Ճամբարային նախագիծ «Քավորի նվերը»՝ հարսանիքի նախապատրաստում

Անվանումը` «Քավորի նվերը»

Նպատակը՝ «Քավորի նվերը» ճամբարային նախագծի ընթացքում սովորողները պատրաստելու են ազգային, մշակութային մոտիվներ ունեցող կանացի և տղամարդու կախազարդեր:

Սովորողները մշակելու են կախազարդերի դիզայնը, այնուհետև տարբեր դպրոցների սովորողների կողմից ստեղծված էսքիզներից կպատրաստվեն ծավալային մոդելներ, որոնցից հասկանալի կդառնա թե որոնք են իրագործվելու արծաթից:

Աշխատանքները կբաշխվեն տարբեր դպրոցների սովորողների միջև և միարժամանակ ավարտի կհասցնեն ամսի 17-ին, որպեսզի «Քավորի նվերը» ընծայվի նորապսակներին հարսանիքի ծեսի ժամանակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործության լաբորատորիաների կողմից:

Տևողություն՝ մայիսի 30-ից հունիսի 17

Մայիսի 30-ից հունիսի 6-ը — Նախագծային շրջան

Հունիսի 7-ից 10-ը — Մոդելավորման շրջան

Հունիսի 13-15 — Արծաթյա իրի պատրաստման շրջան

Հունիսի 16 — Ավարտ

Հունիսի 17 — Ընծայում

Միջավայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ոսկեգործության արվեստանոց 

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ գործունեության խմբերի սովորողները:

Սովորողները հաճախելու են ըստ ջոկատային ժամատախտակի.

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started