Աշնանային հավաքի և «Արվետի փառատոն»-ի համատեքստում ոսկեգործական լաբորատորիայի սովորողների և մեր հյուր, մետաղագործ, բազմաթիվ միջազգային դարբնային մրցույթների դափնեկիր Արշակ Մանոյանի հետ պատրաստվում ենք իրականացնել ճամփորդություն դեպի արվեստների քաղաք՝ Գյումրի, որտեղ Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի մետաղագործական արվեստանոցում կիրականացնենք վարպետ դաս «Դամասկյան պողպատ»-ի ստացման և մշակման վերբարեյալ: Կիրականացնենք ընդլայնված սեմինար-հարցազրույց ժամանակակից մետաղագործական տենդենցների և նոր համաձուլվածքների կիրառական մշակման, իրերի պատրաստման վերաբերյալ: Վարպետ Արշակ Մադոյանի կողմից պատրաստված, գեղարվեստորեն մշակված, «Դամասկյան պողպատ»-ից սվինները տարբեր տեսակների կցուցադրվեն սեմինարի ընթացքում :
Տևողություն՝ Հոկտեմբերի 28-30
Մեկնում՝ Հոկտեմբերի 28, Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան — 7:55, տևողություն 3 ժամ 10 րոպե
Վերադարձ՝ Հոկտեմբերի 30, Գյումրի կայարան, 18:15
Երթուղի՝ Երևան-Գյումրի
Ճամփորդության նպատակը` Միջկրթական փորձի փոխանակում, վարպետ-դաս, աշխատանքների իրականացում, սեմինար-ցուցադրություն
Կացարան՝ Օլիմպիա հյուրանոց
ֆինանսական հաշվարկ՝՝
- Կեցությունը՝ Օլիմպիա Հյուրանոց — (2օր x 7000դր=14000դր)x 9 հոգի = 126 000 ՀՀ դրամ, որից 42 000դր կրթահամալիրի միջոցներով
- Սննդի Կազմակերպումը՝ 45 000 ՀՀ դրամ, մասնակիցների միջոցներով հյուրանոցի խոհանոցում
- Գնացք- (1300դր x 9 հոգի = 11 700 դր) x 2 ուղությամբ = 23 400 ՀՀ դրամ, մասնակիցների միջոցներով
Ընդհանուր ծախս՝ 181 800 ՀՀ դրամ
Պատասխանատուներ՝ Դավիթ Պետրոսյան, Արմինե Ավետիսյան
Մասնակիցներ՝
- Դավիթ Պետրոսյան, ոսկեգործ
- Արշակ Մանոյան, դարբնագործ
- Արմինե Ավետիսյան, քանդակագործ, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
- Արև Տատինցյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
- Մինաս Գրիգորյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
- Կարեն Մարգարյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
- Կարեն Գաբրիելյան, ՄՍԿՀ քոլեջի ուսանող
- Մարինե Ասատրյան, Ճարտարապետական համալսարան, շրջանավարտ
- Հովհաննես Նազարեթյան, ՄՍԿՀ-ի Ավագ դպրոց, 9\1 դասարան
Ծրագիր և աշխատակարգ
Oր առաջին, 28.10
- 7:55՝ Մեկնում Երևանից` Սասունցի Դավիթ կայարան
- 11:10-12:30՝ Ժամանում և տեղավորում կացարանում,
- 12:30-13:30՝ Ծանոթացում տեղանքին՝ նախագծային աշխատանքների պատրաստություն, նախաճաշ
- 14:00-16:30՝ Սեմինար-վարպետ դաս Գյումրիի Ակադեմիայի դարբնագործական արհեստանոցում
- 16:30-17:00՝ ընդմիջում
- 17:00-18:00՝ Ճաշ
- 18։00-19։00՝ Զբոսանք Գյումրիում
- 19:00-21:00՝ Հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն, Ընթրիք
- 21:00 — 22:00՝ Զրույց, զբոսանք
- 22:00-քուն
Oր երկրորդ, 29.10
- 08:00-09:30՝ Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
- 10:00-13:00՝ ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանողների հետ դասացուցակով նախատեսված դաս-սեմինարի իրականացում ընդլայնված ուսանողական կազմով
- 13։00-14։00՝ Հանգիստ, Ճաշի նախապատրաստում
- 14:00 — 15:00՝ Ճաշ
- 15:00-18:00՝ Ոսկեգործական իրերի ցուցադրություն-սեմինար Գյումրիի Ակադեմիայում (Քանի որ օրը շաբաթ է, նախորդ օրը ակադեմիայի պատասխանատու կազմակերպիչների հետ սեմինար ցուցադրության պայմանավորում)
- 18:00-19:00՝ Ընթրիքի նախապատրաստում
- 19:00-20:00՝ Ընթրիք
- 20:00- 21։00՝ Հանգիստ
- 21։00-22:00՝ Զբոսանք երեկոյան Գյումրիում
- 22:00՝ քուն
Օր երրորդ, 30.10
- 08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, վերադարձի նախապատրաստում
- 10:00՝ Նախաճաշ
- 11:00-13:00՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցություն
- 13:00-14:30՝ ճաշ, հանգիստ
- 14:30-17:30՝ Հայրենագիտական զբոսանք Գյումրիում, տեսարժան վայրերի այցելություն, ուսումնասիրում (տեսարժան վայրերի, թանգարանների ընտրությունը Գյումրիի գործընկերների խորհրդատվությամբ )
- 17:30-18:00՝ ժամանում Գյումրիի կայարան
- 18:15՝ մեկնում
- 21:00-21:30՝ ժամանում Երևան Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան
