Մայիս ամսվա ընթացքում իրագործվեցին «Բաց դաս», «Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում», «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագծերը:
«Բաց դաս» նախագծի շրջանակներում ոսկեգործական լաբորատորիաներ եկան Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, միջին և ավագ դպրոցներից «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ծնողները, ըստ իրենց դասաժամերի:
Ծնողները մասնակցեցին դասապրոցեսին, ծանոթացան լաբորատորիաների գործառույթների հետ և իրենք իսկ իրենց երեխաների աշխատանքները լուսաբանեցին համացանցում:









«Համագործակցային աշխատանքների կազմակերպում և փորձի փոխանակում» նախագծի ժամանակ հյուրընկալվեցին Զատիկ ԵԱԿ-ում օթևանող երեխաները: Զատիկի սաները ՄՍԿՀ-ի «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների հետ միասին մասնակցեցին ոսկեգործական իրերի մշակման և պատրաստման գործողություններին:






Ինչպես նաև մայիսի 18-ին ARTասահմանում ոսկեգործական լաբորատորիաները ներկայացրեցին 9-րդ դասարանցիների աշխատանքները ցուցադրության ժամանակ:






Եվ վերջապես «Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն» նախագիծը վերափոխվեց և դարձավ «Հարսանիք թանագարանում» նախագիծ: Թանագարանում տեղի ունեցավ ոսկեգործական առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվությունը, որտեղ ներկայացվեցին «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների աշխատանքները: Ներկայացված անվանական իրերին կցված էր «անձնագիր», որտեղ հնարավոր ճշտությամբ նշված էին հեղինակները, անվանումը, դպրոցը, տարիքը:







