Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի համատեքտում հետազոտական այցով եռօրյա ճամբարով այցելեցինք Արատեսի դպրական կենտրոն: Կարևոր նպատակ էր դրված Արատեսի վանքի մշակութային ժառանգության արտացոլումը կիրառական արվեստի ոլորտում:

Արատեսի եռօրյա ճամբար

Արատես այցելության և այդ նախագծի առաջացման կարևոր նախապայման հանդիսացավ այն, որ Ոսկեգործական լաբորատորիան համալրվել է ժամանակակից ոսկեգործական 3D դիզայնի ծրագրեր պարունակող համակարգիչներով և բարձր կարգի 3D տպիչներով: Դա թույլ տվեց նոր շունչ հաղորդել ոսկեգործական լաբորատորիայի առօրյային բարդ ոսկեգործական իրեր արտադրելով: Նաև նոր ոգևորությամբ քոլեջի ուսանողները սկսեցին իրականացնել բարդ նախագծեր, որոնցից մեկը Տիգրան Մեծի կառավարման ժամանակաշրջանի մետաղադրամի կրկնօրինակի ֆայլի պատրաստումն էր և հետագա տպագրումը:

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Արատեսյան նախագծի ժամանակ կարևոր գործողություն կատարվեց: Քոլեջի «Ոսկերչություն» մասնագիտությամբ ուսանողները, ովքեր այս տարի պետք է գրեն իրենց դիպլոմային աշխատանքները սկսեցին իրենց գործընթացը: Դա ուղիղ կապ ուներ Ոսկեգործական լաբորատորիայի նորացված տեխնոլոգիական հնարավորությունների և սարքերի հետ, քանի որ Արատեսի վանքի որմնաքանդակները հիմք են հանդիսացել գեղեցիկ ոճական դիպլոմային աշխատանքների իրականացման համար: Դրանք իրագործվում են աստիճանաբար, օգտագործվում են մեր լաբորատորիաների նորագույն հնարավորությունները: Արդյունքներին կծանոթանանք ավելի ուշ:

Ոսկեգործական լաբորատորիան շարունակում է դասապրոցեսները ըստ դասացուցակի և բոլոր դպրոցների սովորողների հետ միասին պատարստվում արվեստի փառատոնի համատեքստում տարեկան հաշվետու ցուցահանդեսին:

Կարևոր պատրաստություն ենք տեսնում լրացուցիչ կրթության համատեքստում ճամբարի ընթացքում 3D լաբորատորիայում վճարովի սովորողներ ընդունելու ուղությամբ:

Դեբեդի սովորողների այցելությունը ոսկեգործական լաբորատորիա:

Գյումրիի ժամանած ուսուցիչների խմբի այցելությունը ոսկեգործական լաբորատորիա:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started