«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի նախագիծ

Ոսկեգործական դպրոցի լաբորատորիաներում 9-րդ դասարանցիների կողմից ստեղծվող արտ նախագծերը ներկայացվելու են «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին հետևյալ ձևաչափով՝

  1. Ուսումնական շրջանների ընթացքում ձևավորված էսքիզների հիման վրա ուսումնական փուլերը բարեհաջող անցած ոսկեգործական պատրաստի իրերով:
  2. Այդ իրերը ցուցադրվելու են լաբորատորիայի նորաստեղծ ցուցասրահում: Ցուցադրմանը հրավիրվելու են իրերը ցուցադրող (և ոչ միայն) սովորողների ծնողները, մասնավորապես մայրերը: «Ձոն»-ի ոգեշնչման ներքո սովորողների կողմից կատարված աշխատանքը ընծայվելու է մայրերին:
  3. Նախնական մասնագիտական կողմնորոշման սովորողների խնդիրների, լուծումների և ձեռք բերումների վերաբերյալ ծնողների հետ միասին անցկացվելու է քննարկում:
  4. Կատարման ընթացքում գտնվող աշխտանքների և նախագծերի վերաբերյալ կցված են սովորողների բլոգների հղումները:

https://tigranyanemili.wordpress.com/category/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Մարտ ամսվա նախագծեր: Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ինչպես նաև Ոսկեգործական լաբորատորիաներում պատրաստվում ենք ձևավորել ոսկեգործական իրերի ցուցասրահ, որտեղ ներկայացված կլինեն Հյուսիսային, Հարավային, Արևմտյան, Արևելյան, Ավագ և Միջին դպրոցների առաջադիմող սովորողների անհատական նախագծերով աշխատանքները:

Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Ի սկզբանե Ոսկեգործությունը այն արհեստն է, դառնալով արվեստ, որը պատճառում է միայն ուրախություն: Հատկապես կանանց համար, կանանցից կարևորագույնը՝ մայրը: Այդ իսկ պատճառով դեռ «Ձոն»-ը չսկսված Ոսկեգործական դպրոցի բոլոր սովորողները պատրաստում են իրեր իրենց սիրելի մայրիկների համար: Որը պատրաստ, որը նախագծի մեջ կարող եք տեսնել սովորողների բլոգներում: «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում պատրաստված և ավարտված արվեստային իրերը, որոնք սովորողները կցուցադրեն ոսկեգործական լաբորատորիայի նորաստեղծ ցուցահարթակում: Հրավիրում ենք (նախապես կրթահամալիրի օրակարգում ընդգրկված լինելով) Ոսկեգործական դպրոցի բոլոր սովորողների՝ հատկապես մայրերին ոսկեգործական իրերի ցուցահարթակ: Վստահ ենք, որ ցանկացած մայրիկի համար իր աղջնակի կամ տղայի կողմից նախագծված և պատրատված ոսկեգործական իրը լավագույն նվերն է «Ձոն»-ի առիթով:

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսին, ինչպես մյուս ամիսներին սովորողները շարունակում են իրենց անհատական նախագծերը, իրերը: Սովորողների մեծ մասը արդեն տեսել և մասնակցել է իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Սովորողները անցել են 4-րդ մետաղագործական փուլ: Տեսանյութերով կարող եք ծանոթանալ սովորողների կողմից կատարված աշխատանքներին:

Ինչպես նաև փետրվարի 16-ին Ոսկեգործական դպրոցը Գեղարվեստի Արտասահման արվեստանոցում փոքրիկ նախնական ցուցադրություն ունեցավ Գեղարվեստի նախագծեր․ Նախագծային ուսուցման արդյունքների ամփոփման ժամանակ։

Փետրվար ամսվա  նախագծեր

Ոսկեգործական դպրոցը շարունակում է իր աշխատանքը նախատեսված շուրջտարյա ծրագրով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Փետրվար ամսին, ինչպես մյուս ամիսներին սովորողները շարունակելու են իրենց անհատական նախագծերը, իրերը: Տեսնելու և մասնակցելու են իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Սովորողները անցնելու են 4-րդ մետաղագործական փուլ: Շարունակվելու են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը:

Հունվար ամսվա հաշվետվություն: Հունվարյան ոսկեգործական ճամբարի ամփոփում:

Ճամբարի նախագծին համապատասխան գործողությունները սկսեցինք իրականացնել անմիջապես հունվարի 3-ից: Ոսկեգործական ճամբարում ընդգրկված բոլոր դպրոցների սովորողները հաճախելով իրենց դասացուցակին համապատասխան, աշխատում էին իրենց անհատական նախագծերի վրա:

Երկրորդ ուսումնական շրջանում ընթացիկ նախագծերը հիմք հանդիսացան ճամբարի և երրորդ ուսումնական շրջանի աշխատանքների իրագործման համար:
Խոսքը գնում է ոսկեգործական դպրոցի մանկական «Կինդեռ» հավաքածու նախագծի մասին: Բոլոր սովորողները սկսել էին պատրաստել իրենց իրերրի, նախագծերի նախատիպերը մոդելային մոմից: Թևակոխեցինք չորրորդ փուլ, ըստ սովորողների հաճախելիության շաբաթը 2 անգամ առնվազն կատարում էինք ձուլում, որին մասնակցում էին և ձեռք էին բերում նոր հմտություններ պատանի ոսկեգործները: Բոլոր կատարված աշխատանքները կարող եք տեսնել կցված տեսանյութերով:

Նաև սովորողների կողմից, ցավոք աստիճանաբար, անձամբ իրենց նկարահանած նյութերը մեկնաբանությամբ տեղադրվում են իրենց բլոգներում: Ըստ իրենց ուղարկած հղումների քանակի, ինձ մոտ էլ հղումները կավելանան:

Ոսկեգործական ճամբարի շաբաթվա ամփոփում

Ոսկեգործական ճամբարը գործում է դասացուցակին համապատասխան: Ներկա սովորողները շարունակում են իրականացնել իրենց անհատական նախագծերը: Կան սովորողներ որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ իրենց կողմից պատրաստված մոմե մոդելների ձուլումը: Այժմ կան տարբեր տարիքի սովորողներ, որոնք թևակոխել են 4-րդ մետաղագործական փուլը: Ճամբարի ավարտին իրենցից շատերը կունենան արդեն իսկ ավարտված ոսկեգործական իրեր, անհատական նախագծեր:

Կան սովորողներ, որոնք արդեն հասցրել են իրենց ուսումնական բլոգներում տեղադրել նյութ կապված ոսկեգործական ճամբարի հետ: Հղումներ՝

Հունվարյան ոսկեգործական ճամբարի նախագիծ

Հարգելի մարդիկ, տեղեկացնում եմ, որ հունվարի 3-ից ոսկեգործական դպրոցը վերսկսում է իր աշխատանքները, մասնավորապես պատրաստ եմ ընդունել բոլոր սովորողներին և ցանկացողներին ժամը՝ 10:00-14:00-ը: Ցանկալի է նախորոք հեռախոսակապով պայմանավորվել:

 Ոսկեգործական ճամբարը սկսելու է գործել հունվարի 10-ից մինչը՝ 30-ը: Ճամբարին մասնակցելու են «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած բոլոր սովորողները՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցներից: Անվանական ցուցակը կկցեմ ըստ դպրոցների կազմակերպիչների հետ պայմանավորվածության:

Իրագործվող աշխատանքներ

1.Սովորողների կողմից պատրաստված մոմե մոդելները(իրենց նախագծերը) հասցնելու ենք ավարտական վիճակի:

2. Սովորողների օգնությամբ և իրենց մասնակցությամբ իրերի մոդելները ձուլվելու են:

3. Սկսվելու է աշխատանք մետաղական մոդելների վրա (4-րդ փուլ):

Նպատակ

Երկրորդ ուսումնական շրջանի ավարտին հաշվետություն-ցուցահանդես իրականացնել բոլոր դպրոցների սովորողների նախագծերով:

Անհրաժեշտ պայմաններ

1. Լիցքավորել գազ – 2 բալոն

2. Լիցքավորել թթվածին – 2 բալոն

3. Գնել թթվածնային ռեդուկտոր – 1 հատ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2021 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը սկսեցինք՝ այցելելով բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներ,  սովորողներին ծանոթացնելու, հետաքրքրելու և ոսկեգործական դպրոցի ուսուցման արդյունքները ցուցադրելու նպատակով: Նախորդ ուսումնական շրջանների ընթացքում, «Ոսկեգործություն» ընտրության սովորողների կողմից պատրաստված ոսկեգործական իրերը՝ կախազարդերը, թևնոցները, մատանիները, մանրաքանդակները ցուցադրելու հետևանքով առաջացավ  հետաքրքրություն և ցանկություն «Ոսկեգոծություն» առարկան ընտրելու: Դրա հետևանքով «Ոսկեգոծություն» ընտրության առարկան ընտրեց կրթահամալիրի շուրջ 102 սովորող:

Բոլոր սովորողների հետ ընդհանուր ծանոթությունից հետո սկսեցինք աշխատանքը նախատեսված փուլային ծրագրով: Բոլոր սովորողները անցան առաջին՝  գծանկարային էսքիզավորման, երկրորդ ՝ ծավալային էսքիզի ձևավորման և  երրորդ՝ մոդելային մոմով էսքիզի իրագործման փուլերը: Սովորողներից մի մասը թևակոխել են 4-րդ՝ մետաղագործական փուլը, իրենց մասին կանրադառնամ առանձին: Հատուկ ուզում եմ անրադառնալ նաև նրան, որ «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակից մոտ 30%-ը կրկնել են իրենց ընտրությունը՝ փոխադրվելով միջին կամ ավագ դպրոց:  Ըստ նախապես կազմած ուսումնական պլանի, 4-րդ՝ մետաղագործական փուլի իրագործումը սկսվում է երկրորդ ուսումնական շրջանի սկզբից:  Քանի որ, ուսումնաճանաչողական ցիկլի տևողությունը մեկ ուսումնական տարի է և համապատասխանաբար ավարտվում է մայիսի հաշվետվությամբ՝ «Ոսկեգործություն» ընտրած սովորողների կողմից կատարված աշխատանքների ցուցադրությամբ, ցուցահանդեսով: Դա հենց ոսկեգործական դպրոցի ուսումնական ընթացքի հաշվետվության ձևն է: Ուսումնական ճանապարհի կեսը արդեն իսկ անցել ենք:

Այժմ անրադառնամ երկու նոր ուսումնական ուղություններին, որը սկսել եմ զարգացնել առաջին կրթական շրջանից՝ սեպտեմբերից սկսած։ Խոսքը գնում է ձուլագործական լաբորատորիայում, մասնավորապես՝ աշակերտների կողմից հենց իրենց իսկ պատրաստած իրերի ձուլման ուղիղ մասնակցության մասին:

1. Ձուլագործական

Դրա ուսուցումը և արդյունքները տեսանելի կլինեն երկրորդ ուսումնական շրջանի ավարտին:

2. Դարբնագործական և հաստոցագործական

Այս ուսումնական շրջանում, բոլոր սովորողներին սկսել եմ ծանոթացնել դարբնագործական գործիքնենրին և արդեն առկա, շահագործման համարյա պատրաստ՝ խառատային և գայլիկոնային հաստոցներին: Տրվում է բացատրություններ այդ բոլորի անհրաժեշտության և իրենց շահագործման հետ կապված, տեխնոլոգիաների և վերջնական ստացվող իրերի վերաբերյալ: Երկրորդ ուսումնական շրջանում գործիքակազմի վերջնական լրացման հետևանքով, 2022-2023 ուսումնական տարում,պատրաստ կլինենք առաջարկելու ընտրության նոր առարկա, որը արդեն իսկ կունենա սովորողների շրջանում հետևորդներ:

Վերը նշված բոլոր ուսումնական գործառույթները իրականացվում են բոլոր տարիքի «Ոսկեգործություն» ընտրությունն ընտրած սովորղների հետ: Սակայն որոշ առանձնահատկություններով տարբերվում է ավագ դպրոցի՝ 9-րդ դասարանի սովորողների հետ աշխատանքը, քանի որ կա առանձին նախագիծ, որը նախատեսում է 9-րդ դասարանցի սովորողներին նախամասնագիտական կողմոնորոշում ստեղծելու համար՝ մասնավորապես ոսկեգործության և մետաղագործության դաշտում: Նախագծին և իրականացվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

9-րդ դասարանցիների նախամասնագիտական կողմնորոշման նախագիծ

Ոսկեգործական դպրոցի ուսումնական ծրագրի արագացված տարբերակը նախատեսված է 9-րդ դասարանի սովորողների համար: Բոլոր փուլերը անցկացվում են ավելի արագ, քանի որ մասնավորեցվում է ուղիղ թանկարժեք մետաղի հետ աշխատանքի անցնելու անհարժեշտությունը , դրան համապատասխան, այժմ շատ սովորողներ արդեն իսկ փորձառություն են ձեռք բերում՝ բուն արծաթի վրա աշխատանքներ կատարելով: Ծանոթանում են բոլոր հնարավորություններին, որոնք կարող է առաջացնել գիտելիքներ ոսկեգործության վերաբերյալ: Համեմատում են շուկայի կողմից առաջարկվող, աշխատանքի դիմաց վճարվող տարբերակները: Նաև կարևոր տեղ է գրավում այն հնարավորությունը, որ կրթահամլիրի քոլեջը ունի «Ոսկերչություն» առարկան և հնարավոր է քոլեջը ավարտելուց հետո ստանալ պետական հավաստագիր մասնագիտության վերաբերյալ:

Դեկտեմբեր ամվսա հաշվետվություն

Նախագծեր

Բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցների սովորողները շարունակում են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի աշխատանքները: Շատերի մոտ արդեն կան ձևավորված ոսկեգործական օբյեկտներ մոմի տեսքով, որոնք պատրաստ են ձուլման: Իսկ որոշ աշխատանքներ արդեն իսկ ձուլվել են և սովորողները մոմագործական ընթացքից անցել են մետաղագործական ընթացքի:


«Ոսկե պայտ» նախագծին համապատասխան ձեռք բերված հաստոցը աշխատանքային վիաճակի բերվելու գործողություններ է կատարվել՝ հոսանքի միացումներ, անսարքությունների վերականգնումներ: Բոլոր «Ոսկեգործություն» ընտրության սովորողներին ծանոթացվել և ցուցադրվել է լաբորատորիաների հաստոցների աշխատանքը՝ «Ոսկե պայտ» նախագծին սովորողներին նախապատրաստելու նպատակով:

Create your website with WordPress.com
Get started