Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

 


Ոսկեգործական ցուցահանդես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Հասցե՝ Երևան, Աբովյան փող., 64 շենք):

Մասնակիցները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ գործունեության խմբերի սովորողները: 

Ցուցադրվելու են Ոսկեգործական դպրոցի ձեռքբերումները՝ շուրջ 100 ոսկեգործական իրեր մատանիների, կախազարդերի, թևնոցների տեսքով:

Սկիզբը՝ մայիսի 31, ժամը՝ 17:00-ին:

Ցուցահանդեսը կտևի մինչև  հունիսի 2-ը:

Նպատակը՝

  1. Ներկայացնել ժողովրդական վարպետ Դավիթ Պետրոսյանի անհատական ձեռքբերումները որպես ոսկեգործ և որպես մանկավարժ:
  2. Ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ոսկեգործություն» ուսումնական բաղադրիչը
  3. Հաշվետու լինել ուսումնական տարվա ավարտին «Ոսկեգործություն» սովորողի ընտրությամբ գործունեության վերաբերյալ:
  4. Դարձնել ավանդույթ հանրապետական ցուցադրական հարթակներում ոսկեգործական դպրոցի սաների ստեղծագործական իրերի ցուցադրությունը և առաջխաղացումը:
  5. Նպաստել ՄՍԿՀ-ի ցանցային զարգացման ռազմավարությանը:

Այս տարին առաջին անգամ է ցուցահանդես-հաշվետվությունը տեղի ունենամ կրթահամալիրի սահմաններից դուրս՝ թանգարանում: Ցուցահանդեսը միտում ունի դառնա ավանդույթ և ամենամյա: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական դպրոցը և  «Ոսկեգործություն»-ը՝ որպես սովորողի ընտրությամբ գործունեության առարկա:

Տոնախմբությունը՝ «Սեբաստացիներ» պատանեկան և ուսուցչական երգչախմբերի մասնակցությամբ

Հատուկ տաղավարում կներկայացվի նաև Խաղողի ու գինու դպրոցը:

Հյուրասիրությունը՝  Ավագ դպրոցի սովորողների 

Լուսաբանումը՝  Արմինե Թոփչյանի, Սուսան Ամուջանյանի, Սմբատ Պետրոսյանի և ընկերների.

Ավելին՝ մասնակիցների բլոգերում.

Արթուր Գրիգորյան

Ռաֆայել Գասպարյան

Մինաս Գրիգորյան

Կարեն Մարգարյան

Էմիլի Տիգրանյան

Ալեն Կոշկարյան

Էլինա Սևանցյան

Հայկ Մկրտչյան

Տիգրան Գրիգորյան

Սովորողների խմբերը՝

Հյուսիսային Դպրոց
1.Արամ Դողջյան
2.Մհեր Պետրոսյան
3.Ալեք Մելքոնյան
4.Յանա Գևորգյան
5.Նիկա Ասատրյան
6.Արթուր Գրիգորյան
7.Ռաֆայել Գասպարյան
8.Նարեկ Ալեքյան
9.Մարկ Հովեյան
10.Ալեքս Մելիքյան
11.Նիկոլ Մելքոնյան
12.Մարի Տեր-Ստեփանյան
13. Մարկ Խալաթյան
14. Կառլեն Հովհաննիսյան
15․ Աքսել Մելքոնյան

Հարավային դպրոց
1.Գաբրիելա Ալբերտ
2.Նարե Զաքարյան
3.Արիանա Մարգարյան
4.Սեմ Հովհաննիսյան
5.Գրիգոր Բաղդասարյան
6.Մարկ Լազարյան
7.Գագիկ Գևորգյան
8.Միշա Մաթևոսյան
9.Աղաս Աբրահամյան
10.Րաֆֆի Ղազարյան
11.Արշակ Սարգսյան
12.Ավետ Սարդարյան
13.Նարեկ Սարգսյան
14.Դանիել Թումասի
15.Նարե Սուքիասյան
16․Տիգրան Գրիգորյան
17․Վաչե Փիրվերդյան

Արևմտյան դպրոց
1.Դավիթ Հարությունյան
2.Վաչե Վելիցյան
3.Ալեն Հարությունյան
4.Ալեն Պողոսյան
5.Միքայել Մելիքյան
6.Անրի Մելիքյան
7.Գոռ Մանուկյան

Արևելյան դպրոց
1.Մարիամ Ներսեսյան
2.Գոռ Պետրոսյան
3.Նատալի Ղալեչյան
4.Էլինա Հովսեփյան
5.Մարիամ Սահակյան
6. Լիա Հովհաննիսյան
7.Լիլիթ Գրիգորյան
8.Վիկտորիյա Առուստամյան
9.Րաֆֆի Ամիրյան
10. Հրաչյա Հովսեփյան

Միջին դպրոց
1.Ադոնիս Քեշիշյան
2. Առնակ  Վերմիշյան
3.Ռոբերտ Մխիթարյան
4.Հայկ Քեշիշյան
5. Սոնա Շահսուվարյան
6. Քեթրին Եփրեմյան
7. Անյուտա Գրիգորյան
8. Էրիկ Միքաելյան
9. Վահե Գաբրիելյան
10. Վահան Սեդրակյան
11. Ալիկ Հովհաննիսյան
12. Գագիկ Ներսեսյան
13. Լևոն Ստեփանյան
14.Դավիթ Մարտիրոսյան
15. Աշոտ Հովեյան
16. Տիգրան Օհանյան
17. Մարիա Քյուրքչյան
18. Էրիկ Օհանյան
19. Թէդի Ներսեսիան
20. Հայկ Քալանթարյան
21. Սահակ Գալստյան
22. Գոռ Գրիգորյան
23. Ալեքսանդր Մութաֆյան
24․Արեգ Քեշիշյան

Ավագ դպրոց
1. Ֆելիքս Խաչատրյան
2. Մեսրոպյան Աշոտ
3. Մինաս Գրիգորյան
4.Կարեն Մարգարյան
5.Ալեն Կոշկարյան
6. Նարեկ Գրիգորյան
7. Աշոտ Սուքոյան
8. Արեն Բաբաջանյան
9. Միքայել Քալանթարյան
10. Սամվել Մարտիրոսյան
11. Տիգրան Մարջանյան
12. Հայկ Ջահանգիրյան
13. Արսեն Հովհաննիսյան
14.Գեղամ Մարգարյան
15.Դավիթ Գրիգորյան
16. Տիգրան Գրիգորյան


17. Կարեն Գաբրիելյան
18. Սամվել Ազատյան


19.Արմեն Հաջյան
20.Մարկ Միկաիլ
21.Հայկ Մկրտչյան
22․Վահե Հարությունյան
23․Արմեն Մալյանց
24․Միլեն Մխիթարյան
25․Սառա Սարդարյան

26․ Մանե Մազմանդյան
27․Ալլա Թադևոսյան

28. Արսեն Զաքարյան
29․ Լևոն Սահակյան

Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի խնամակալության տակ գտնվող, ծնողազուրկ և բազմապիսի աջակցության կարիք ունեցող երեխաների 10 հոգանոց խմբի այցելության կազմակերպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ամսաթիվը՝ մայիսի 24-ին, 26, 27

Ժամը՝ 15:00 – 18:00

Բովանդակություն

  1. Շրջայց կրթահամալիրում
  2. Մասնակցություն «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկայի պարապմունքներին՝ կրթահամալիրի սովորողների հետ միասին, ուսումնա-արտադրական փորձի փոխանակում, քննարկում:
  3. Երկարացված օրվա ծրագրի ճամբարականների հետ երաժշտական, մարզական պարապմունքներ
  4. Այցելություն ուսումնական ագարակ. ձիավարություն
  5. Մասնակցություն ուրբաթ-համերգին

Նպատակներ

  1. Տարբեր համայնքներում գտնվող ոսկեգործության վերաբերյալ հետաքրքրություններ ունեցող սովորողների ուսումնա-արտադրական փորձի փոխանակում:
  2. Միասնական պարապմունքիների ընթացքում ստեղծված կամ ավարտին հասցված իրերի նախապատրաստում սպասվելիք ցուցահանդեսին:
  3. ՄՍԿՀ-ի և այլ կազմակերպությունների, տարբեր գերատեսչությունների միջև կառուցողական և սոցիալական ուղվածություն ունեցող նախագծերի իրագործման փորձառության ձևավորում:

Օրակարգեր

Օր՝ մայիսի 24

  • 15.00– «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հյուրընկալում Հյուսիսային դպրոց-պարտեզում
  • 15.00-15.30 – շրջայց, ծանոթացում
  • 15.30-15.50 – ընդմիջում,ճաշ
  • 15.55-17.00 – ուսումնական պարապմունք ոսկեգործոիթյան լաբորատորիայում Հյուսիսային, միջին, ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ
  • 17.00-17.30– քայլք Սասնալանջով
  • 17.40 – Մեկնում Մայր դպրոցի քանդակային պուրակից

Օր՝ մայիսի 26

  • 15.00–ժամանում Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • 15.00-15.40 – ուսումնական պարապմունք ոսկեգործորթյան լաբորատորիայում Հյուսիսային, միջին, ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ
  • 15.40-16.00 – ընդմիջում, ճաշ
  • 16.00-16.40 – ուսումնական պարապմունք ոսկեգործորթյան լաբորատորիայում Հյուսիսային, միջին, ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ
  • 16.45-17.30 – Քայլք Հյուսիսային դպրոց-պարտեզից Արևմտյան դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ
  • 17.40 – Մեկնում Մայր դպրոցի քանդակային պուրակից

Օր՝ մայիսի 27

  • 15.00– ժամանում Մայր դպրոց
  • 15.15-16.00 – Մասնակցություն Ուրբաթ-համերգին
  • 16.00-16.30 – ընդմիջում, ճաշ
  • 16.40-17.50 – ուսումնական պարապմունք ոսկեգործործթյան լաբորատորիայում Հյուսիսային, միջին, ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ
  • 18.00 – Մեկնում

Մասնակիցներ

  1. Դավիթ Պետրոսյան – կազմակերպիչ
  2. Արմինե Ավետիսյան – ուսուցչի օգնական
  3. Ռաֆայել Գասպարյան – սովորող, Հյուսիսային դպրոց
  4. Կառլեն Հովհաննիսյան – սովորող, Հյուսիսային դպրոց
  5. Արթուր Գրիգորյան – սովորող, Հյուսիսային դպրոց
  6. Մինաս Գրիգորյան – սովորող, ավագ դպրոց
  7. Էլինա Սևանցյան – սովորող, ավագ դպրոց
  8. Հայկ Մկրտչյան – սովորող, ավագ դպրոց
  9. Հաջյան Արմեն – սովորող, ավագ դպրոց
  10. Մարկ Միխաիլ – սովորող, ավագ դպրոց
  11. Կարեն Մարգարյան – սովորող, ավագ դպրոց
  12. Առնակ Վերմիշյան – սովորող, միջին դպրոց
  13. Էդուարդ Մարդանյան – սովորող, միջին դպրոց
  14. Մարիա Քյուրքչյան – սովորող, միջին դպրոց
  15. Էրիկ Օհանյան – սովորող, միջին դպրոց

Կլոր սեղան

 Բաց դասերին այցելած և չայցելած ծնողների համար ստեղծվում է քննարկման և վերլուծության հարթակ ոսկեգործական դպրոցի խնդիրների և ձեռքբերումների արծածման համար:

Բովանդակություն

  1. Բաց դասերին այցելած ծնողների կարծիքների քննարկում, փոխադարձ վերլուծություն:
  2. Ուսումնական բլոգի պրեզենտացիա:
  3. Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվության մասնակցության հրավերք ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նպատակներ

  1. 4 տարվա պատմություն ունեցող, աննախադեպ, մանկական ոսկեգործական դպրոցի ձեռքբերումների լուսաբանում:
  2. «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունների ցուցադրություն, առաջխաղացում, խթանում:

Ոսկեգործության ընտրությամբ գործունեություն, «Բաց դաս»

  Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների ծնողներին և այլ հետաքրքրվողներին  հրավիրում ենք մասնակցելու ըստ իրենց դասացուցակի տեղի ունեցող բաց դասերին: Բաց դասերը կիրականանան մայիսի 9-ից 15-ը ընկած շաբաթում: Այժմ իրականացվում է ուղիղ կորդինացումը ըստ գրաֆիկի  դպրոցների կազմակերպիչների հետ:

Բովանդակություն

  1. Բաց դասին ներկա ծնողները կուսումնասիրեն և մասնակից կդառնան իրերի ստեղծման և պատրաստման գործընթացին:
  2. Կդիտեն իրենց իսկ երեխաների ուսումնական առօրյան:
  3. Կծանոթանան ոսկեգործական դպրոցի ձեռքբերումներին: Կդիտեն ՄՍԿՀ-ի մյուս դպրոցների պատանի ոսկեգործների աշխատանքները լաբորատորիայի ցուցասրահում:

Նպատակներ

  1. Թափանցիկ դարձնել ոսկեգործական դպրոցի սովորողների առօրյան և ուսումնական մոտեցումները:
  2. Մասնակից դարձնել տարատարբեր ուղություններով ծնողներին և ընտանիքներին լաբորատորիայի գործընթացներին և կյանքին:
  3. Տեղեկացնել և հրավիրել «Artասահման»-ում մայիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթներում տեղի ունենալիք համագումար քննարկում-կլոր սեղանի վերաբերյալ:

Մասնակիցներ՝

Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողներ և սովորողների ծնողներ, հետաքրքրված անձիք:

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը անցել են արդեն 4-րդ մետաղագործական փուլ: Ապրիլ ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ինչպես նաև ապրիլ ամսվան ձևավորվեց մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեան և սովորողների ծնողները եկան իրենց երեխաների կողմից պատրաստված աշխատանքները դիտելու:

Նաև ինքնաբուխ առաջանում են արտադասարանային շփումներ:

Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ ոսկեգործական լաբորատորիա հյուր եկավ ռուս դիզայներ Ալիսան: Հյուրին ներկայացվեց ոսկեգործական դպրոցի գործառույթները: Ալիսայի այցելությունը համընկավ այդ օրը կազմակերպված ձուլման գործընթացի հետ:

Նոր գործընթաց

Վաղուց նախատեսված գործընթացը ապրիլին սկսեցինք իրագործել: Ձևավորվում է հետաքրքիր ավանդույթ: Սովորողների կողմից արույրից պատրաստված զարդերից իրենց մասնակցությամբ պատրաստվում են ռետինե կաղապարներ: Այնուհետև հենց սովորողների մասնակցությամբ ստացվում են ձուլագործական մոմե մոդելները: Հաջորդ փուլում սովորողների մասնակցությամբ կատարում ենք գիպսային կաղապարաձևում: Այնուհետև միասին իրագործում ձուլման գործընթացը: Խոսքը գնում է սովորողների կողմից պատրաստված իրերի ձուլման մասին իրենց իսկ կողմից բերված արծաթով:

Ձուլված կիսապատրաստվածքը սովորողները սկսում են մշակել հասցնելով փայլեցման փուլին: Ավարտելով հղկման աշխատանքը պատրաստի արծաթյա զարդը, որը ստեղծվել է սովորողի երևակայության և այն գիտելիքների շնորհիվ, որոնք ստացել է ոսկեգործական լաբորատորիաներում՝ սովորողը տանում է իր տուն: Իսկ սկզբնական առաջնային արույրե զարդը մնում է ոսկեգործական դպրոցի ցուցասրահում:

Զոդումը սկսվում է կրստերից

Որոշակի փորձառություն ձեռք բերած սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել և սովորել ոսկեգործական զոդանյութով զոդման գործընթացները: Օգտագործում ենք լաբորատորիայում առկա անվտանգ և ժամանակակաից գազթթվածնային զոդման ամերիկյան ունիվերսալ սարքերը: Աստիճանաբար սովորողների մոտեցման տրամաբանությունը զինվում է նոր հնարքներով: Դա հնարավորություն է տալիս ավելի արհեստավարժ ոսկեգործական արտաքին տեսք ունեցող տարբեր բաղադրիչներից բաղկացած, ավելի բարդ իրերի նախագծում պլանավորել:

Ավագ դպրոցի 9-րդ ավարտական դասարանի «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած սովորողների վերաբերյալ:

Մասնագիտական կողմնորոշման համատեքստում առարկայի վերաբերյալ պատասխանատվություն եմ զգում: Այդ պատճառով մանկավարժական և նախամասնագիտական (արհեստագործական) գործընթացներին հատուկ ու անհատական ուշադրություն եմ ցուցաբերում ավելի վաղ շրջանից: Այդ պատճառով «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների լավագույն ցուցանիշներ դրսևորվում են կրտսեր կամ միջին դպրոցից հաճախած սովորողների մոտ, որոնք այժմ հասել են 9-րդ ավարտական դասարան: Հատկապես կարևորում եմ այն, որ իրենց և իրենց ծնողների ցանկությամբ շարունակելու են իրենց ուսումը կրթահամալիրի քոլեջում «Ոսկերչություն» մասնագիտությամբ: Մասնավորապես կարող եմ նշել երկու անուն՝ Կարեն Մարգարյան և Մինաս Գրիգորյան: Իրենց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առանձին հոդվածով: Իրենց զարգացումների և կողմնորոշման վերաբերյալ կարող եք տեսնել սովորողների բլոգներում:

Մինաս Գրիգորյան

Կարեն Մարգարյան

Էմիլի Տիգրանյան

Ալեն Կոշկարյան

Էլինա Սևանցյան

Աշխատաժամանակ մարտի 28 – ապրիլի 1

Դասաժամերից ազատ աշխատաժամանակը ծախսվում է՝

  1. Լաբորատորիաների մերձակա կանաչապատ տարածքի խնամքի և բարեկարգման համար
  2. Բազմապիսի և բազմաքանակ գործիքասարքավորումների ընթացիկ սպասարկման, մաքրման և պատրաստման համար
  3. Լաբորատորիաների ներսում մաքրման և ախտահանման գործողությունների համար
  4. Նախագծային աշխատանքների նախապատրաստական գործողությունների համար

Ապրիլ ամսվա նախագծեր

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ապրիլ ամսին, ինչպես մինչև այդ սովորողները շարունակելու են իրենց անհատական նախագծերը, իրերը: Տեսնելու և մասնակցելու են իրենց աշխատանքների կաղապարման, ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ, որոնք ավարտել են իրենց նախագիծը և ցանկություն են հայտնել նույն իրը պատրաստել արդեն արծաթից, կսկսեն դա անել իհարկե իրենց ծնողների հետ համաձայնեցնելու դեպքում: Ծնողի կողմից հատկացվելու է համապատասխան իրի համար արծաթ, այնուհետև այն ձուլվելու է սովորողի օգնությամբ, մշակվելու է սովորողի կողմից և վերադառնալու է իրենց ընտանիք՝ ի ցուցադրություն և հուշ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ոսկեգործական դպրոցում ստացած գիտելիքների և փորձառության: Այնուհետև սկսելու են աշխատել նոր, ավելի արհեստավարժ նոր նախագծերի վրա: Իսկ ավելի նոր սովորողները անցնելու են 4-րդ մետաղագործական փուլ: Շարունակվելու են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը:

Շարունակում ենք բարեկարգել դարբնագործական-մեխանիկական լաբորատորիան: Մուտքի անմիջապես աջ հատվածում, լվացարանի հարևանությամբ, տեղադրվելու է դարբնագործական դիզայնով պատրաստված մետաղական սեղան՝ կենցաղային օգտագործման նպատակով: Օգտագործվելու է արդեն առկա էլեկտրազոդման սարքը և արդեն իսկ ձեռքբերված համապատասխան չափի կտրված 30×30մմ կտրվածքով քառակուսի խողովակը:

Նախագիծը իրագործելու համար անհրաժեշտ է՝

  1. էլեկտրոդ N2 և N3 չափսերի – 2 տուփ
  2. Զոդման հարմարանք-անկյունակ, միջին չափսի – 2 հատ
  3. Բալգարկա փոքր – 1 հատ
  4. Համապատասխան չափսի կտրող և հղկող սկավառակներ – 4 հատ
  5. Սև գույնի նիտրո ներկ 1լ, համապատասխան լուծիչով 0.5լ- 1 հատ
  6. Ներկման համար վրձին N5- 2 հատ
  7. Բանվորական ձեռնոց – 2 զույգ

Մարտ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Վերջին ցուցադրությունը դրական մանկավարժական ազդեցություն ունեցավ: Դրա հետևանքով առաջացավ միտք: Ստեղծել հենց իսկ արվեստանոցում մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեա:

Ձևավորվում է ուսումնական ավանդույթ:

Բոլորը նկատել են վաղուց արդեն առկա սվորողների վերին հագուստի և ուսապարկերի համար նախատեսված կախիչները անմիջապես պատի երկայնքով դասավորված: Այդ կախիչների անմիջապես վերևում տեղակայված է իրերի ցուցահարթակը: Սովորողները լաբորատորիա մտնելիս արդեն իսկ ձևավորված սովորության համաձայն վերին հագուստը և ուսապարկերը կախում են կախիչներից: Հենց այդ պահից սկսած իրենք ընդգրկվում են դասապրոցեսին, քանի որ նկատում են հենց իրենց և մյուս սեբաստացի սովորողների կողմից պատրաստված բովանդակալից և աչքի ընկնող ոսկեգործական իրերը: Բացի այն, որ առաջանում է հավելյալ մոտիվացիա նաև ձևավորվեց հետևյալ ավնադույթը: Բոլոր սովորողների մետաղական աշխատանքները , թեկուզ կիսապատրաստ, տեղադրվում են ցուցադրական հարթակի հատուկ պատվանդանների վրա: Ամեն դասի սկզբում ազատվելով խանգարող իրերից, անմիջապես վերցնում են իրենց աշխատանքը և մոտենում դազգահներին: Իսկ դասի ավարտին ընթացիկ աշխատանքը եզրափակում են վերադարձնելով ոսկեգործական իրը հարթակի վրա գտնվող պատվանդանի վրա:

Մանկավարժական գարնանային ճամբար 

Մարտի 21-25

9:00-12:30՝ աշխատանք Ոսկեգործական դպրոցի արտաքին և ներքին տարածքններում

  • Պարտեզապուրակային աշխատանք
  • Միջավայրի խնամք, բարեկարգում
  • Լաբորատորիաների մաքրում

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-14:00՝ աշխատանք լաբորատորիաներում

  • Սովորողների կողմից կատարված աշխատանքների ձուլումներ
  • Մեր կողմից կատարվելու են էլեկտրազոդման աշխատանքներ լաբորատորիայի ներսում անհրաժեշտ մետաղական գույքի պատրաստման համար
  • Ցուցասրահի բարեկարգում
  • Խմբային, անհատական աշխատանքներ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ դիտարկում-առաջարկ «Ոսկեգործություն» ընտրություն առարկայի համատեքստում

Շատ դրական եմ վերաբերվում ատեստավորման գաղափարին: Մասնավորապես լավ առիթ է եկամուտը ավելացնելու: Սակայն բնական հարցեր են առաջանում իմ մասնավոր դեպքում, որոնք կձևակերպեմ և առաջարկ կանեմ:

4-րդ տարին է ինչ կրթահամալիրում գործում է «Ոսկեգործության դպրոցը»: Կյանքը ապացուցեց որ Տիար Բլեյանի կողմից ստեղծած հեղինակային դպրոցը աշխատունակ է: Բազմապիսի, առաջին հայացքից որպես հանրակրթական առարկա անհնարին թվացող առարկաները և մասնագիտությունները դարձան կրթահամալիրի հեղինակային ուսուցման համատեքստում արժանի բաղադրիչներ: Մասնավորապես խոսքը կգնա իմ դասավանդման ընտրությամբ առարկայի մասին:

Առաջարկը կայանում է հետևյալում՝

Իմ կողմից կատարվել է մոնիտորինգ նմանատիպ առարկայի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Ուսումնարան կամ դպրոց, որտեղ 8 տարեկանից սկսած սովորողներին դասավանդվում է «Ոսկեգործություն» առարկա՝ ես չեմ գտել: Մեթոդի աշխատունակության վերաբերյալ խոսում է ուսումնական բլոգը, ընդգրկված սովորողների քանակը, արդեն ավանդական դարձող սովորողների պատրաստված իրերի հաշվետվություն-ցուցահանդեսների կազմակերպումը և ոսկեգործության համատեքստում անընդհատ ավելացող ուսումնա-արտադրական տարբերակների պնակը:

Առաջարկում եմ «Ոսկեգործություն» առարկան պատշաճ ձևով ներկայացնել ԿԳՍՄ նախարարությանը , որպեսզի ընդգրկվի ՀՀ-ում որպես առանձին հանրակրթական առարկա: Դա նաև հնարավորություն կստեղծի կրթահամալիրի ուսումնա-արտադրական բազայի հիման վրա ոսկեգործական լաբորատորիաներում պատրաստել համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչներ և իրենց միջոցով կրթահամալիրի ցանցային մարտավարությանը համապատասխան գործառույթներ իրականացնել:

Հիմա անրադառնամ հարցին:

« Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ում ընդհանուր դրույթների կետ 10-ում ասվում է՝

10. «Նախնական զինվորական պատրաստվածություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև դասվարների ատեստավորումն իրականացվում է բանավոր կամ գրավոր ընթացակարգով՝ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Նշված է, որ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը մասնագիտական մանկավարժական ԲՈՒՀ-ում կկատարի ատեստավորումը:

Հարց: Դա ո՞ր ԲՈՒՀ-ն է և արդյո՞ք «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները ատեստավորող մասնագետները օբյեկտիվ կատեստավորեն ուսուցչի, ով դասավանդում է առարկա, որը մինչ այդ երբևիցէ և ոչ մի տեղ հանրակրթական առարկա չի եղել և որը ձևավորվել է իմ կողմից կատարված աշխատանքների արդյունքում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Create your website with WordPress.com
Get started