Ուսումնական երկրորդ շրջան, Հունվարյան նախագծեր

2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Բացի ընթացիկ իրագործվող նախագծերից և ուսումնական ծրագրից, հունվար ամսին սկսում ենք նոր 2 նախագիծ՝

Նախագիծ՝ «Գագարին տեխնոլոջի»

Նախագծի անվանում՝  «Գագարին տեխնոլոջի»

Տևողություն՝ Շուրջտարյա

Նպատակ՝ Գագարին նախագծի համատեքստում գյուղական դպրոցներում Բլեյանի հեղինակային դպրոցի տեխնոլոգիական, ուսումնա-արտադրական դասավանդման փորձառության և լաբորատորիաների կազմակերպման փորձի ներդրում, դասավանդող ուսուցչական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում տեղերում:

Խնդիրներ՝

  • Պիլոտային նախագծի իրագործում Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի դասարաններում
  • Տեղաբնակ, համապատասխան մասնագիտացում ունեցող վարպետ-ուսուցչական կազմի վերապատրաստում
  • Դդմաշենի դպրոցի տեխնոլոգիա առարկայի արհեստանոց-արվեստանոցներում հաջողված պիլոտային նախագծի լուսաբանում և տարածում Գագարին նախագծի մյուս գյուղական դպրոցներում
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բլեյանի հեղինակային» դպրոցի փորձառության ցանցային տարածում

Ընթացք՝

  • Նախագծային խմբի ուղևորություն գիշերակացով(խմբի անդամների, քանակի և ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ)
  • Նախագծային խմբի կողմից ուսումնասիրություն, պլանավորում, նախագծի ձևակերպված տարբերակի ներկայացում
  • Նախագծի իրականացման ժամանակացույցի ներկայացում
  • Նախագծի իրականացում

Նախագիծ՝ «Մետամորֆոզ-Վերափոխում»

Նախագծի անվանում՝  «Մետամորֆոզ-Վերափոխում»

Տևողություն՝ Շուրջտարյա

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Նպատակ՝ Հայաստանի վարպետ մրցանակի դափնեկիր «Մետամորֆոզ-Վերափոխում» ոսկեգործական կոմպոզիցիայի՝ մատանու, բովանդակային շարունակություն, հավաքածուի ստեղծում:

Խնդիրներ՝

  • Հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերին վերաբերվող
  • Տարբեր ոսկեգործական, նաև 3D տեխնոլոգիաների համադրություն ձեռքի աշխատանքի հետ
  • Ստեղծվելիք հավաքուծուի ներկրթահամալիրային և արտագնա ցուցադրության, ցուցահանդեսի կազմակերպում
  • Դրամայնացման փորձառության ձևավորում

Ընթացք՝

Սովորողների կողմից կստեղծվեն համապատասխան դիզայնով և բովանդակությամբ ոսկեգործական իրեր իրենց ուսումնական մոդուլների ուսումնասիրության և փորձի ձեռքբերման հետևանքով:

Արդյունք՝

Արդյունքում սովորողների և ուսանողների կողմից պատրաստված հայկական բնութագիր ունեցող կոմպոզիցիաները կդառնան կիրառական արվեստի տարածման և դրա արդյունքների հնարավոր դրամայնացման օրինակ:

Դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը

Շարունակվում եմ դասընթացները շուրջտարյա նախագծերի համատեքստում:

2022-2023 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

Բոլոր դպրոցներից հաճախող սովորողները հիմնականում թևակոխել են 3-րդ մոդելավորման փուլը: Սկսել են առաջանալ նոր առարկայան հարցեր և խնդիրներ: Մասնավորապես տարբեր տեխնոլոգիաների համադրության, տարբեր նյութերի օգտագործման և ոչ ավանդական ոսկեգործական նյութերի կիրառման վերաբերյալ:

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը”
Design a site like this with WordPress.com
Get started