«Ծովի Գութան» նախագիծ

Նախագծի անվանում՝  «Ծովի Գութան»

Տևողություն՝ Հուլիսի 30 — օգոստոսի 1

Վայր՝ Շորժա, Արտանիշ թերակղզի

Մասնակիցներ՝  Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ, երաժիշտներ՝ Գոռ Սարգսյան, Գրիգ Բաղդասարյան, Էդուարդ Իսաջանյան, Օլեգ Սանդիկով

Նպատակ՝ 

Ունենալով հաջողված փորձ՝ ունենք նպատակ գրեթե նույն կազմով երաժշտական-հետազոտական փորձ կատարել Սևանի ափին՝ Արտանիշում: Փորձելու ենք «Գութան» ամենամյա երգի-պարի փառատոնի համատեքստում կրթահամալիրում ստեղծված ազգային երգանմուշները համադրել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ: Արդյունքում կարող է առաջանալ մի քանի երաժշտական ստեղծագործություններ՝ ժամանակակից և ավանդական երաժշտական միքսով: Այն հետագայում կիրառելի կլինի, թե կրթահամալիրի միջոցառումների ժամանակ և թե «Գութան» ամենամյա երգի-պարի փառատոնի համատեքստում:

Խնդիրներ՝

  • Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, երաժշտական, ուսումնասիրական աշխատանքներ, ազգային երգերի համադրության փորձեր ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ
  • Փորձերի արդյունքում ստեղծված դեմո տարբերակների քննարկում, վերծանում վերջնական ամբողջական երաժշտական տարբերակի
  • Ստացված տարբերակի հիման վրա փոքրիկ միջոցառում Արտանիշի ճամբարի ափին քոլեջի ուսանողների հետ միասին

Ընթացք՝

Հուլիսի 30- օգոստոսի 2 Արտանիշում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և ստացված ստեղծագործությունները, հրավիրված երաժիշտների հետ կստանան լիարճեք երաժշտական ստեղծագործության տեսք, որոնք հնարավոր կլինի կիրառել կրթահամալիրում և «Գութան» ամենամյան երգի-պարի փառատոնի շրջանակներում: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:

Արդյունք՝

Արդյունքը կլուսաբանվի բլոգում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started