Արվեստի փառատոնի համատեքստում «Պողպատի վերածնունդ» նախագծի ավարտական փուլ՝ հունիսի 27-29-ը միջակայքում

Բլոգում տեղադրված նախորդ թողարկման մեջ ներկայացրեցինք «Պողպատի վերածնունդ» նախագծի և «Պողպատի ջարդ» ֆլեշմոբի համատեքստում իրականացված աշխատանքը: Այնտեղ նշված էր, որ աշխատանքի ավարտական մասը դեռ պետք է իրականացվի: Խոսքը գնում է մետաղական քանդակի վերջնական տեսքի բերման վերաբերյալ: Այն իրականացվելու է նմանակելով Արա Ալեքյանի մետաղական քանդակների այրման գործողությունը: Հունիսի 28-ին և 29-ին նախագծին մասնակցող բոլոր սովորողների ներկայությամբ և մասնակցությամբ կիրագործվի մետաղական քանդակների թերթային փաթեթավորումը, այնուհետև Գեղարվեստի տարածքի անվտանգ հատվածում, հավանաբար երեկոյան ժամին կկատարվի ծիսական այրում, որի արդյունքում մետաղական քանդակը ձեռք կբերի իր վերջնական տեսքը: Այնուհետև կտեղափոխվի ARTաՍահմանի ցուցահարթակ հունիսի 30-ին փառատոնային ամփոփիչ ցուցադրությանը մասնակցելու նպատակով:

Մասնակիցներ՝

  • Քնարիկ Ներսիսյան Հյուսիսային  դպրոց-պարտեզի և Գեղարվեստի դպրոցի   ղեկավար
  • Հայկ Մկրտչյան 11-րդ դասարան 
  • Արմեն Հաջյան 11-րդ դասարան   
  • Կարեն Գևորգյան 10-րդ դասարան 
  • Մինաս Գրիգորյան 9-րդ դասարան 
  • Կարեն Մարգարյան 9-րդ դասարան 
  • Էլինա Սևանցյան 9-րդ դասարան 
  • Էմիլի Տիգրանյան 9-րդ դասարան
  • Արմինե Ավետիսյան ուսուցչի օգնական

Հունիս ամսվա հաշվետվություն

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում

Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ

«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում

Նախագիծը սկսվեց «Պողպատի ջարդ» ֆլեշմոբով: «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողները սկսեցին համալրել ոսկեգործական մեխանիկական լաբորատորիան տարբեր պողպատյա ջարդոններով:

Շարունակել կարդալ “«Պողպատի վերածնունդ» փառատոնային նախագծի ամփոփում”

Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ

Ոսկեգործական լաբորատորիաները հյուրընկալեցին Գյումրիի Գեղարվեստի Ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 8 հոգուց բաղկացած ուսանողների և ասպիրանտների խումբը: Լաբորատորիաների տեխնիկապես հագեցած և էսթետիկապես բազմազան ստեղծագործ միջավայրում գյումրեցի մեր ընկերները իրագործեցին իրենց անհատական նախագծերը որպես մետաղագործներ:

https://www.facebook.com/dove.petrosyan/videos/581962283342158

https://www.facebook.com/100018074738649/videos/1033658070872190/

Շարունակել կարդալ “Աշխատանք Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ”

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում

«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ծրագրին համապատասխան բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողները, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել ոսկեգործական ճամբարին, կատարեցին էսքիզներ, որոնց խմբային արդյունքի հիման վրա ընտրվեց ծիսական հարսանիքին նվերը պարգևելու համար ամենահաջողված տարբերակը:

Այնուհետև էսքիզների վերլուծման արդյունքում ստեղծվեց վերջնական էսքիզը, որը իր մեջ պարունակում է հարսնացույի և փեսացույի համար ավանդական, հայկական զարդանախշերով ձևավորված առանձին երկու կախազարդ, որոնք կարող են միանալ միմյանց՝ խորհրդանշելով իրենց նորաստեղծ ընտանիքի խորհուրդը:

Շարունակել կարդալ “«Քավորի նվեր» ճամբարային նախագծի ամփոփում”

Արվեստի փառատոն, նախագիծ «Պողպատի վերածնունդ», #IRONRENAISSANCE (#ԱՅՌՈՆՌԵՆԵՍԱՆՍ)

«Արվեստի փառատոն»-ի համատեքստում ոսկեգործական լաբորատորիաների կողմից՝ մասնավորապես մետաղագործական լաբորիատորիան ներկայացնելու է ժամանակակից քանդակի նմուշներ: Կախված մասնակիցների ստեղծագործական մտքի թռիչքից իրագործվելու են ոչ պիտանի երկաթյա ջարդոնից, կտորներից զոդված և հատուկ մշակում անցած պողպատյա քանդակներ:

Շարունակել կարդալ “Արվեստի փառատոն, նախագիծ «Պողպատի վերածնունդ», #IRONRENAISSANCE (#ԱՅՌՈՆՌԵՆԵՍԱՆՍ)”

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում իրագործվեցին «Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում», «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագծերը:

«Բաց դաս» նախագծի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիաներ եկան Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ծնողները, ըստ իրենց դասաժամերի:

Ծնողները մասնակցեցին դասապրոցեսին, ծանոթացան լաբորատորիաների գործառույթների հետ և իրենք իսկ իրենց երեխաների աշխատանքները լուսաբանեցին համացանցում:

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”

Ճամբարային նախագիծ «Քավորի նվերը»՝ հարսանիքի նախապատրաստում

Անվանումը` «Քավորի նվերը»

Նպատակը՝ «Քավորի նվերը» ճամբարային նախագծի ընթացքում սովորողները պատրաստելու են ազգային, մշակութային մոտիվներ ունեցող կանացի և տղամարդու կախազարդեր:

Սովորողները մշակելու են կախազարդերի դիզայնը, այնուհետև տարբեր դպրոցների սովորողների կողմից ստեղծված էսքիզներից կպատրաստվեն ծավալային մոդելներ, որոնցից հասկանալի կդառնա թե որոնք են իրագործվելու արծաթից:

Աշխատանքները կբաշխվեն տարբեր դպրոցների սովորողների միջև և միարժամանակ ավարտի կհասցնեն ամսի 17-ին, որպեսզի «Քավորի նվերը» ընծայվի նորապսակներին հարսանիքի ծեսի ժամանակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործության լաբորատորիաների կողմից:

Շարունակել կարդալ “Ճամբարային նախագիծ «Քավորի նվերը»՝ հարսանիքի նախապատրաստում”
Design a site like this with WordPress.com
Get started