2023. հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական գործընթացը շարունակվու է: Հոկտեմբերին կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներից շատերը, որոնց առաջադիմությունն ավելի ակնառու է, անցնում են երկրորդ փուլ,այսինքն ծավալային օբյեկտների ձևավորման փուլը:

Սովորողների մեծ մասի մոտ ակա են էսքիզավորման աշխատանքային տետրեր, որտեղ երևում են իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնցից կատարվում է ընտրություն և վերջինների հման վրա երկրորդ փոլում սկսվում են ձևավորել ծավալային օբեկտները, որոնք ամապատասխանում են իրենց էսքիզներին: Բայց դա պարտադիր պայման չէ, հենց սկսեց ձևավորվել էսքիզին մոտ օբյեկտը, ցանկության դեպքում սովորողը կարող է փոխարինել այն: Կարևոր է որպեսզի աշխատանքի հետևողականությունը պահպանվի:

Միջին դպրոց

Միջին դպրոցի խումբը ամենաբազմաթիվն է՝ 6-րց 8-րդ դասարանցիներն են, և սովորողների 70% կազմում են այն սովորողները, որոնք ոսկեգործություն ընտրության առարկա են հաճախել ոչ առաջին տարին, սկսած նույնիսկ կրտսեր դպրոցից: Կարևոր է նշել, որ տարբեր փուլերում գտնվող սովորողներ են, կան սկսնակներ, կան փորձառուներ կան ավելի մեծ փորւ ունեցող սովորողներ: ըստ դրա դասընթացի ընթացքում սովորողի զբաղվածությունը դառնում է անհատական և աշխատանքները կատարվում են տարբեր բնույթի ոսկեգործական ուղղություններով: Մասնավորապես՝

-սկսնակները էսքիզավորում և ըստ փուլերի առաջընթաց,

-նրանք ովքեր ունեն մետաղի մշակման փորձ, աշխատում են մետաղական մակերեսների մշակման հմտությունների զարգացման վրա,

-կան սովորողներ, որոնք նախընտում են այլ տխնոլոգիաներ, մասնավորապես էմալապատում՝ իրենց իրը էմալապատման եղանակով դարձնում են վերջնական

-որոշ սովորողներ նախընտրում են էլեկտրոնյին ոսկերչական ծրագրերի ուսումնասիրությունը:

Կարևոր ձեռքբերում եմ համարում միջին դպրոցում նախագծային խմբի առաջացումը: Խոսքը վերաբերվում է <<ՀայԶարդ>> նախագծին, որում ներգրավված են տաս սովորող՝6-8 դասարան, որոնք ունեն viber-ում խումբ, որեղ միմիանց հետ կիսվում են տարբեր նյութերով և մշակումներով, դրանք դիտարկում և հետո քննարկում ենք: Հիմա բոլորը աշխատում են հայկական զարդանախշերի հիման վրա իրերի ձևավորման վրա՝ էսքիզ, ծավալային էսքիզ, որպեսզի այնուհետև անցնեն մոդելային նյութերով այդ իրերի պատրաստմանը:

Ավագ դպրոց

Ավագ դպրոցի սովորողների մոտ առաջանում են ինքնուրույն անհատական նախագծեր, որոնք նույնպես առաջին, երկրորդ փուլերում են զբաղված, բայց իրենց մոտ նախագծերն ավելի կիրառական բնույթ են կրում, այդ պատճառով աշխատանքը խիստ անհատական է, ինչպես նաև տարբեր հետաքրքրություններ ունենալուն զուգահեռ, փորձում ենք ընտրության այլ առարկաների միջև կապ ստեղծել:

Քոլեջ

Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները անցնում են զուգահեռ դասընթաց, որի ընթացքում նոր սովորողները դիտարկում են երկրորդ կուրսի սովորողների գործունեությունը, ինչպես նաև ինքնուրույն փորձեր են անում էսքիզավորման և իրերի նախագծման մասով: Երկրորդ կուրսի սովորողները փորձում են կատարելագործվել սովորեցնող սովորող նախագխի շրջանակներում:

Կրտսեր դպրոցներ

ԿԳՍՄ նախարարության չափորոշիչների համապատասխան STEM կամ ԲՏՃՄ ոլորտում ներայությունն իրականցնում ենք լիարժեք, դասերի ընթացքում պարտադիր ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վերաբերյալ տեղեկությունները համադրում ենք արհեստագործական դիզայնի հետ կապված գիտելիքների հետ: Սովորողները փորձում են ինքնուրույն ներկայացնել իրենց կատարած հանձնարարությունները, որոնք կապված են նաև այլ առարկաների ուսումնասիրության հետ:

Հյուրեր

Հոկտեմբերի ընթացքում ոսկեգործական լաբորատորիա այցելեցին ԲՏՃՄ ոլորտի ներկայացուցիչները: Ուսումնասիրեցին ուսումնաարտադրական գործընթացի ընթացքում սովորողների զբաղվածությունը:Մասնավորապես, բոլոր լաբորատորիաները պատրաստ էին տարբեր բնույթի զբաղվածության ցուցդրության համար՝ տարատարիք և տարասեռ սովորողների մասնակցությամբ:

Նախագծային

Հոկտեմբերի վերջին շաբաթը զբաղված էինք Սեբաստացու օրերի հետ կապված տեխնոլոգիական խմբի նախագծերով: Մասնավորապես,մեկ օր բրուտագործական լաբորտորիայում հյուրընկալվել էին սովորողներ տարբեր շրջաններից ՝ Եղեգնաձորից,Ծաղկունքից և Դդմաշենից: Հաջորդ օրը սովորողների խմբեր որոնց հետ միասինկատարվում էին նախագծային և բրուտագործական աշխատանքներ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started