Կիրակի, արվեստի փառատոնին ընդառաջ մետաղագործ, դաշույնագործ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Արշակ Մանոյանը այցելել էր ոսկեգործական լաբորատորիաներ, մետաղագործական-դարբնոց:
Ավանդույթին համաձայն շրջեցինք կրթահամալիրի տարածքով և Գյումրիի Ակամդեիայի ուսանող-արվեստագետների ուղեկցությամբ Արշակին ներկայացրեցինք երիտասարդ քանդակագործների, մետաղագործների աշխատանքները: Այնուհետ տեղի ունեցավ կարճ սեմինար-քննարկում ARTասահմանում:












Արշակ Մանոյանի հմտությունները և ընդարձակ մասնագիտական փորձը բազմաթիվ հարցեր և հետաքրքրություն առաջացրեց Գյուրմրեցի մետաղագործ-արվեստագետների մոտ: Հանդիպումը կարճ էր, բայց պահանջված: Այդ պատճառով նախատեսում ենք նոր հանդիպում արդեն Գյումրիի Գեղարվեստի Ակադեմիայի մետաղագործական արվեստանոցում վարպետ դասի և սեմինարի տեսքով: Մոտակա օրերս կներկայացնենք դրա վերաբերյալ մեր նախագիծը:
Արշակ Մանոյանի ձեռագործ դարբնային աշխատանքները














