
Նախագծի անվանում՝ «Ծովի Գութան»
Տևողություն՝ Հուլիսի 30 — օգոստոսի 1
Վայր՝ Շորժա, Արտանիշ թերակղզի
Մասնակիցներ՝ Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ, երաժիշտներ՝ Գոռ Սարգսյան, Գրիգ Բաղդասարյան, Էդուարդ Իսաջանյան, Օլեգ Սանդիկով
Նպատակ՝
Ունենալով հաջողված փորձ՝ ունենք նպատակ գրեթե նույն կազմով երաժշտական-հետազոտական փորձ կատարել Սևանի ափին՝ Արտանիշում: Փորձելու ենք «Գութան» ամենամյա երգի-պարի փառատոնի համատեքստում կրթահամալիրում ստեղծված ազգային երգանմուշները համադրել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ: Արդյունքում կարող է առաջանալ մի քանի երաժշտական ստեղծագործություններ՝ ժամանակակից և ավանդական երաժշտական միքսով: Այն հետագայում կիրառելի կլինի, թե կրթահամալիրի միջոցառումների ժամանակ և թե «Գութան» ամենամյա երգի-պարի փառատոնի համատեքստում:
Խնդիրներ՝
- Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, երաժշտական, ուսումնասիրական աշխատանքներ, ազգային երգերի համադրության փորձեր ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ
- Փորձերի արդյունքում ստեղծված դեմո տարբերակների քննարկում, վերծանում վերջնական ամբողջական երաժշտական տարբերակի
- Ստացված տարբերակի հիման վրա փոքրիկ միջոցառում Արտանիշի ճամբարի ափին քոլեջի ուսանողների հետ միասին
Ընթացք՝
Հուլիսի 30- օգոստոսի 2 Արտանիշում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և ստացված ստեղծագործությունները, հրավիրված երաժիշտների հետ կստանան լիարճեք երաժշտական ստեղծագործության տեսք, որոնք հնարավոր կլինի կիրառել կրթահամալիրում և «Գութան» ամենամյան երգի-պարի փառատոնի շրջանակներում: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:
Արդյունք՝
Արդյունքը կլուսաբանվի բլոգում:
