Month: Դեկտեմբեր 2022
Սեբաստացի ոսկեգործները Արմենիա TV-ի եթերում
Նախագծի անվանում՝ «Սեբաստացի ոսկեգործները Արմենիա TV-ի եթերում»
Տևողություն՝ Դեկտեմբերի 27
Վայր՝ Արմենիա TV
Մասնակիցներ`
- Դավիթ Պետրոսյան — Ոսկեգործական լաբորատոիայի ղեկավար, ոսկեգործության ուսուցիչ
- Արմինե Ավետիսյան — Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ, ՄՍԿՀ-ի ուսանող
- Արև Տատինցյան — ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանող
- Մինաս Գրիգորյան — ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանող
- Մարինե Ասատրյան — շրջանավարտ
- Կարեն Մարգարյան — ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանող
- Կարեն Գրիգորյան — ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանող
- Քրիս Ծատուրյան — ՄՍԿՀ-ի Ավագ դպրոց, 12-րդ դասարան
Նպատակ՝ ՄՍԿՀ-ի հեղինակային դպրոցի գովազդ, ոսկեգործական լաբորատորիայի գովազդ
Ընթացք՝
- Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա «Հայաստանի Վարպետ» մրցույթի եզրափակիչ փուլի նկարահանումը
- Համահայաստանյան մրցույթի հաղթանակած վարպետները կստանան իրենց մրցանակաները
- «Զարդագործ» անվանակարգում հաղթանակած «Հայաստանի վարպետ» Դավիթ Պետրոսյանի մրցանակը կտեղափոխվի ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիա(ինչպես և ասվել էր թողարկման ժամանակ), որտեղ արդեն մրցանակի համար ստեղծվել է հարթակ։

Ուսումնական երկրորդ շրջան, Հունվարյան նախագծեր
2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր
Բացի ընթացիկ իրագործվող նախագծերից և ուսումնական ծրագրից, հունվար ամսին սկսում ենք նոր 2 նախագիծ՝
Նախագիծ՝ «Գագարին տեխնոլոջի»
Նախագծի անվանում՝ «Գագարին տեխնոլոջի»
Տևողություն՝ Շուրջտարյա
Նպատակ՝ Գագարին նախագծի համատեքստում գյուղական դպրոցներում Բլեյանի հեղինակային դպրոցի տեխնոլոգիական, ուսումնա-արտադրական դասավանդման փորձառության և լաբորատորիաների կազմակերպման փորձի ներդրում, դասավանդող ուսուցչական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում տեղերում:
Խնդիրներ՝
- Պիլոտային նախագծի իրագործում Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի դասարաններում
- Տեղաբնակ, համապատասխան մասնագիտացում ունեցող վարպետ-ուսուցչական կազմի վերապատրաստում
- Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի արհեստանոց-արվեստանոցներում հաջողված պիլոտային նախագծի լուսաբանում և տարածում Գագարին նախագծի մյուս գյուղական դպրոցներում
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բլեյանի հեղինակային» դպրոցի փորձառության ցանցային տարածում
Ընթացք՝
- Նախագծային խմբի ուղևորություն գիշերակացով(խմբի անդամների, քանակի և ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ)
- Նախագծային խմբի կողմից ուսումնասիրություն, պլանավորում, նախագծի ձևակերպված տարբերակի ներկայացում
- Նախագծի իրականացման ժամանակացույցի ներկայացում
- Նախագծի իրականացում

Նախագիծ՝ «Մետամորֆոզ-Վերափոխում»
Նախագծի անվանում՝ «Մետամորֆոզ-Վերափոխում»
Տևողություն՝ Շուրջտարյա
Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝ Հայաստանի վարպետ մրցանակի դափնեկիր «Մետամորֆոզ-Վերափոխում» ոսկեգործական կոմպոզիցիայի՝ մատանու, բովանդակային շարունակություն, հավաքածուի ստեղծում:
Խնդիրներ՝
- Հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերին վերաբերվող
- Տարբեր ոսկեգործական, նաև 3D տեխնոլոգիաների համադրություն ձեռքի աշխատանքի հետ
- Ստեղծվելիք հավաքուծուի ներկրթահամալիրային և արտագնա ցուցադրության, ցուցահանդեսի կազմակերպում
- Դրամայնացման փորձառության ձևավորում
Ընթացք՝
Սովորողների կողմից կստեղծվեն համապատասխան դիզայնով և բովանդակությամբ ոսկեգործական իրեր իրենց ուսումնական մոդուլների ուսումնասիրության և փորձի ձեռքբերման հետևանքով:
Արդյունք՝
Արդյունքում սովորողների և ուսանողների կողմից պատրաստված հայկական բնութագիր ունեցող կոմպոզիցիաները կդառնան կիրառական արվեստի տարածման և դրա արդյունքների հնարավոր դրամայնացման օրինակ:
Դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը
Շարունակվում եմ դասընթացները շուրջտարյա նախագծերի համատեքստում:
2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր
Բոլոր դպրոցներից հաճախող սովորողները հիմնականում թևակոխել են 3-րդ մոդելավորման փուլը: Սկսել են առաջանալ նոր առարկայան հարցեր և խնդիրներ: Մասնավորապես տարբեր տեխնոլոգիաների համադրության, տարբեր նյութերի օգտագործման և ոչ ավանդական ոսկեգործական նյութերի կիրառման վերաբերյալ:

Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր, «Մուտք մանկավարժություն»
2019թ.-ից դասավանդում եմ ՄՍԿՀ-ում որպես «Ոսկեգործության» ուսուցիչ: ՄՍԿՀ-ի այս տարվա պատվավոր մրցանակաբաշխության ժամանակ արժանացա մրցանակի «Մուտք մանկավարժություն» անվանակարգում: Շնորհակալություն գնահատման համար:

