Եռօրյա ճամբար Արտանիշում

2023թ. վրանային-լողափային հետազոտական-բնապահպանական ճամբարը կազմակերպվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արտանիշ թերակղզում, Ճամբարակ համայնքի՝ Շողակաթ (Շորժա) գյուղի տարածքում 

Վայրը` Արտանիշ

Տևողություն՝ Հուլիսի 30- օգոստոսի 1

Մեկնումի երթուղին՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենիս-Արտանիշ

Վերադարձի երթուղին՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան

Մասնակիցներ` Քոլեջի «Զարդակիրառական արվեստ», «Ոսկեգործություն» բաժնի ուսանողներ, շրջանավարտներ, Ավագ դպրոցի սովորողներ, այլ բուհերից ուսանողներ

Համակարգող՝ Դավիթ Պետրոսյան

Օգնական՝ Արմինե Ավետիսյան

Մարզիչ՝ Մարինե Ասատրյան

Երաժշտական մասի կազմակերպիչ՝ Վիկտորյա Ստեփանյան

Սննդի կազմակերպման պատասխանաուտեր՝ Արմինե Ավետիսյան, Արև Տատինցյան

Նպատակը` 

  • Ուսումնական ամառը Արտանիշում
  • «Ծովի Գութան» նախագծային հետազոտական գործունեության իրականացում
  • Սևանա լճի բնապահպանական խնդիրներ (լիճ թափվող գետեր, դուրս եկող գետ)
  • արշավախմբային ապրելակերպի հմտությունների յուրացում
  • լող
  • ինքնավարություն
  • բարձունքի հաղթահարում (Արտանիշի և հարակից բարձունքներ)

Ուղղությունները՝

  • մշակութային
  • հետազոտական
  • բարձունքի հաղթահարում
  • բնապահպանական

Հայրենագիտական վայրեր՝

  • Սևանավանք
  • Արտանիշի բարձունք

Նախահաշիվ՝


Տրանսպորտ`  80.000 դրամ, (60000 -ը մասնակիցները, 20000-ը կրթհամալիրի աջակցությամբ)

Մասնակիցը եռօրյա ճամփորդության համար վճարում է 9000 դրամ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • լողազգեստ, հողաթափ, սրբիչ
  • տաք հագուստ
  • լապտեր
  • արևապաշտպան գլխարկ
  • անձնական դեղատուփ
  • բրդուճներ
  • սեղանի խաղեր
  • պլաստմասե անհատական սպասք

Օրակարգ

Առաջին օր

8:00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:00-11:00՝ կանգառ Սևանավանքում
13:00՝ ժամանում Արտանիշի թերակղզի. ճամբարի ընդունում Գոհար Եղոյանի խմբից(խոհանոց, վրաններ, լողափ) Ծանոթություն ավանին, տեղավորում
14:00՝ ընդհանուր հավաք՝ զրույց տեղանքի մասին, անվտանգության կանոնների տեղեկացում, օրակարգի պարզեցում
14:30՝ անվտանգ լող
15:30՝ ճաշ
16:00՝ տարածքի խնամք
17:00՝ խարույկի պատրաստության թիմային խաղ
18:00՝ «Երաժշտական հետազոտություն», էլեկտրոնային երաժշտական սարքավորումների միջոցով ընտրված ժողովրդական երգերի համադրության փորձ
19:30՝ մայրամուտը լողափին
20:00՝ ընթրիք
20:30՝ խարույկ, խաղեր, երգ, պար
22:00՝ քուն

Երկրորդ օր

07:00՝ վեր կաց, հիգիենա, շարային ներկա-բացակա
07:20՝ նախավարժանք
07:30՝ լող
08։00՝ նախաճաշ
08:30՝ բարձունքերի հաղթահարման նախապատրաստվածության դասընթաց
09:00՝ Արտանիշի բարձունք, վերելք
15:00՝ ճաշ
16:00՝ անվտանգ լող
17:00՝ Նախորդ օրվա փորձի հիման վրա ձևավորված ձայնաերիզով համերգ ազգային տարազով պարի համադրությամբ մերձակա ափին, տեսահոլովակի նկարահանում
19:30՝ մայրամուտը լողափին
20:30՝ խարույկ, խաղեր, երգ, պարերգեր
22:00՝ քուն

Երրորդ օր

08:00՝ վեր կաց, հիգիենա
08:20՝ նախավարժանք
09:30՝ նախաճաշ
10:00՝ տարածքի մաքրություն
11:00՝ տարածաշրջանի մասին տեղեկությունների ամփոփում՝ լեռնաշթա, բարձունքներ, գետեր, բնակավայրեր..․
13:00՝ անվտանգ լող
14:00՝ ճաշ
15:00(պայմանական, քանի որ ժամը դեռ հայտնի չէ)՝ Ճամբարի հանձնում Վիկտորյա Հովսեփյանի ջոկատին, վերադարձ դեպի Երևան
17:00՝ ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցների ցուցակ՝

  1. Դավիթ Պետրոսյան — Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար
  2. Արմինե Ավետիսյան — Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ
  3. Արև Տատինցյան — շրջանավարտ, Սլավոնական համալսարանի ուսանող
  4. Մարինե Ասատրյան — շրջանավարտ, Ճարտարապետական համալսարանի ուսանող
  5. Վիկտորյա Ստեփանյան — Ավագ դպրոց, 10-րդ դասարանի սովորող
  6. Մինաս Գրիգորյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 2-րդ կուրս
  7. Կարեն Մարգարյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 2-րդ կուրս
  8. Էմմի Գյուրջյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  9. Էդուարդ Իսաջանյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  10. Գոռ Սարգսյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ
  11. Գրիգ Բաղդասարյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ
  12. Օլեգ Սանդիկով — Ճարտարապետական համալսարանի ուսանող

Design a site like this with WordPress.com
Get started