Նախագիծ՝ Ոսկե Արտավան
Տևողություն՝ Հոկտեմբերի 24, 26
Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արտավանի դպրոցի աշակերտներ
Նպատակ՝ Սովորողների մոտ ձևավորել նախնական պատկերացում ոսկեգործական իրերի ստացման տեխնոլոգիաների վերաբերյալ
Խնդիրներ՝
- Ճամբարի ընթացքում ստանալ ոսկեգործական իրերի 2D տարբերակները
- Ստացված տարբերակները վերածել ծավալային օբյեկտների ծեփոնով
- Սովորողների հետ իրականացնել ձուլման գործողություններ
Ընթացք՝
Հոկտեմբերի 24
Քանի որ ժամանակը սահմանափակ էր, բայց նյութը ընդարձակ, պայմանավորվեցինք շարունակությունը իրագործել, այնուհետև ավարտի հասցնել հենց Արտավանում: Իրականում միջավայրին անծանոթ մարդուն, սովորողին սկզբում այդքան էլ հեշտ չէ ընդգրկվել գործընթացին: Փոխադարձ մեծ ճիքերի գործադրմամբ առաջին հանդիպումը արդյունավետ էր: Առաջացավ միտք՝ այն ձեռք բերեց բոլորին տեսանելի ձև:





Հոկտեմբերի 26
Սկզբում տեսական բացատրություն էր Արտավանից ժամանած միջին և ավագ դպրոցի սովորողների կողմից ձևավորված ոսկեգործական իրի ծավալային պատկերի վերաբերյալ և թե ինչպես կարող է դառնալ ոսկեգործական իր ապագայում և դիտարկեցինք մեր կողմից իրականացված նախագիծը՝ Քավորի նվերը:
Ձուլագործական լաբորատորիան պատրաստ էր ցուցադրության: Նախապես նախատեսվածից շուտ իրագործվեց որոշ մոդելների ձուլման նախապատրաստում: Հաշվարկը արված էր, որպեսզի 9:30-ից Արտավանից ժամանած սովորողները կարողանան ուղիղ իրենց մասնակցությամբ ծանոթանալ ոսկերչական տեխնոլոգիաներին: Բոլոր 13՝ տղաները և աղջիկները, իմ մասնակցությամբ առաջին անգամ մասնակցեցին հալման և ձուլման գործընթացին:


Արդյունք՝
- Սովորողների մոտ ստեղծվեցին իրենց անհատական ստեղծագործական, ծավալային էսքիզները և ճեպանկարները:
- Ծանոթացան իրական ոսկերչական տեխնոլոգիաներին`մասնակից եղան պրոցեսների:
- Հասկանալի դարձավ, որ նույն տեխնոլոգիաիով կարող են իրենք էլ ստեղծել ոսկեգործական իրեր և մոտիվացված է հաջորդ հանդիպումը:
- Ձևավորվեց ապագա նոր նախագծի առիթը: Խոսքը գնում է Արտավանում ոսկեգործական ճամբարի մասին:









