համաձուլվածքների մշակման վերաբերյալ ստեղծել նախնական գիտելիքներ:
  2. Զարգացնել տեխնոլոգիական մշակումները տարբերելու գիտելիքներ: Խոսքը գնում է համաձուլվածքների մշակման մասին՝ կտրման և\կամ դեֆորմացիայի միջոցով իրի պատրաստման վերաբերյալ:
  3. Ծանոթացնել և սովորեցնել արդյունաբերական կամ կենցաղային իր ստանալու համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունների անհրաժեշտությունը:
  4. Ծանոթացնել և սովորեցնել մետաղագործական իր ստանալու համար անհրաժեշտ նախնական գծագրի և տեխնոլոգիական շղթայի կապը:
  5. Սովորեցնել պատրաստել ձեռագործ դարբնագործական պայտ:
  6. Սովորեցնել կոփել, հղկել և սրել կտրող գործիքը(սվին):
  7. Սովորեցնել Ուսումնական խառատային հաստոցի վրա հղկել կլոր կտրվածքով իրեր՝ տարբեր համաձուլվածքների պատրաստվածքներից:
  8. Սովորեցնել ֆրեզերային հաստոցի վրա մշակել բարդ կտրվածքով իրեր:
  9. Սովորեցնել աշխատել էլեկտրազոդման սարքով:

Գործունեություն

 Փուլ 1

Դարբնագործական

  1. Իրագործել վարպետ դասեր՝ պայտի պատրաստման տեխնոլոգիայի ցուցադրմամբ՝ սովորողների անմիջական մասնակցությամբ: Նկարահանել և հրապարակել բլոգներում:
  2. Հրավիրել  վաստակավոր սվինագործ մասնագետի՝ վարպես դաս իրականացնելու նպատակով՝ դամասկյան պողպատից սվին պատրաստելու համար: Տպավորությունների վերաբերյալ իրենց բլոգներում հրապարակել ավանդապատումներ:

Հաստոցագործական

  1. Խառատային հաստոցի վրա ցուցադրել կլոր կտրվածքով դետալի ստացման ձևերը: Սովորողների հետ իրագործել գծագրեր, ծանոթացնել ընտրված համաձուլվածքներին, որոնցից և հղկել պատրաստվածքը: Այդ բոլոր գործողությունները փուլերով նկարահանել և տեղադրել սովորողների բլոգների մեջ`համապատասխան մեկնաբանություններով:
  2. Ֆրեզերային հաստոցների վրա մշակել նախնական գծագրերին համապատասխան բարդ կտրվածքով կիսապատրաստվածքներ: Անհատական աշխատանքները նկարահանել և տեղադրել բլոգներում:

Փուլ 2

Դարբնագործական

  1. Սովորողների կողմից պատրաստված պայտերը ծիսական և գեղարվեստորեն ներկայացնել ագարակում, հրավիրել մասնագետ, որը ցուցադրական կպայտի ագարակում գտնվող ձիերին:
  2. Սովորողների կողմից պատրաստված «Դամասկյան» պողպատից սվինները ավարտուն վիճակում՝ ինկրուստացված թանկարժեք նյութերով ցուցադրության ներկայացնել Մոսկվայում տեղի ունեցող՝ «Դանակներ և սվիններ» ամենամյա ցուցահանդեսին, որպես կրթահամալիրի սովորողների կողմից պատրաստված իրեր:

Հաստոցագործական

  1. Խառատային, ֆրեզերային հաստոցների օգտագործմամբ և էլեկտրազոդող սարքի միջոցով կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները , որոնք հնարավոր է կատարել ձուլագործական լաբորատորիայի առաջնամասում դրված հին բրուտագործական պտուտակները ձևափոխելու համար: Դրանք պետք է օգտագործվեն որպես քարերի հղկման սարքեր:

Փուլ 3

Նախորդ փուլերում նկարագրված գործողությունների խրոնոլոգիական, վավերագրական  կարճամետրաժ ֆիլմի նկարահանում: Նկարահանմանը կմասնակցեն և կաջակցեն կրթահամալիրի կոլեգաները և սովորողները,այնուհետև տարեվերջում կցուցադրվի կրթահամալիրի համապատասխան հարթակում և կառաջարկվի հանրային ԶԼՄ-ներին, որպես ուսումնական արտադրական նախագծի իրագործման օրինակ:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ մասնագետներ՝

  1. Ճարտարագետ-նախագծի կազմակերպիչ՝ Դավիթ Պետրոսյան
  2. Հաստոցագործ՝ Նորայր Խաչատրյան
  3. Դարբնագործ՝ Գեղամ Մուրադյան

Վարպետները ծանոթանում են լաբորատորիաին:

Ոսկեգործական դպրոցի դասացուցակ

«Ոսկեգործություն» ընտրությամբ դասաժամերին մասնակցում են կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ դպրոցների այդ ընտրության առարկան ընտրած սովորողները: Ընդհանուր քանակով 102 սովորող:

Հյուսիսային Դպրոց
1.Արամ Դողջյան
2.Մհեր Պետրոսյան
3.Ալեք Մելքոնյան
4.Յանա Գևորգյան
5.Նիկա Ասատրյան
6.Արթուր Գրիգորյան
7.Ռաֆայել Գասպարյան
8.Նարեկ Ալեքյան
9.Մարկ Հովեյան
10.Ալեքս Մելիքյան
11.Նիկոլ Մելքոնյան
12.Մարի Տեր-Ստեփանյան
13. Մարկ Խալաթյան
14. Կառլեն Հովհաննիսյան
15․ Աքսել Մելքոնյան

Հարավային դպրոց
1.Գաբրիելա Ալբերտ
2.Նարե Զաքարյան
3.Արիանա Մարգարյան
4.Սեմ Հովհաննիսյան
5.Գրիգոր Բաղդասարյան
6.Մարկ Լազարյան
7.Գագիկ Գևորգյան
8.Միշա Մաթևոսյան
9.Աղաս Աբրահամյան
10.Րաֆֆի Ղազարյան
11.Արշակ Սարգսյան
12.Ավետ Սարդարյան
13.Նարեկ Սարգսյան
14.Դանիել Թումասի
15.Նարե Սուքիասյան
16․Տիգրան Գրիգորյան
17․Վաչե Փիրվերդյան

Արևմտյան դպրոց
1.Դավիթ Հարությունյան
2.Վաչե Վելիցյան
3.Ալեն Հարությունյան
4.Ալեն Պողոսյան
5.Միքայել Մելիքյան
6.Անրի Մելիքյան
7.Գոռ Մանուկյան

Արևելյան դպրոց
1.Մարիամ Ներսեսյան
2.Գոռ Պետրոսյան
3.Նատալի Ղալեչյան
4.Էլինա Հովսեփյան
5.Մարիամ Սահակյան
6. Լիա Հովհաննիսյան
7.Լիլիթ Գրիգորյան
8.Վիկտորիյա Առուստամյան
9.Րաֆֆի Ամիրյան
10. Հրաչյա Հովսեփյան

Միջին դպրոց
1.Ադոնիս Քեշիշյան
2. Առնակ  Վերմիշյան
3.Ռոբերտ Մխիթարյան
4.Հայկ Քեշիշյան
5. Սոնա Շահսուվարյան
6. Քեթրին Եփրեմյան
7. Անյուտա Գրիգորյան
8. Էրիկ Միքաելյան
9. Վահե Գաբրիելյան
10. Վահան Սեդրակյան
11. Ալիկ Հովհաննիսյան
12. Գագիկ Ներսեսյան
13. Լևոն Ստեփանյան
14.Դավիթ Մարտիրոսյան
15. Աշոտ Հովեյան
16. Տիգրան Օհանյան
17. Մարիա Քյուրքչյան
18. Էրիկ Օհանյան
19. Թէդի Ներսեսիան
20. Հայկ Քալանթարյան
21. Սահակ Գալստյան
22. Գոռ Գրիգորյան
23. Ալեքսանդր Մութաֆյան
24․Արեգ Քեշիշյան

Ավագ դպրոց
1. Ֆելիքս Խաչատրյան
2. Մեսրոպյան Աշոտ
3. Մինաս Գրիգորյան
4.Կարեն Մարգարյան
5.Ալեն Կոշկարյան
6. Նարեկ Գրիգորյան
7. Աշոտ Սուքոյան
8. Արեն Բաբաջանյան
9. Միքայել Քալանթարյան
10. Սամվել Մարտիրոսյան
11. Տիգրան Մարջանյան
12. Հայկ Ջահանգիրյան
13. Արսեն Հովհաննիսյան
14.Գեղամ Մարգարյան
15.Դավիթ Գրիգորյան
16. Տիգրան Գրիգորյան


17. Կարեն Գաբրիելյան
18. Սամվել Ազատյան


19.Արմեն Հաջյան
20.Մարկ Միկաիլ
21.Հայկ Մկրտչյան
22․Վահե Հարությունյան
23․Արմեն Մալյանց
24․Միլեն Մխիթարյան
25․Սառա Սարդարյան

26․ Մանե Մազմանդյան
27․Ալլա Թադևոսյան

28. Արսեն Զաքարյան
29․ Լևոն Սահակյան

Create your website with WordPress.com
Get started