«Սուրբ Գեղարդի ոդիսություն» կամ «Դավթի Գեղարդը»

2023-2024թ.թ. ուսումնական տարին սկսեցինք մի նոր նախագծով, որը կոչվեց «ՀայԶարդ»: Հիմնականում այն վերաբերվեց ՄՍԿՀ-ի Միջին դպրոցի սովորողներին, որոնք հերթական անգամ ընտրել էին «Ոսկեգործությունը» որպես ընտրության առարկա: Կարևորը այն է, որ սովորողների մեծ մասը հաճախելով կրտսեր դպրոցից, կամ Միջին դպրոցի նախորդ դասարանից, արդեն ունէին ձևավորված փորձառություն, շատերի աշխատանքներն էլ մասնակցել էին ցուցահանդեսների: Հենց դա հնարավորություն տվեց սկսել նոր հետազոտական, հայրենագիտական նախագիծ, որի գլխավոր նպատակն է սովորողների ստեղծագործական ոսկեգործական իրերը պատրաստելիս նոր ուղվածություն տալը` կապված ազգային մշակույթի, ավանդույթների, ծիսականության, սիմվոլների կիրառության հետ:

«ՀայԶարդի» ոգեշնչումը և հետազոտական մոտեցումը սկսեց տարածվել նաև կրտսեր դպրոցներում սովորողների վրա, որի հետևանքով Հարավային դպրոցի սովորողներ Դավիթ Սիրեյանը և Սոֆի Թումասին սկսեցին ակտիվորեն օգտվել Ոսկեգործական լաբորատորիայում առկա ոլորտային գրականությունից և նյութերից: Արդյունքում սկսեցին ձևավորվել առանձնահատուկ, ազգային պատկանելիությունը շեշտող ոսկեգործական անհատական նախագծեր:

Դրանցից առաջինը եղավ հենց Դավիթ Սիրեյանի կողմից երկար հետազոտական և փորձարարական պրպտումների արդյունքում առաջացավ, իր երևակայության արգասիք «Սուրբ Գեղարդ» մոդելը:

«Դավթի Գեղարդը» առիթ դարձավ ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու արդեն ամբողջ խմբով և որոշվեց հետազոտական այցով ուղևորվել Էջմիածնի Մայր Աթոռի թանգարան, տեսնելու իրական Սուրբ Գեղարդը, նաև մյուս մյուս արժեքավոր գանձերը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started